ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 219 — Վարչական դատարան դիմելը և հայցադիմումների քննության ժամկետները 1.
Ամփոփում
Հոդված 219. Վարչական դատարան դիմելը և հայցադիմումների քննության ժամկետները 1. Լիցենզիայի հետ կապված լիազոր մարմնի որոշումների իրավաչափության դեմ հայցը կարող է ներկայացվել դատարան որոշումը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: 1.1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հայցադիմումին կցվում է օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող
Ամբողջ Տեքստ
Հոդված 219. Վարչական դատարան դիմելը և հայցադիմումների քննության ժամկետները 1. Լիցենզիայի հետ կապված լիազոր մարմնի որոշումների իրավաչափության դեմ հայցը կարող է ներկայացվել դատարան որոշումը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: 1.1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հայցադիմումին կցվում է օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, իսկ եթե օրենքը նախատեսում է պետական տուրքի մասնակի վճարման կամ վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու հնարավորություն, ապա այդ մասին համապատասխան միջնորդությունը:
2. Վարչական դատարանը հայցադիմումը ստանալուն հաջորդող երկամսյա ժամկետում սույն օրենսգրքով սահմանված կարգով պարտավոր է քննել և կայացնել գործն ըստ էության լուծող դատական ակտ: (219-րդ հոդվածը լրաց. 19.04.21 ՀՕ-179-Ն ) (19.04.21 ՀՕ-179-Ն օրենքն ունի ե զրափակիչ մաս և անցումային դրույթներ ) Գ Լ ՈՒ Խ 31 (գլուխն ուժը կորցրել է 02.05.24 ՀՕ-220-Ն ) (02.05.24 ՀՕ-220-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) ՆՈՏԱՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ Գ Լ ՈՒ Խ 31.1 (գլուխն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-212-Ն) ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՎԻՃԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ Գ Լ ՈՒ Խ 31.2 (գլուխը լրաց. 09.06.17 ՀՕ-105-Ն) ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱՍՏԻ ՀԻՄՔՈՎ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
