Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Հարությունյան — ՎԴ/7503/05/22
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Հարությունյան — ՎԴ/7503/05/22

Վճռաբեկ դատարանՎԴ/7503/05/2215 դեկտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Գնորգ Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 17.04.2025 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Գնորգ Հարությունյանի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե), երրորդ անձ՝ Երեանի քաղաքապետարան՝ Գնորգ Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող տատ հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ սահմանափակման պետական գրանցումը դադարեցնելուն պարտավորեցնելու պահանջի մասին, ' Հանդիսանում է անձնական տվյալ 2 ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Գնորգ Հարությունյանը պահանջել է պարտավորեցն

Ամբողջ Տեքստ

ԲՏԱ թ-ն

ԳԵՆ ՈՏ

ն ԽՈՀ Տ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/7503/05/22

դատարանի որոշում 2025թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/7503/05/22

Նախագահող դատավոր` Ա. Պողոսյան

Դատավորներ՝ Մ. Մելքումյան

Հ. Խաչատրյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող ն զեկուցող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

2025 թվականի դեկտեմբերի 15-ին

գրավոր ընթացակարգով քննելով Գնորգ Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 17.04.2025 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Գնորգ Հարությունյանի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե), երրորդ անձ՝ Երեանի քաղաքապետարան՝ Գնորգ Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող տատ հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ սահմանափակման պետական գրանցումը դադարեցնելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

' Հանդիսանում է անձնական տվյալ

2

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Գնորգ Հարությունյանը պահանջել է պարտավորեցնել Կոմիտեին դադարեցնել իրեն սեփականության իրավունքով պատկանող տատա հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ սահմանափակման պետական գրանցումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Դիլբարյան) (այսուհետ` Դատարան) 16.06.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 17.04.2025 թվականի որոշմամբ Կոմիտեի ն երրորդ անձ Երնանի քաղաքապետարանի ներկայացրած վերաքննիչ բողոքները բավարարվել են՝ Դատարանի 16.06.2023 թվականի վճիռը բեկանվել ն փոփոխվել է՝ հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գնորգ Հարությունյանը (ներկայացուցիչ Դավիթ Դավթյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ ն 67-րդ հոդվածները, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ համապատասխան կադաստրային արժեքը պարտավոր է վճարել այն անձը, ով հողամասն անհատույց ստացել է պետությունից կամ համայնքից, ոչ թե՝ հետագա գնորդը: Եթե այդ վճարումը չկատարվեր, ապա իրավունքների պետական գրանցումը կմերժվեր:

Բացի այդ, քանի որ 2009-2021 թվականներին տրված միասնական տեղեկանքներում սահմանափակում նշված չի եղել, հայցվորն իրավունք ուներ դրանց վստահելու ն իր վարքագիծը (գնում, տնօրինում) ըստ դրանց ձնավորելու: Վարչական մարմնի սխալի կամ վրիպակի վնասակար հետնանքները չի կարող կրել քաղաքացին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 17.04.2025 թվականի որոշումը ն օրինական ուժ տալ Դատարանի 16.06.2023 թվականի վճռին:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

3 Անշարժ գույքի էլեկտրոնային կադաստրային գործի տվյալների համաձայն՝ աառ` հասցեում գտնվող գույքը, որպես երկու գույքային միավոր, 05.05.2006 թվականին

2 Հանդիսանում է անձնական տվյալ

3 Հանդիսանում է անձնական տվյալ

3

(սեփականության վկայական տտռ՛) ն 19.05.2006 թվականին (սեփականության վկայական ռատ) գրանցվել է Լյուդվիգ Ավետիսյանի անվամբ: Վկայականներում լրացուցիչ նշումներ, փոփոխություններ բաժնում նշվել է՝ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է 04.10.2005 թվականի թիվ 199-Ն ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի պահանջների համաձայն: Գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքի պետական գրանցմամբ կկատարվի վճարման պահին հողամասի գործող կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում (Կադաստրային գործի նյութեր, հատոր 2-րդ, Գթ. 6-11, 33-36):

2) Լյուդվիգ Ավետիսյանը 18.02.2009 թվականին դիմել է ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի «Շենգավիթ» տարածքային ստորաբաժանմանը՝ աատճ հասցեում գտնվող երկու անշարժ գույքերի նկատմամբ իրավունքի պետական գրանցում կատարելու ն մեկ միասնական վկայական տալու համար (Կադաստրային գործի նյութեր, հատոր 1-ին, գ.թ. 144):

3) Գույքի նկատմամբ սեփականության իրավունքի տտո՛ վկայականի համաձայն՝ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի «Մարաշ» տարածքային ստորաբաժանման կողմից 27.02.2009 թվականին կատարվել է իրավունքի պետական գրանցում ն տրվել է մեկ միասնական վկայական: Լրացուցիչ նշումներ, փոփոխություններ բաժնում նշվել է՝ գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքի պետական գրանցումը կկատարվի վճարման պահին հողամասի գործող կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում (Կադաստրային գործի նյութեր, հատոր 2-րդ, գ.թ. 20-21, 58-59):

4) Գույքի նկատմամբ սեփականության իրավունքի տատա: վկայականի համաձայն՝ 07.102009 թվականին տատո: հասցեում գտնվող գույքի նկատմամբ կատարվել է իրավունքի պետական գրանցում Լյուդվիգ Ավետիսյանի անվամբ (Կադաստրային գործի նյութեր, հատոր 1-ին, գ.թ. 5-18):

5 ՆԱնշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման ռտա՛շ սեփականության վկայականի համաձայն՝ 03.10.2013 թվականին տաո՛' հասցեում գտնվող գույքի նկատմամբ կատարվել է իրավունքի պետական գրանցում ն տրվել միասնական տեղեկանք: Համաձայն 03.10.2013 թվականին տրված տառո՛շ սեփականության վկայականի՝ գույքը բաղկացած է եղել՝ 1288.6քմ պոմպակայանից, 160.8քմ օժանդակ շինությունից, 102.7քմ, 205.4խմ պարիսպից ն 2.41867հա մակերեսով հողամասից: Լրացուցիչ նշումներ Ա տեղեկություններ բաժնում նշվել է՝ առկա են 956.6քմ ինքնակամ շինություններ, 2 ինքնակամ բացված պատուհան ն 1 ինքնակամ բացված դուռ: Առկա է նան 1284.6քմ շինություն, որը կառուցապատողի իրավունքն է (Կադաստրային գործի նյութեր, հատոր 1- ին, գ.թ. 36, գթ. 38):

4 Հանդիսանում է անձնական տվյալ

5 Հանդիսանում է անձնական տվյալ

6 Հանդիսանում է անձնական տվյալ

7 Հանդիսանում է անձնական տվյալ

Ճ Հանդիսանում է անձնական տվյալ

7 Հանդիսանում է անձնական տվյալ

19 Հանդիսանում է անձնական տվյալ

/' Հանդիսանում է անձնական տվյալ

2 Հանդիսանում է անձնական տվյալ

4

6) ԷՆԱնշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման տտո՛: վկայականի համաձայն՝ 14.10.2013 թվականին տաո՛՛ հասցեում գտնվող գույքի նկատմամբ կատարվել է իրավունքի պետական գրանցում Գնորգ Հարությունյանի անվամբ: Գրանցման հիմք է հանդիսացել Լյուդվիգ Ավետիսյանի լիազորված անձ Դավիթ Կարապետյանի ն Գնորգ Հարությունյանի միջն 07.10.2013 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի թիվ 2154 պայմանագիրը, համաձայն որի՝ Գնորգ Հարությունյանին է վաճառվել տաո՛5 հասցեում գտնվող անշարժ գույքից՝ 1.77453հա հողամասը ն դրա վրա տեղակայված՝ 2373.5քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունները, որից 1524.3քմ օրինական կառուցվածք ն 849.2քմ ինքնակամ կառուցվածք: Նշված գրանցման ժամանակ չի նշվել հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիր ներկայացնելու պայման (Կադաստրային գործի նյութեր, հատոր 1-ին, գ.թ. 33, 39, 106-107):

7) 24092005 թվականին ն 06092018 - թվականին «տրամադրվել են համապատասխանաբար թիվ ՆՄՏ-24092015-01-0132 ն թիվ ՆՄՏ-06092018-01-0346 միասնական տեղեկանքները, որոնցում Երնան քաղաքի, տատա գտնվող գույքի մասով կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու պայմանը նս չի նշվել (Կադաստրային գործի նյութեր, հատոր 1-ին, գ.թ. 42, 45):

8) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ռտո՛՛ վկայականի համաձայն՝ 07.12.2020 թվականին իրականացվել է սեփականության իրավունքի պետական գրանցում Գնորգ Հարությունյանի անվամբ: Վկայականի Լրացուցիչ նշումներ ն տեղեկություններ բաժնում նշվել է, որ սույն վկայականը հանդիսանում է 14102013 թվականի իրավունքի պետական գրանցում ստացած տառ՛6 վկայականի նոր նմուշի տարբերակը: Վկայականում կադաստրային արժեքի վճարման անդորրագիր ներկայացնելու պայմանը չի նշվել (Կադաստրային գործի նյութեր, հատոր 1-ին, գ.թ. 108- 109):

9 07102021 թվականին տատա հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ կատարվել է իրավունքի պետական գրանցում Գնորգ Հարությունյանի անվամբ: Համաձայն 07.102021 թվականին տրված ատո՛" սեփականության վկայականի գույքը բաղկացած է եղել' 1288.6 քմ պոմպակայանից, 160.8 քմ օժանդակ շինությունից, 74.9քմ, 149.8խմ պարիսպից Ա 1.77453հա մակերեսով հողամասից: Լրացուցիչ նշումներ ն տեղեկություններ բաժնում նշվել է՝ առկա են 904.44 քմ ինքնակամ շինություններ, 2 ինքնակամ բացված պատուհան ն. 1 դուռ: Նշված գրանցման ժամանակ հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիր ներկայացնելու պայման չի նշվել (Կադաստրային գործի նյութեր, հատոր 3- րդ, գ.թ. 123-124):

5 Հանդիսանում է անձնական տվյալ

2 Հանդիսանում է անձնական տվյալ

5 Հանդիսանում է անձնական տվյալ

'- Հանդիսանում է անձնական տվյալ

/7 Հանդիսանում է անձնական տվյալ

/Ճ Հանդիսանում է անձնական տվյալ

7 Հանդիսանում է անձնական տվյալ

շ. Հանդիսանում է անձնական տվյալ

5

10) 07.06.2022 թվականի թիվ ՄՏ-07062022-01-0202 միասնական տեղեկանքի համաձայն՝ նշվել է, որ առկա է տաոշ' հասցեում գտնվող անշարժ գույքի օտարման դեպքում հողամասի կադաստրային արժեքի վճարման պայման (Կադաստրային գործի նյութեր, հատոր 1-ին, գ.թ. 90-91):

1) Գնորգ Հարությունյանի ներկայացուցիչ Կարեն Չիչոյանը 24.06.2022 թվականին դիմել է Կոմիտե՝ տտո՛շ հասցեում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ վրիպակի ուղղում կատարելու համար, նշելով' «հաշվի առնելով, որ կադաստրային արժեքը վճարվել է, խնդրում ենք հաստատել վրիպակի ուղղում, եթե կադաստրային արժեքը վճարված չէ՝ խնդրում ենք տրամադրել տեղեկանք այդ մասին»: Դիմումին կից ներկայացրել է 07.06.2022 թվականին տրամադրված ԿՎ ՄՏ-07062022-01-0202 միասնական տեղեկանքի պատճենը (Կադաստրային գործի նյութեր, հատոր 3-րդ, գ.թ. 83):

12) Կոմիտեի 24.06.2022 թվականի թիվ ՆԱՏ-24062022-010332 տեղեկանքի համաձայն` «...վրիպակ առկա չէ, քանի որ կադաստրային գործում հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիր առկա չէ» (Կադաստրային գործի նյութեր, հատոր 1-ին, գ.թ. 97):

13) 30.06.2022 թվականի թիվ ՄՏ-30062022-01-0659 միասնական տեղեկանքի համաձայն՝ նշվել է, որ առկա է ատաշ: հասցեում գտնվող անշարժ գույքի օտարման դեպքում հողամասի կադաստրային արժեքի վճարման պայման (Կադաստրային գործի նյութեր, հատոր 1-ին, գ.թ. 92-93):

14) 27.10.2022 թվականի դիմումի համաձայն` Գնորգ Հարությունյանը խնդրել է վերացնել վերջինիս սեփականության իրավունքով պատկանող տտոշ՛ հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ կատարված սահմանափակման պետական գրանցումը, որի համաձայն` առկա է օտարման դեպքում հողամասի կադաստրային արժեքի վճարման պայման (Կադաստրային գործի նյութեր, հատոր 1-ին, գ.թ. 130-133):

15) Կոմիտեի 11.11.2022 թվականի թիվ ԱԱ/12433-2022 թվականի գրության համաձայն` հայտնվել է, որ ըստ տտա՛տ5 հասցեում գտնվող անշարժ գույքի կադաստրային գործի նյութերի նշված հասցեում գտնվող անշարժ գուքի նկատմամբ Լյուդվիգ Ավետիսյանի անվամբ իրավունքները պետական գրանցում են ստացել դեռնս 27.02.2009 թվականին, որի ժամանակ տրամադրված տատա» անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականում առկա է եղել գրառում այն մասին, որ գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում: Այնուհետն 07.10.2009 թվականին կատարվել է իրավունքների նոր պետական գրանցում (վերագրանցում), որի ժամանակ տրամադրված առա՛՛ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականում անհայտ

2: Հանդիսանում է անձնական տվյալ

շշ Հանդիսանում է անձնական տվյալ

25 Հանդիսանում է անձնական տվյալ

2: Հանդիսանում է անձնական տվյալ

5 Հանդիսանում է անձնական տվյալ

26 Հանդիսանում է անձնական տվյալ

27 Հանդիսանում է անձնական տվյալ

6

պատճառներով հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու պայմանը չի նշվել: Տվյալ անշարժ գույքի կադաստրային գործում հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու պայմանը չնշելու վերաբերյալ հիմքերը բացակայում են, ընդ որում 07.10.2009 թվականին տրամադրված առո" անշարժ գուքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականում հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու պայմանը չնշելը իրականացված է առանց որնիցե իրավական հիմքի կամ հիմնավորման: Այնուհետն նոտարական կարգով 07102013 թվականին վավերացված 2154 առուվաճառքի պայմանագրի հիման վրա նշված հասցեում գտնվող անշարժ գույքը 14.10.2013 թվականին սեփականության իրավունքով գրանցվել է Գնորգ Հարությունյանի անվամբ, առանց հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու: Վկայակոչելով՝ ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ մասը, նույն հոդվածի 9-րդ մասը` հայտնել են, որ դիմումով ներկայացված պահանջը հնարավոր չէ բավարարել (Կադաստրային գործի նյութեր, հատոր 1-ին, գ.թ. 134-135):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն. ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը ն որը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.

Սույն վճռաբեկ բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառեալ հետնյալ հարցադրմանը. արդյոք ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետի 2րդ ենթակետի ուժով հողամասը սեփականության իրավունքով անհատույց ձեռք բերելուց հետո հողամասի սեփականատիրոջ փոփոխության դեպքում ձեռք բերողի կողմից համապատասխան համայնքային բյուջե կադաստրային արժեքը վճարելու պահանջի բացակայության դեպքում կարող է հետագայում հողամասի նոր սեփականատիրոջ համար առաջանալ կադաստրային արժեքը վճարելու պարտականություն:

Վճռաբեկ դատարանը նշված հարցադրումն անհրաժեշտ է համարում դիտարկել պետության՝ սեփականության իրավունքի պաշտպանության պոզիտիվ պարտականության համատեքստում` հաշվի առնելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված հարաբերություններում համապատասխան հողամասի կադաստրային արժեքը չվճարելու հետնանքները:

2" Հանդիսանում է անձնական տվյալ

7

ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում ւ հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձները:

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու ն տնօրինելու իրավունք:

«Սարդու իրավունքների Ա հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 1-ին արձանագրության 1-ին հոդվածով սահմանված՝ սեփականության իրավունքը հարգելու պարտականությունը ներառում է պետության ինչպես նեգատիվ, այնպես էլ պոզիտիվ պարտականությունները: 1-ին արձանագրության 1-ին հոդվածի համատեքստում պոզիտիվ պարտականությունը կարող է պետությունից պահանջել ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ սեփականության իրավունքը պաշտպանելու համար (տես, ի թիվս այլնի, Բրոնիովսկին ընդդեմ Լեհաստանի գործով Սարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ' Եվրոպական դատարան) Մեծ պալատի 22.06.2004 թվականի վճիռը, կետ 143): Կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածով պաշտպանվող իրավունքի արդյունավետ իրացումը կախված չէ լոկ այդ իրավունքին չմիջամտելու պետության պարտականությունից. այդ իրավունքի արդյունավետ իրացումը կարող է պահանջել նան իրավունքի պաշտպանության պոզիտիվ միջոցառումներ, մասնավորապես, այն դեպքում, երբ առկա է անմիջական կապ անձի կողմից պետությունից իրավաչափորեն ակնկալվող միջոցառումների ն գույքից անարգել օգտվելու միջն (տես, Դաբիկեն ընդդեմ Խորվաթիայի գործով Եվրոպական դատարանի 18.03.2021 թվականի վճիռը, կետ 58:

Սեփականության իրավունքի պաշտպանության պոզիտիվ ՛։պարտականությանը վերաբերող մի շարք գործերով Եվրոպական դատարանն ընդգծել է «պատշաճ կառավարման» սկզբունքի կարնորությունը: Այս սկզբունքի առնչությամբ, մասնավորապես, Եվրոպական դատարանն արտահայտել է հետնյալ իրավական դիրքորոշումները. «Պատշաճ կառավարման» սկզբունքը, որպես ընդհանուր կանոն, չպետք է խանգարի իշխանություններին շտկել սխալները, նույնիսկ այն սխալները, որոնք իշխանությունները թույլ են տվել իրենց անփութության արդյունքում: (..) Մյուս կողմից, հին «սխալը» ուղղելու անհրաժեշտությունը չպետք է անհամաչափորեն միջամտի այն նոր իրավունքին, որն անձը ձեռք է բերել բարեխղճորեն՝ հիմնվելով պետական իշխանության գործողությունների օրինական լինելու համոզմունքի վրա: Այլ կերպ՝ պետական մարմիններին, որոնք չեն պահպանում իրենց սեփական ընթացակարգերը, չպետք է թույլատրվի օգուտ ստանալ իրենց սխալ գործողություններից կամ խուսափել իրենց պարտականություններից: Պետական մարմնի կողմից թույլ տրված ցանկացած սխալի ռիսկը պետք է կրի ինքը՝ պետությունը, ն սխալները չպետք է շտկվեն շահագրգիռ անձանց հաշվին (տես, Ռիսովսկին ընդդեմ Ուկրաինայի գործով Եվրոպական դատարանի 20.10.2011 թվականի վճիռը, կետ 73:

Հաշվի առնելով վերոհիշյալ իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պետության՝ սեփականության իրավունքի պաշտպանության պոզիտիվ պարտականությունից, ի թիվս այլնի, բխում է.

8

- անձի սեփականության իրավունքի իրացումը չի կարող խոչընդոտվել հանրային իշխանության մարմնի (մարմինների) կողմից թույլ տրված այս կամ այն սխալի պատճառով. անձը չի կարող կրել այդ սխալի բացասական ազդեցությունը,

- հանրային իշխանության մարմինը (մարմինները) պարտավոր է (են) իր (իրենց) իրավասությունների շրջանակում ուղղել անձի սեփականության իրավունքի իրացմանը խոչընդոտող՝ իրենց կողմից թույլ տրված սխալը/սխալները:

Անշարժ գույքի նկատմամբ սեփականության կամ այլ գույքային իրավունք ունեցող անձանց սահմանադրական իրավունքների պաշտպանության երաշխիքների ապահովումը, ի թիվս այլնի, հանդիսանում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ինստիտուտի հիմնական իմաստն ու նպատակը (րես, -Քրիստինե Հովհաննիսյանն ըեդդեմ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, թիվ ՎԴ/11987/05/8 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.10.2023 թվականի որոշումը):

Եվրոպական դատարանը, անդրադառնալով սեփականության իրավունքի պաշտպանությանը Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համատեքստում, նշել է, որ Կոնվենցիայի իմաստով գույք է «գոյություն ունեցող գույքը» կամ «ունեցվածքը», այդ թվում` պահանջի իրավունքը, որի հիմքով դիմումատուն կարող է հիմնավորել, որ ունեցել է «իրավաչափ ակնկալիք» սեփականության իրավունքից արդյունավետ օգտվելու վերաբերյալ: Որպեսզի «ակնկալիքը» լինի «օրինական», այն պետք է լինի ավելի հստակ բնույթի, քան պարզապես հույսը: «Օրինական ակնկալիք»-ն առկա է այն բոլոր դեպքերում, երբ անձինք ունեն բավականաչափ իրավական հիմքեր՝ վստահելու այն իրավական ակտերի իրավաչափ լինելուն, որոնք ուղղված են իրենց համար որոշակի իրավունքներ առաջացնելուն, անձի մեջ ստեղծում են իրավաչափ իրավական ակտի տպավորություն ն վերաբերում են սեփականության իրավունքին (ես, Կոպեցկին ընդդեմ Սլովակիայի գործով Եվրոպական դատարանի 28.09.2004 թվականի վճիռը, կետ 35(6), 45-52):

Վերոգրյալ նորմերից ն իրավական դիրքորոշումներից հետնում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու ն տնօրինելու իր սեփականությունը: Այն ամրագրում է սեփականությունից անարգել օգտվելու հնարավորությունը՝ սեփականատիրոջ հայեցողությամբ: Միաժամանակ տնօրինման իրավազորությունը սեփականատիրոջ կողմից օրենքով նախատեսված շրջանակներում գույքի նկատմամբ 0իրավահարաբերություններ առաջացնելու, փոփոխելու կամ դադարեցնելու միջոցով գույքի իրավական ն փաստացի ճակատագիրը որոշելու իրավունքն է: Այս իրավազորությունն է, որ սեփականատիրոջը հնարավորություն է տալիս, ի թիվս այլնի, իր գույքը վաճառել, նվիրել, գրավ դնել առանց այնպիսի միջամտության, որը նախատեսված չէ որնէ իրավական ակտով կամ անձն ունեցել է որոշակի ողջամիտ հիմք ձնավորելու իրավական ակնկալիք առ այն, որ հանրային իշխանության մարմինը չի միջամտի իր տնօրինման իրավազորության իրացմանը կոնկրետ եղանակով:

Անշարժ գույքի նկատմամբ սեփականության կամ այլ գույքային իրավունք ունեցող անձանց սահմանադրական իրավունքների պաշտպանության երաշխիքների ապահովումը, ի թիվս այլնի, հանդիսանում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ինստիտուտի հիմնական իմաստն ու նպատակը:

9

Գույքի նկատմամբ իրավունքների, իրավունքների սահմանափակումների (..) պետական գրանցման, գույքի, դրա նկատմամբ իրավունքների, սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, գրանցում իրականացնող մարմնի իրավունքների ն սպարտականությունների իրավական հիմքերը, գույքի նկատմամբ իրավունքերի ենե սահմանափակումների պետական գրանցման վարույթի առանձնահատկությունները սահմանված են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք):

Օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ պետական գրանցման հիմնական սկզբունքներն ու խնդիրներն են՝

Ց պետության կողմից գույքի նկատմամբ գրանցված իրավունքների, սահմանափակումների ճանաչումը, երաշխավորումը ն պաշտպանությունը.

(..)

3) գուքի նե դրա նկատմամբ գրանցված իրավունքների, սահմանափակումների վերաբերյալ տվյալների մատչելիության, օբյեկտիվության, անընդհատութան ն միասնականության ապահովումը.

(..):

Նույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝

1. Պետական գրանցումն ընդգրկում է՝

3 գույքի նկատմամբ սեփականության, օգտագործման, հիփոթեքի, հողամասի կառուցապատման, սերվիտուտի, ինչպես նան օրենքով նախատեսված այլ գույքային իրավունքների, այդ թվում` անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների գրավի ծագման, դադարման, փոխանցման, փոփոխման պետական գրանցումը.

2) գույքի տնօրինման, օգտագործման կամ տիրապետման իրավազորությունների նկատմամբ սահմանափակումների, ինչպես նան գույքային իրավունքների իրականացման սահմանափակումների կիրառման, փոփոխման, դադարման պետական գրանցումը:

Վերոգրյալ նորմերի համակարգային վերլուծությունից հետնում է, որ պետական գրանցումն օրենքով սահմանված կարգով պետական գրանցում իրականացնող մարմնի կողմից իրականացման ենթակա պարտադիր գործառույթ է, որի նպատակն է, ի թիվս այլնի, պետության կողմից գույքի նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման, փոխանցման, դադարման ն սահմանափակումների ճանաչման, ինչպես նան պետության կողմից գույքի նկատմամբ գրանցված իրավունքների պաշտպանության ապահովումը: Գույքի նկատմամբ պետական գրանցումը ներառում է նան գույքի տնօրինման, օգտագործման կամ տիրապետման իրավազորությունների նկատմամբ սահմանափակումների, ինչպես նան գույքային իրավունքների իրականացման սահմանափակումների կիրառման, փոփոխման, դադարման պետական գրանցումը:

Պետական (համայնքային) սեփականության հողերի անհատույց սեփականաշնորհման շրջանակներում իրավունքների պետական գրանցման վարույթի կարգավորմանն ուղղված նորմեր են առկա նան ՀՀ հողային օրենսգրքում:

Այսպես. ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն՝

10

1. Պետության Ա համայնքների սեփականության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրվում են գյուղատնտեսական գործունեության համար ն որպես տնամերձ կամ անհատական բնակելի տան կառուցման ն սպասարկման համար՝

(..)

8. Մինչեւ 2005 թվականի նոյեմբերի 26-ը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի (ներառյալ սույն օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետի հիմքով ձեռք բերված հողամասերը, բացառությամբ սույն օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի) նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց (մշտական) օգտագործման կամ վարձակալության իրավունք ձեռք բերած ն այդ իրավունքները գրանցած իրավաբանական ն ֆիզիկական անձանց սույն օրենքի ուժով սեփականության իրավունքով փոխանցվում են՝

(..)

2) հասարակական ն արտադրական օբյեկտների կառուցման Ա սպասարկման համար տրամադրված հողամասերը, եթե դրանց վրա սահմանված կարգով կառուցվել են շենքեր ն շինություններ, այդ թվում` կիսակառույց շենքեր, շինություններ անկախ դրանց ավարտվածության աստիճանից:

(..)

9. Սուն հոդվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված հողամասերը սեփականության իրավունքով անհատույց ձեռք բերելուց հետո հողամասի առուվաճառքի, նվիրատվության, փոխանակման կամ իրավաբանական անձանց լուծարումից հետո նրա հիմնադիրներին (մասնակիցներին) հանձնման, այդ թվում՝ պարտատերերի պահանջների բավարարման կամ բռնագանձման հետնանքով հողամասի սեփականատիրոջ փոփոխության դեպքում անկախ այն հանգամանքից, թե հողամասը ձեռք է բերվում հատուցմամբ կամ անհատույց, ձեռք բերողը համապատասխանաբար պետական կամ համայնքային բյուջե պետք է վճարի հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը:

Սույն կետով նախատեսված դեպքերում իրավունքների պետական գրանցումը մերժվում է, եթե ձեռք բերողը չի ներկայացնում հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը:

Սույն կետի կադաստրային արժեքը վճարելու պահանջը չի տարածվում պետությանը կամ համայնքին օտարվող հողամասերի վրա:

(..)

Վերոգրյալ նորմերի վերլուծությունից հետնում է, որ մինչն 26112005 թվականը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց (մշտական) օգտագործման կամ վարձակալության իրավունք ձեռք բերած ն այդ իրավունքները գրանցած իրավաբանական ն ֆիզիկական անձանց ՀՀ հողային օրենսգրքի ուժով սեփականության իրավունքով փոխանցվում են նան հասարակական ն արտադրական օբյեկտների կառուցման ն սպասարկման համար տրամադրված հողամասերը, եթե դրանց վրա սահմանված կարգով կառուցվել են շենքեր ն շինություններ, այդ թվում` կիսակառույց շենքեր, շինություններ՝ անկախ դրանց ավարտվածության աստիճանից: Նշված հողամասերը սեփականության

11

իրավունքով անհատույց ձեռք բերելուց հետո հողամասի, ի թիվս այլնի, նան առուվաճառքի հետնանքով հողամասի սեփականատիրոջ փոփոխության դեպքում, անկախ հողամասը հատուցմամբ կամ անհատույց ձեռք բերելու հանգամանքից, ձեռք բերողը համապատասխանաբար պետական կամ համայնքային բյուջե պետք է վճարի հողամասի՝ տվյալ պահին գործող կադաստրային արժեքը: Իրավունքների պետական գրանցումը մերժվում է, եթե ձեռք բերողը չի ներկայացնում հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը:

Այսպիսով, հաշվի առնելով ողջ վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետության՝ սեփականության իրավունքի պաշտպանության պոզիտիվ պարտականությունից բխում է, որ հանրային իշխանության մարմինների կողմից թույլ տրված սխալները չեն կարող առաջացնել անձի համար բացասական հետնանքներ. վարչական սխալի բեռը չի կարող կրել բարեխիղճ մասնավոր սուբյեկտը՝ ելնելով, ի թիվս այլնի, իրավական որոշակիության, իրավաչափ ակնկալիքի ն համաչափության սկզբունքների պահանջներից: Համապատասխան սխալի առկայության դեպքում հանրային իշխանության մարմիններն այդ սխալը պետք է ուղղեն ոչ թե արդեն ձնավորված իրավունքներին միջամտելու, այլ սեփական լիազորությունների շրջանակում առավել նվազ սահմանափակող միջոցներ կիրառելու եղանակով՝ առանց անձի սեփականության իրավունքի միջամտության:

Միննույն ժամանակ, չնայած հողային հարաբերություններում օրենքով նախատեսված ֆինանսական պարտավորությունները՝ գործող վճարները, ենթակա են պարտադիր կատարման ն ապահովման, սակայն դրանց ապահովումը չպետք է իրականացվի իրավունքների հետադարձ սահմանափակման կամ գրանցված իրավունքի ոչ իրավաչափ ճանաչման միջոցով, այլ այնպիսի մեխանիզմներով, որոնք չեն ազդի շահագրգիռ բարեխիղճ սուբյեկտի իրավունքների վրա:

Այսպիսով, ներկայացված իրավահարաբերությունում պետական մարմնի կողմից թույլ տրված ընթացակարգային սխալի հետնանքով առանց տվյալ պահին գործող կադաստրային արժեքի վճարման անդորրագրի առկայության սեփականության իրավունքի պետական գրանցումը չի կարող հանգեցնել օրենսդրությամբ սահմանված պարտադիր վճարի հետադարձ գանձման, քանի որ հակառակն անհամատեղելի կլինի սեփականության իրավունքի պաշտպանությանը վերաբերող ելակետային դրույթների հետ: Այսինքն՝ պետությունը չի կարող հանդես գալ սեփական վարքագծին հակասող գործելակերպով (ոճոլոծ Շ-օուոճ քւօէստ թոօթուստ) ն գրանցման փուլում իր իսկ անգործությամբ կամ սխալ գնահատմամբ «բավարարված համարված» պայմանը «վերակենդանացնել» այն փոխակերպելով չվճարված կադաստրային արժեքի հետադարձ ուժով վճարման պահանջի:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործով հայցվոր Գնորգ Հարությունյանը պահանջել լթէ :պլարտավորեցնել Կոմիտեին դադարեցնել իրեն

12

սեփականության իրավունքով պատկանող աաա հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ սահմանափակման պետական գրանցումը:

Դատարանը, 16.06.2023 թվականի վճռով բավարարելով հայցը, փաստել է, որ «ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի իմաստով հողամասը հետագա ձեռք բերողը' Գնորգ Միխայիլի Հարությունյանը, 2013 թվականի հոկտեմբերի 14ին գրանցված ատա՞ծ սեփականության վկայականի տվյալներով ազատված է եղել հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքի վճարումից այն հիմնավորմամբ, որ 2013 թվականի հոկտեմբերի 3-ի տառ հասցեում գտեվող գույքի վերաբերյալ փրամադրված թիվ ՄՏ- 03102013-01-0149 միասնական տեղեկանքում ն 2013 թվականի հոկտեմբերի 14-ին գրանցված տատո սեփականության վկայականի տվյալներով նույնպես կադաստրային արժեքի վճարման անդորրագիր ներկայացնելու պայմանը չի եշվել: Նշվածը հիմնավորվում է նան այն հանգամանքով, որ Լյուդվիգ Գրիշայի Ավետիսյանը 2009 թվականի հոկտեմբերի ին դիմել է ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի «Շենգավիթ» տարածքային ստորաբաժանմանը՝ ոռո՞՝ հասցեում գտնվող գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում կատարելու ն միասնական տեղեկանք տրամադրելու համար ն դիմումին կից ներկայացրել է' պետական տուրքի ն վճարման անդորրագրեր ն դրա հիման վրա 2009 թվականի հոկտեմբերի 7-ին ք. առա հասցեում գտնվող գույքի եկատմամբ կատարված 2692356 սեփականության իրավունքի վկայականում այլես չի եշվել հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիր ներկայացնելու պայման, սակայն սույն գործի նյութերում բացակայում է սեփականության իրավունք անհատույց ձեռք բերած անձի' Լյուդվիգ Գրիշայի Ավետիսյանի կողմից հողամասի վճարման պահին գործող կադաստրային արժեքն ամբողջությամբ վճարելուն վճարի անդորրագիրը գրանցում իրականացեող պետական մարմին ներկայացնելու վերաբերյալ որնէ ապացույց:

Տվյալ դեպքում, Դատարանը գտնում է, որ Պատասխանողը կրում է 2009-2021 թվականներն ընկած հատվածում կադաստրային արժեքնե ամբողջությամբ վճարելու պայմանի բացակայության ապացուցման բեռը, քանի որ որպես կադաստր վարող մարմին, պարտավոր էր իր տիրապետման ներքո ունենալ տվյալ անշարժ գույքի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն: Նշված ժամանակահապտվածում հողամասի վճարման պահին գործող կադաստրային արժեքնե ամբողջությամբ վճարելու պայմանի բացակայությունը հիմք է ստրալիս Դատարանին հանգելու այն դիրքորոշման, որ 2009 թվականին վճարվել է հողամասի կադաստրային արժեքը: Դատարանը գտնում է նան, որ վճարումն իրականացված լինելու ապացուցման բեռը տվյալ դեպքում նս կրում է Պատասխանողը:

Բացի այդ Դատարանն արձանագրում է, որ Պատասխանողը ներկայացված դիրքորոշմամբ հայփտնեել է, որ հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիր

2 Հանդիսանում է անձնական տվյալ

36 Հանդիսանում է անձնական տվյալ

3: Հանդիսանում է անձնական տվյալ

32 Հանդիսանում է անձնական տվյալ

3: Հանդիսանում է անձնական տվյալ

34 Հանդիսանում է անձնական տվյալ

13

ներկայացնելու պայմանը չի եշվել անհայր պատճառներով, որպիսի հանգամանքը չի կարող գնահատվել իրավաչափ: Այլ կերպ ասած, կադաստր վարող մարմինը պարտավոր է կադաստրային գործում ընդգրկել օրենքով սահմանված անհրաժեշր բոլոր տեղեկությունները, տվյալ դեպքում" սահմանափակման վերաբերյալ պայմանը, որպիսի գույքի նկատմամբ գործարք իրականացեող կողմի համար կանխատեսելի ն որոշակի լինեն իր գործողությունները:

Ամբողջ վերոգրյալի հիման վրա Դատարանն արձանագրում է, որ առկա են ՀՀ կադասպտրի կոմիտեին Գնորգ Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող ատա: հասցեում գտեվող անշարժ գույքի նկատմամբ սահմանափակման պետական գրանցումը, որի համաձայն առկա է օտարման դեպքում հողամասի կադաստրային արժեքի վճարման պայման, դադարեցնելուն պարտավորեցնելու իրավական ն փաստական հիմքերը, հայցը ենթակա է բավարարման»:

Վերաքննիչ դատարանը 17.04.2025 թվականի որոշմամբ Կոմիտեի ն երրորդ անձ Երնանի քաղաքապետարանի ներկայացրած վերաքննիչ բողոքները բավարարել է՝ Դատարանի 16.06.2023 թվականի վճիռը բեկանել ն փոփոխել է՝ հայցը մերժել է՝ նշելով, որ «14.10.2013 թվականի հայցվորի իրավունքի պերական գրանցման ժամանակ վկայականում արդեն չի եշվել հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիր ներկայացնելու պայման պատասխանողի պեդմամբ, անհայր պատճառներով ու իրավահաստատող փաստաթղթերի բացակայության պայմաններում: Սակայն, նախկիենում' 2006 թվականի մայիս ամսից գործող սահմանափակող պայմանը որնէ կերպ չի վերացվել կամ փոփոխության չի ենթարկվել, ինչը վկայում է այն մասին, որ այն փաստացի պահպանվել է' փոխանցվելով նոր սեփականատիրոջը" հայցվորին: Ընդ որում, կադաստրային գործի նյութերում բացակայում է ձեռք բերված հողամասի վճարման պահին գործող կադաստրային արժեքնե ամբողջությամբ վճարելու համապատասխան անդորրագիրը, ինչպես նան եախորդ սեփականատեր Լյուդվիգ Ավետիսյանի կողմից կատարված նույն վճարի անդորրագիրը: Իսկ ՀՀ գործող հողային օրեեսգրքի 64-րդ հոդվածի 12-րդ մասի ուժով սահմանված կարգով հողամասի կադաստրային արժեքի վճարումն այդ հողամասը հետագա ձեռք բերողներին ազատում է սահմանված կադաստրային արժեքի վճարումից անկախ այդ արժեքի փոփոխությունից:

Որպիսի պարագայում Օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասի ուժով սահմանված կարգով գրանցված սահմանափակումների դադարման պետական գրանցումը կարող է իրականացվել սահմանափակումը վերացնելու (դադարեցնելու) մասին համապատասխան փաստաթղթի հիման վրա, իսկ օրենքով եախատեսված դեպքերում" եան այնպիսի հանգամանքների երնան գալով, որոնք օրենքի հիման վրա դադարեցնում են կիրառված սահմանափակման գործողությունը, ինչը սույն դեպքում առկա չէ: Տվյալ պարագայում որնէ էական նշանակություն չունի որոշակի ժամանակահատվածում /խոսքը հատկապես վերաբերում է 2009-2021 թվականներին/ պատասխանող ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված որոշակի փաստաթղթերում' վկայականներ ու տեղեկանքներ, դեռնս 2006

355 Հանդիսանում է անձնական տվյալ

14

թվականի մայիս ամսից սահմանված կարգով գրանցված պայմանը կամ սահմանափակումը չնշելը:

Ստեղծված իրողության պարագայում կարելի է փաստել, որ քննարկվող գույքի առեչությամբ դեռնս 2006 թվականի մայիս ամսվանից սահմանվել է սահմանափակող պայման՝ գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքի պետական գրանցումը կարող էր կատարվել միայն վճարման պահին հողամասի գործող կադասփրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում' ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածում տեղ գտած կարգավորումների հետ համահունչ, որե օրենքով սահմանված կարգով չի ենթարկվել որնէ: փուիոխության, ինչը հավաստվում է պատասխանողի կողմից: Ավելին, հայցվոր կողմը, ըստ էության, եույնպես ընդունում է եշյալ հանգամանքը, հակառակ պարագայում չէր ներկայացնի անշարժ գույքի նկատմամբ սահմանափակման պետական գրանցումը դադարեցնելու մասին պահանջ: Ըստ այդմ, օրենքով նախատեսված իրավական հիմքերի բացակայության պայմաններում հայցվորը չի կարող ակեկալել իրեն սեփականության իրավունքով պատկանող, տատո հասցեում գտեվող անշարժ գույքի եկատմամբ սահմանափակման պետական գրանցման դադարեցում, ինչն անտեսվել է առաջին ատյանի կողմից»:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին ն Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

Վճռաբեկ դատարանը գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում արձանագրում է, որ 05.05.2006 թվականին ն 19.05.2006 թվականին տառ:՛ հասցեում գտնվող անշարժ գույքը՝ որպես երկու առանձին միավոր, գրանցվել է Լյուդվիգ Ավետիսյանի անունով: Վկայականներում առկա է եղել հատուկ նշում, որ գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի միայն այն դեպքում, եթե ներկայացվի տվյալ պահին գործող կադաստրային արժեքի վճարման անդորրագիր: Լյուդվիգ Ավետիսյանի՝ 18.02.2009 թվականի դիմումի հիման վրա Կոմիտեն 27.02.2009 թվականին վերջինիս տրամադրել է մեկ միասնական վկայական` պահպանելով սահմանափակման վերաբերյալ վերոնշյալ պայմանը:

07.10.2009 թվականին ն 03.10.2013 թվականին Կոմիտեն կատարել է անշարժ գույքի նոր վերագրանցումներ, սակայն իրավունքի պետական գրանցման վկայականներում որնէ սահմանափակում այլնս չի նշվել:

10.10.2013 թվականին Լյուդվիգ Ավետիսյանի լիազորված անձ Դավիթ Կարապետյանը դիմում է ներկայացրել Կոմիտե՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում կատարելու համար՝ կցելով Լյուդվիգ Ավետիսյանի լիազորված անձ Դավիթ Կարապետյանի ն Գնորգ Հարությունյանի միջն 07.10.2013 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի թիվ 2154 պայմանագիրը, ն արդեն 10.10.2013 թվականին Կոմիտեի կողմից համապատասխան գույքի սեփականության իրավունքը գրանցվել է Գնորգ Հարությունյանի անունով՝ առանց որնէ սահմանափակման նշումի:

36 Հանդիսանում է անձնական տվյալ

357 Հանդիսանում է անձնական տվյալ

15

Կոմիտեի կողմից տրամադրված 24.09.2015 թվականի ն 06.09.2018 թվականի միասնական տեղեկանքներում, ինչպես նան 07.12.2020 թվականի ն 07.10.2021 թվականի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականներում նույնպես բացակայել է սահմանափակման վերաբերյալ նշումը:

Կոմիտեի կողմից 07.06.2022 թվականին տրամադրված միասնական տեղեկանքում կրկին արձանագրվել է «օտարման դեպքում հողամասի կադաստրային արժեքի վճարման» պայմանը:

Գնորգ Հարությունյանի ներկայացուցիչ Կարեն Չիչոյանի կողմից ներկայացված «վրիպակի ուղղման» դիմումի քննության արդյունքում Կոմիտեի 24.06.2022 թվականի պատասխանով նշվել է, որ վրիպակ չի արձանագրվել, քանի որ կադաստրային գործում հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիր չի հայտնաբերվել: Այնուհետն Կոմիտեի կողմից 30.06.2022 թվականին տրամադրված միասնական տեղեկանքում վերոհիշյալ սահմանափակող պայմանը կրկին նշվել է:

27.10.2022 թվականի դիմումի համաձայն Գնորգ «Հարությունյանը պահանջել է վերացնել վերջինիս սեփականության իրավունքով պատկանող տատ: հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ կատարված սահմանափակման պետական գրանցումը, որի համաձայն` առկա է օտարման դեպքում հողամասի կադաստրային արժեքի վճարման պայման, որին ի պատասխան՝ Կոմիտեն 11.11.2022 թվականի գրությամբ նշ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
15 դեկտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ՎԴ/7503/05/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել