Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 113.1 — Օտարերկրյա որդեգրման կազմակերպման առանձնահատկությունները 1.
ARLISՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 113.1AI Ինդեքսավորված

ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 113.1 — Օտարերկրյա որդեգրման կազմակերպման առանձնահատկությունները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 113.1․ Օտարերկրյա որդեգրման կազմակերպման առանձնահատկությունները 1. Որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների փաստաթղթերն ուսումնասիրում է Կենտրոնական մարմինը, և անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության կամ դրանցում թերությունների առկայության դեպքում Կենտրոնական մարմինը կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկությունն

Ամբողջ Տեքստ

Հոդված 113.1․ Օտարերկրյա որդեգրման կազմակերպման առանձնահատկությունները 1. Որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների փաստաթղթերն ուսումնասիրում է Կենտրոնական մարմինը, և անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության կամ դրանցում թերությունների առկայության դեպքում Կենտրոնական մարմինը կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ, ինչպես նաև շտկել թերությունները: Եթե 60-օրյա ժամկետում Կենտրոնական մարմին չեն ներկայացվում պահանջվող փաստաթղթերն ու տեղեկությունները, ապա որդեգրել ցանկացող անձանց հաշվառման դիմումը մնում է առանց քննության:

2. Որդեգրել ցանկացող անձանց փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքով Կենտրոնական մարմինը տրամադրում է երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն:

3. Օտարերկրյա պետությունից երեխա որդեգրելու նպատակով տրամադրված՝ որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացության հիման վրա Կենտրոնական մարմինը պատրաստում է զեկույց՝ դիմողի կենսագրական տվյալների, բժշկական քարտի և ընտանիքի պատմության, որդեգրման պատճառների, օտարերկրյա որդեգրում իրականացնելու հնարավորության, ինչպես նաև այն երեխաների բնութագրի վերաբերյալ, որոնց նրանք ցանկանում են որդեգրել: Զեկույցում ներառվում են նաև տեղեկություններ որդեգրված երեխային Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու և բնակվելու թույլտվության մասին:

4. Զեկույցը պատրաստելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, Կենտրոնական մարմինն այն փոխանցում է ծագման պետության իրավասու մարմնին կամ հավատարմագրված կազմակերպությանը: Կենտրոնական մարմինը որդեգրել ցանկացող անձին փոխանցում է օտարերկրյա պետության իրավասու մարմնից կամ կազմակերպությունից ստացված՝ երեխայի մասին զեկույցը՝ դիրքորոշում ստանալու նպատակով:

5. Հայաստանի Հանրապետությունում «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիային անդամակցող պետությունների հավատարմագրված կազմակերպությունների ավտորիզացման, դրա կասեցման և դադարեցման, հայաստանյան ներկայացուցիչ նշանակելու կամ ներկայացուցչություն հիմնելու մասին տեղեկությունների տրամադրման և Կենտրոնական մարմնի կողմից այդպիսի տեղեկություններն ընդունելու, ներկայացուցչի կամ ներկայացուցչության գործունեության համաձայնություն տալու, դադարեցման կամ կասեցման, ինչպես նաև հավատարմագրված կազմակերպության, դրա ներկայացուցչի կամ ներկայացուցչության կողմից մատուցվող ծառայությունների, վճարների և այլ գումարների վերաբերյալ Կենտրոնական մարմնին տեղեկություններ տրամադրելու և քննարկելու, հավատարմագրված կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցիչների գործունեության հսկողության կարգն ու լիազորությունների շրջանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Օտարերկրյա որդեգրմանը հասանելի որդեգրման ենթակա երեխաների ապանձնավորված տվյալները Կենտրոնական մարմինը կարող է տրամադրել «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայի շրջանակում համագործակից պետության կենտրոնական մարմնին կամ հավատարմագրված կազմակերպությանը՝ երեխայի կարիքներին համապատասխան որդեգրել ցանկացող անձ գտնելու համար: Որդեգրման ենթակա երեխաների տվյալներն օտարերկրյա կենտրոնական մարմիններին կամ հավատարմագրված կազմակերպություններին տրամադրելու, նրանց որդեգրելու ցանկություն հայտնած որդեգրել ցանկացող անձանց հետ աշխատանքներն իրականացնելու, տվյալները հետ կանչելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: (113.1-ին հոդվածը լրաց. 22.10.25 ՀՕ-363-Ն ) (22.10.25 ՀՕ-363-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել