ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 11 — Ջրավազանային կառավարման մարմինները Ջրավազանային կառավարման մարմիններն իրականացնում են ջրավազանային կառավարման պլանները: Ջրավազանային կառավարման մարմինները՝ 1) ջրի ազգային ծրագրի հի
Ամփոփում
Հոդված 11. Ջրավազանային կառավարման մարմինները Ջրավազանային կառավարման մարմիններն իրականացնում են ջրավազանային կառավարման պլանները: Ջրավազանային կառավարման մարմինները՝ 1) ջրի ազգային ծրագրի հիման վրա, համակարգելով բնագավառի և հասարակական շահերը, մշակում են ջրավազանային կառավարման պլանները. 2) Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի և ջրավազանի կողմից սպասարկվող համայնքների համար հանդիսանում են կապող օղակներ. 3) հաշվառում են Ջրային ռեսո
Ամբողջ Տեքստ
Հոդված 11. Ջրավազանային կառավարման մարմինները Ջրավազանային կառավարման մարմիններն իրականացնում են ջրավազանային կառավարման պլանները: Ջրավազանային կառավարման մարմինները՝ 1) ջրի ազգային ծրագրի հիման վրա, համակարգելով բնագավառի և հասարակական շահերը, մշակում են ջրավազանային կառավարման պլանները.
2) Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի և ջրավազանի կողմից սպասարկվող համայնքների համար հանդիսանում են կապող օղակներ. 3) հաշվառում են Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից տրված ջրօգտագործման թույլտվությունները. 4) ապահովում են ջրային ռեսուրսների պահպանությունը. 5) իրականացնում են ջրային ռեսուրսների պահպանության փաստացի վիճակի մոնիտորինգ և կազմում ամփոփագրեր, հաշվետվություններ.
6) Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի հաստատմամբ սահմանում են ջրառի չափաքանակները, ռեժիմը, ինչպես նաև իրականացնում ու վերահսկում են ջրառի հաշվառումը. 7) մասնակցում են ջրօգտագործողների միջև ջրի բաշխման հեռանկարային պլանների՝ ջրի մատակարարման սահմանային չափաքանակների և ջրամատակարարման ռեժիմի կազմմանը. 8) մշակում են ավազանի ջրային ռեսուրսների կառավարման, օգտագործման և պահպանության հեռանկարային ծրագրերի նախագծերը: Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի ղեկավարը ջրավազանային կառավարման մարմինների լիազոր ներկայացուցիչներ է նշանակում համապատասխան աշխատանքային փորձ ունեցողներին: Ջրավազանային կառավարման մարմիններում խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են ընդգրկվել ներկայացուցիչներ՝ քաղաքացիներից, ջրօգտագործողների միություններից, այլ կազմակերպություններից: (11-րդ հոդվածը խմբ. 07.07.22 ՀՕ-316-Ն ) ( 07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
