Ղազարյան — ՇԴ/0095/01/22
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. Լ 2022 թվականի հուլիսի 2-ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան) է ստացվել թիվ 69113722 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Արտյոմ Գրիշայի Ղազարյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով, ն մյուսների: Նախնական դատալսումների ընթացքում, Առաջին ատյանի դատարանը, քննարկելով մինչդատական վարույթում մեղադրյալ Արտյոմ ՊՂազարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց՝ կալանքը վերացնելու, փոխելու կամ դրա ժամկետը երկարաձգելու հարցը, 2022 թվականի օգոստոսի
Ամբողջ Տեքստ
ԲԻ. Ց»
յ ԲՆ. "5 մ ՇԴ/0095/01/22
215 թի
ԹԸ |
ՊՈպՔ ԱՆ
ԱԱ 2»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Շիրակի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր՝ Ժ.Մելիքսեթյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Կ.Մարդանյան
7 օգոստոսի 2024 թվական ք.Երնան
ՃՇՇ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
ԱՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Արտյոմ Գրիշայի Ղազարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հունվարի 10-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
Լ 2022 թվականի հուլիսի 2-ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան) է ստացվել թիվ 69113722 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Արտյոմ Գրիշայի Ղազարյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով, ն մյուսների:
Նախնական դատալսումների ընթացքում, Առաջին ատյանի դատարանը, քննարկելով մինչդատական վարույթում մեղադրյալ Արտյոմ ՊՂազարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց՝ կալանքը վերացնելու, փոխելու կամ դրա ժամկետը երկարաձգելու հարցը, 2022 թվականի օգոստոսի 3-ին որոշում է կայացրել Ա.Ղազարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի ժամկետը 3 (երեք) ամսով երկարաձգելու մասին:
11. Հիմնական դատալսումների ընթացքում, Առաջին ատյանի դատարանը 2023 թվականի հունիսի Լի որոշմամբ մեղադրյալ Ա.Ղազարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոխարեն համակցված կիրառել է այլընտրանքային խափանման միջոցներ` տնային կալանքը՝ 3 (երեք) ամիս ժամկետով ն գրավը՝ 30.000.000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամի չափով: Նույն որոշմամբ, տնային կալանքի ժամանակահատվածով, սահմանափակվել է այլ անձանց, բացառությամբ մերձավոր ազգականների ու պաշտպանների, հետ հաղորդակցվելու իրավունքը:
Առաջին ատյանի դատարանը 2023 թվականի օգոստոսի 2-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Ղազարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարաձգել է 3 (երեք) ամիս ժամկետով՝ մինչն 2023 թվականի դեկտեմբերի 2-ը ներառյալ: 30.000.000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամի չափով կիրառված գրավը, ինչպես նան հաղորդակցվելու իրավունքի սահմանափակումը թողնվել են անփոփոխ:
2. Հիմնական դատալսումների ընթացքում` 2023 թվականի նոյեմբերի 13-ին, Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել մեղադրյալ Ա.Ղազարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքի ժամկետը նս 3 (երեք) ամիս ժամկետով երկարաձգելու մասին: 30.000.000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամի
Յ
չափով կիրառված գրավը թողնվել է անփոփոխ: Նույն որոշմամբ վերացվել է հաղորդակցվելու իրավունքի սահմանափակումը:
3. Պաշտպանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2024 թվականի հունվարի 1-ին որոշում է կայացրել բողոքը մասնակիորեն բավարարելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 13-ի որոշումը մասնակիորեն բեկանելու մասին. մեղադրյալ Ա.Ղազարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց` տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողություն խափանման միջոցով՝ շաբաթը երեք անգամ մշտական բնակության վայրի ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության տարածքային մարմնում գրանցվելու պարտականություն ն առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության բնակության վայրը փոխելու ու քրեական վարույթին ներգրավված մյուս մեղադրյալների հետ հաղորդակցվելու արգելք դնելով: 30.000.000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամի չափով կիրառված գրավը թողնվել է անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա'ԿՎարդապետյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 19-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ու սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա, ն միաժամանակ բողոքարկվող դատական ակտը հակասում է Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումներին:
Ի հիմնավորումը վերոնշյալի՝ բողոք բերած անձը փաստարկել է, որ սույն վարույթի փաստական տվյալները բավարար են հիմնավորելու մեղադրյալ ԱՂազարյանի օրինական վարքագիծը խափանման միջոցներ գրավի ն վարչական
4
հսկողությանը համակցված կիրառմամբ երաշխավորելու անհնարինությունը: Մասնավորապես, բողոքաբերի պնդմամբ` Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը: Այսպես, ԱՂազարյանը ենթադրաբար հանդիսանում է քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «օրենքով գողի» կարգավիճակ ունեցող անձ, ինչն օրինական վարքագիծ դրսնորելու հավանականությունը կանխորոշող էական հանգամանք է: Մեղադրյալի կարգավիճակով պայմանավորված, առկա է հիմնավոր կասկած Հայաստանի Շանրապետությունում ն այլ երկրներում լայն քրեական կապեր ունենալու վերաբերյալ: Բացի այդ, Ա.Ղազարյանին մեղսագրվում է առանձնապես ծանր հանցագործության կատարում, որի համար որպես պատիժ նախատեսված է ազատազրկում՝ վեցից տասներկու տարի ժամկետով:
Նշվածի հետ համակցված, բողոքաբերը նշել է, որ թեն սույն վարույթով ապացույցների հետազոտումը գտնվում է ավարտական փուլում, այդուհանդերձ հիմնական դատալսումները դեռնս չեն ավարտվել ն ողջամիտ է հետազոտման ենթակա ապացույցների ծավալը լրացնելու, այդ թվում՝ հնարավոր այլ անձանց հարցաքննելու, ինչպես նան` այլ ապացուցողական գործողություններ կատարելու հավանականությունը: Անդրադառնալով կիրառված խափանման միջոցը վարչական հսկողություն խափանման միջոցով փոխելիս մեղադրյալ Ա.Ղազարյանի առողջական վիճակը հիմք ընդունելուն՝ բողոքի հեղինակն արձանագրել է, որ սույն վարույթով մեղադրյալի առողջական վիճակը չի կարող խափանման միջոցի տեսակի փոփոխման հիմք հանդիսանալ: Այս համատեքստում բողոք բերած անձը փաստարկել է, որ Առաջին ատյանի դատարանը նշանակել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, ուստի, խափանման միջոցի տեսակը՝ մեղադրյալի առողջական վիճակի հիմքով փոխելու հնարավորությունը, կարող է քննարկման առարկա դառնալ եզրակացությունը ստացվելուց հետո: Բողոքաբերը նան արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանը, առանց ծանրակշիռ փաստական հանգամանքների վկայակոչման, բեկանել է Առաջին ատյանի դատարանի՝ որպես վարույթն իրականացնող մարմին հանդես եկող դատարանի դատական ակտը:
Ըստ բողոքի հեղինակի՝ վերը նշված հանգամանքներն իրենց ամբողջությամբ բարձրացնում են մեղադրյալ Ա.Ղազարյանի կողմից ապացուցման գործընթացին
5
խոչընդոտելու հավանականությունը ն պայմանավորում խափանման միջոց՝ տնային կալանքի շարունակական պահպանման անհրաժեշտությունը:
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հունվարի 10-ի որոշումը ն կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի նոյեմբերի 13-ի որոշմանը:
Վճոաբեկ բողոքի պատասխանը.
7. Մեղադրյալ Ա.Ղազարյանի պաշտպան Հ.Դադարյանը, ներկայացրած վճռաբեկ բողոքի պատասխանում անդրադառնալով խափանման միջոցը փոխելու հիմնավորվածության հարցին, նշել է, որ բողոքաբերի փաստարկները բավարար չեն մեղադրյալի ազատության իրավունքի կանխավարկածը հաղթահարելու համար, քանի որ ներկայացված բողոքում բերված փաստարկները որոշ դեպքում վերաբերելի չեն սույն վարույթին, մեկ այլ դեպքում՝ տնային կալանքի շարունակական պահպանումը հիմնավորող էական փաստարկներ չեն: Այս առումով, ի թիվս այլնի, նշվել է, որ քրեական վարույթի ընթացքում մեղադրյալը դրսնորել է պատշաճ վարքագիծ, դատակոչված բոլոր անձինք արդեն իսկ հարցաքննվել են, իսկ հնարավոր այլ անձանց հարցաքննելու ն ապացուցողական այլ գործողություններ կատարելու հավանականության մասին բողոքի հեղինակի պնդումը վերացական է:
Վերոգրյալի հետ մեկտեղ, բողոքի պատասխանի հեղինակը փաստել է, որ ԱՂազարյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննությունը գտնվում է ավարտական փուլում ն ներկայացրել փորձաքննության ընթացքում ձեռք բերված` մեղադրյալի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն, որը խափանման միջոցի տեսակի փոփոխության հիմնավորվածության ստուգման առումով կարող է էական գործոն համարվել:
8. Վերոշարադրյալի հիման վրա, պաշտպան Հ.Դադարյանը խնդրել է մերժել ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը:
6
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
9. Արտյոմ Ղազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի Լին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում ու նրան մեղադրանք է ներկայացվել այն արարքի համար, որ նա. «(.) (Ունենալով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, պահպանել է այն, որպիսի գործողությունն արտահայվվել է հետնյալում.
Արտյոմ Գրիշայի Ղազարյանը, 2012 թվականին Ռուսաստաւնի Դաշնության Մոսկվա քաղաքում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Զապ Լեննականսկի» մականվամբ Անդրանիկ Սողոյանի, «Պաշի տղա Սուրո Լենինականսկի» մականվամբ Սուրեն Ավետիսյանի ն «Դեղ Հասան» մականվամբ Ասլան Ուսոյանի կողմից «թազադրվելով», արացել է «օրենքով գողի»՝ քրեական ասրիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ն «գողական աշխարհում» հայտնի դառնալով որպես «Զապի եգան Արտյոմ Լենինականսակի» ն հանդիսանալով քրեական աստիճանակարգությամի ու միջանձնային հիերարխիկ հարարբերություններով օժտված անձանց միավորման՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ, որը գործում է իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն, որոնք չեն համապավզտասխաունում: պետություն կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին կամ դրանց իրացման իրավաչափ ձներին, ն որի նպատակը հանցագործություն կատարելն է կամ հանցագործությաւն կատարումը հովանավորելը կամ այլ անձանց հանցավոր արարքի կափարմանը ներգրավելը կամ բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները) լուծելը կամ անօրինական օգուտ կամ այլ առավելություն արանալը, 2022 թվականի մարտի 7ի դրությաւմը շարունակել է պահպանել «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը:
Այսպես.
«Պաշի տղա Սուրո Լենինականսկի» մականվամի «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Սուրեն Ավետիսյանը,
7
օժտված լինելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման միջոցով արացված անօրինական օգուտը՝ որպես «օրշակ» հավաքագրված գումարը տնօրինելու իրավասությամբ, 2022 թվականի հունվարի 19-ին իր կողմից արեղծված ն ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ հանդիսացող ն հար իր կողմից նախապես փրված դերարաշիւման` հավաքագրված գումարներն իր մոտ պահող ն գումարների շարժի «ռաշվապահությունը վարող» Ռաֆիկ Իգիթյանին հանձնարարել է իր մոտ պահվող գումարներից 5000 ԱՄՆ դոլարը փոխանցել «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամը հայտնի, «օրենքով գողի»՝ քրեական աատրիճանակարգությաւն բարձրագույն կարգավիճակ ունեցող Արտյոմ Գրիշայի Ղազարյանին` վերջինիս ազարազիկումից ազատվելու կապակցությամի: Ռաֆիկ Իգիթյանը ն Ցոլակ Գնորգյանը, շարունակելով իրենց մասնակցությունն «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության, բարձրագույն կարգավիճակ ունեցող Սուրեն Ավետիսյանի կողմից արեղծված ն կառավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ն ներգրավված լինելով դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը, նույն օրր՝ ժամի 18:00-ի սահմաններում, այցելել են «Զապի եգան Արտյոմ Լենինականսկի» մականվամը հայտնի, «օրենքով գողի»՝ քրեական ասրիճանակարգության րարձրագույն կարգավիճակ ունեցող Արտյոմ Գրիշայի Ղազարյանի բնակության վայր` Գյումիի քաղաքի Շինարարների Լին նրբանցք 15 տուն, որտեղ վերջինիս են փոխանցել 5.000 ԱՄՆ դոլար գումարը՝ հայտնելով, որ դա որպես քրեակատարողական հիմնարկից ազապվելու գումար «գողերի» կողմից Կնդեղաց փողից» հավկացված է իրեն:
Այնուռետն, 2022 թվականի մարտի 7-ին Սուրեն Ավետիսյաւնը, շարունակելով իրականացնել փարբեր անձանցից ե քրեակատարողական հիմնարկներից քրեական ենթամշակույթ կրող խմիավորման միջոցով արացված ն խմբավորման անդամ Ռաֆիկ Իգիթյանի մոտ պահվող անօրինական օգուտի` որպես «օրշակ» հավաքագրված գումարի տնօրինումի, արանալով ՀՀ փարածքում գտնվող ն «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության, բարձրագույն կարգավիճակ ունեցող այլ անձանց համաձայնությունը, հավաքագրված գումարների շարժի «հաշվապահությունը վարող» Ռաֆիկ Իգիթյանին ն քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մեկ այլ անդամ Ցոլակ Գնորգյանին հրահանգել է հանցավոր
8
աշխարհում ձնավորված ավանդույթի համաձայն` հոր մահվան կապակցությամի, 10.000 ԱՄՆ դոլար գումար փոխանցել «Զապի եգան Արտյոմ Լենինականակի» մականվամի հայտնի, «օրենքով գողի»՝ քրեական ասրիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Արտյոմ Գրիշայի Ղազարյանին, ինչից հետո Ռաֆիկ Իգիթյանը հեռախոսազանգի միջոցով կապ է հատրատել որդու` Աշուր Ռաֆիկի Իգիթյանի հե, հրահանգել բացել թաքարոցը ն քրնական ենթամշակույթ կրող խմբավորման միջոցով սփացված ն իր մոր պահվող անօրինական օգուղից՝ որպես «օրշակ» հավաքագրված գումարից, վերցնել 10.000 ԱՄՆ դոլար գումար ն տեղափոխել իր մատնանշած վայր: Աշոտ Ռաֆիկի Իգիթյանը, նս մասնակցելով «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության, բարձրագույն կարգավիճակ ունեցող Սուրեն Ավետիսյանի կողմից արեղծված ն կառավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ն ներգրավվելով դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը, կատարել է իրեն տրված հանձնարարությունը ն գումարը թաքարոցից վերցնելով՝ փեղափոխել Ռաֆիկ Իգիթյանի մավմանշած վայր ն փոխանցել նրան, ինչից հետո էլ Ռաֆիկ Իգիթյանը ն Ցոլակ Գնորգյանը, նս գործելով քրեական ենթամշաւլկույթ կրող նույն խմբավորմուն կազմում, կատարել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը արեղծած ն ղեկավարող, «օրենքով գողի»՝` քրեական ասփիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Սուրեն Ավետիսյանի հրահանգի՝ 10.000 ԱՄՆ դոլար գումարը փոխանցելով «Զապի եգան Արտյոմ Լենինականսկի» մականվամբ հայտնի, «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Արտյոմ Գրիշայի Ղազարյանին, այսինքն Արտյոմ Գրիշայի Ղազարյանը պահպանելով «օրենքով գողի»` քրեական ատրիճանակարգության բարձրագույն կարգավիճակը քրեական ենթամշակույթ կրող խմիավորման միջոցով արացված ն խմբավորման անդամ Ռաֆիկ Իգիթյանի մռտ պահվող անօրինական օգուփի՝ որպես «օրշակ» հավաքագրված գումարից ազաւցել է 15.000 ԱՄՆ դոլար գումար ն տնօրինել այն»:
10. Առաջին ատյանի դատարանը՝ երկարաճգելով ԱՂազարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքի ժամկետը, արձանագրկլ է, որ. «(.) ւՏե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 2164:
9
(Շարունակում է առկա լինել (.-.) նախորդ որոշումներով մատնանշված հիմքը ն հիմնավորումները (-): Դատարանը նան արձանագրում է, որ ճիշտ է քրեական վարույթին խոչընդուրելու հավանակաւնությունը նվազել է, սակայն այն իսպառ չի վերացել, որպիսին պայմանավորված է ապացույցների հերազոտման (հիմնական դատալսումների) վատում գտնվելու ն առաջիկայում հետազոտման ենթակա ապացույցների ծավալը լրացնելու այդ թվում ենթադրյալ այլ անձանց հարցաքննելու, ինչպես նաւն այլ ապացուցողական գործողություններ կատարելու ողջամիտ հավանականությամբ: Այնուամենայնիվ, (Առաջին ատյանի դյատարունը գալիս է այն հետնության, որ փտվյալ մտավախությամբ պայմանավորված մեղադրյալի հավանական ոչ պատշաճ վարքագծի, ինչպես նան քրեական վարույթին չխոչընդոտելու պարտականությունը չկատարելու զսպումը հնարավոր է այլ խափանման միջոցների՝ մասնավորապես գրավի ն տնային կալանքի համակցված կիրառման դեպքում (..):
Ամփոփելով նշվածը` (Առաջին ատյանի դատարանն արձանագրում է, որ գործով ձեռք չեն բերվել այնպիսի նոր փաստական վվյալներ, որոնք նվազեցնում կամ չեզոքացնում են (.) նախկինում արձանագրված` ԱՂազարյանի փնային կալանքի փակ պահելու հիմքը, հերնարար կիրառված խափանմաեւն միջոց տնային կալանքը տվյալ փուլում ենթակա չէ վերացման»-:
1. Վերաքննիչ դատարանը, տնային կալանքը փոխարինելով վարչական հսկողություն խափանման միջոցով, արձանագրել է. «(.) Արտյոմ. Ղազարյանի կողմից ապացուցման գործընթացին միջամտելու ոիսկն այն աստիճանի բարձր չէ, որ վերջինիս պատշաճ վարքագիծը հնարավոր լինի ապահովել բացառապես մեղադրյալի ազատության իրավունքի շարունակական սահմանափակմամբ: Վերաքննիչ դատարանի հիշյալ եզրահանգումը պայմանավորված է նրանով, որ գործում ներգրավված բոլոր մեղադրյալներն արդեն իսկ հարցաքննվել են, իսկ քրեական գործով չկան վարույթին ներգրավված այլ անձինք: Վերաքննիչ դատարանի հիշյալ եզրահանգում, համահունվ է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշմանն այն մասին, ոչ ենթադրյալ վտանգները 2 Տե'ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 131-143:
10
ժամանակի հեվ. նվազում են, երբ արդեն կատարված են լինում քննչական գործողությունները, վերցված են լինում ցուցմունքները ն ավարտված են լինում անհրաժեշտ գործողությունները:
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մաղադրյալ Արտյոմ Ղազարյանի նկատմամը խափանման միջոցի տեսակը որոշելիս պետք է հաշվի առնել նան այն, որ վերջինս ունի մի շարք առողջական խնդիրներ:
Վերոշարադրյալից ելնելով Վերաքննիչ դատարանը, գնահատելով անձի ազատության իրավունքի սահմանափակման անհրաժեշտությունը` հանրային ն մասնավոր շատերի ողջամիտ հավասարակշոության տեսանկյունից, հանգում է հեզության, որ սույն դեպքում բացակայում է մեղադրյալ Արտյոմ Ղազարյանի ազատության իրավունքի շարունակական սահմանափակման բացարձակ անհրաժեշտությունը ն վերջինիս օրինական վարքագիծը հնարավոր է ապահովել այլընտրանքային խափանման միջոցների՝ փվյալ դեպքում վարչական հսկողության ն գրավի համակցված կիրաոռմամբ»":
Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
12. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավոր է արդյո՞ք Ա.Ղազարյանի ազատության իրավունքի կանխավարկածը հաղթահարելու համար բավարար փաստական հանգամանքների բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետնությունը:
3. ՀԸ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «(...) (Կալանքի ժամկետը երկարաճգելը (...) թույլատրվում Է| միայն դատարանի որոշմամբ` այն դեպքում, երբ անձի օրինական վարքագիծը չի կարող երաշխավորվել հարկադրանքի այլ միջոցներով»:
Նույն օրենսգրքի 116-րդ հոդվածի համաձայն՝ «(...) 2 Խափանման միջոցը կարող է կիրառվել, եթն դա անհրաժեշվ Լ՝
(-.)
3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 69-77:
1
3) մեղադրյալի կողմից իր վրա աւյն օրենսգրքով կամ դավարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար:
3. Խափանման միջոցի տեսաւկն ընտրելիս հաշվի են առնվում մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող ն դրան խոչընդովտղ րոլոր հնարավոր հանգամանքները: (...)»:
Նույն օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի պահաւնջների կատարումն ապահովելու հսւմար»:
3.1. Վճռաբեկ դատարանը բազմիցս անդրադարձել է խափանման միջոցների իրավաչափության ընդհանուր պայմանների բովանդակության բացահայտմանը": Հարկ է նկատել, որ խափանման միջոց կիրառելու կամ խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու հարցը քննության առնելիս դատարանի որոշումը պետք է բավարար` 6`խափանման միջոցնեի իրավաչափությանը ներկայացվող օրենսդրական դրույթնեի իրավամեկնաբանման արդյունքում Վճռաբեկ դատարանի որոշումներում բազմիցս արտացոլված պահանջներին:
Այսպես՝ դատական քննության ընթացքում գտնվող գործով դատարանի կողմից ամբաստանյալի ազատության իրավունքը սահմանափակող խափանման միջոցի կիրառման իրավաչափության ստուգման շրջանակներում Վճռաբեկ դատարանը մշտապես կարնոր է համարել ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ խափանման միջոցի վերաբերյալ հարցը լուծելիս առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հանդես է գալիս որպես վարույթն իրականացնող մարմին: Նման պայմաններում, որպես վարույթն իրականացնող մարմին հանդես 4 Տե՛ս, մասնավորապես, /աոնտ ուսճոմՏ Վճռաբեկ դատարանի՝ Արամ Ճուղուրյանի գործով 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ ՎԲ-132/07, Ասլան Ավետիսյանի գործով 2008 թվականի հոկտեմբերի 3Լի թիվ ԱՎԴ/0022/06/08, Տիգրան Վահրադյանի գործով 2008 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ ԼԴ/0197/06/08, Աշուր Առաքելյանի գործով 2010 թվականի հուլիսի 23ի թիվ ԵԿԴ/0580/06/09, Վահրամ Գնորգյանի գործով 2011 թվականի փետրվարի 24ի թիվ ԵԿԴ/0678/06/10, Վահագն Պողոսյանի գործով 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԿԴԼ/0062/06/12, Գոռ Դուրյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ՏԴ/0052/06/14, Գագիկ Խաչիկյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱՔԴ/0386/06/15, Տիգրան Պերրոսյանի գործով 2017 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ԵԿԴ/0084/06/16, Վալերի Հակոբյանի գործով 2020 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ ԵԴ/0548/06/19, Արշակ Հակոբյանի գործով 2022 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ԵԴ/1194/06/21ն Լնոն Աթաջանյանի գործով 2024 թվականի հունվարի 19-ի թիվ ԵԴԼ/0204/06/23 որոշումները:
12
եկող առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտը բեկանելիս Վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշումը պետք է հիմնված լիի ծանրակշո փաստական հանգամանքների վրա ն նենա
պատճառաբանվածության առավել բարձրը չափանիշ: Հակառակ մոտեցումը, Վճռաբեկ դատարանի համոզմամբ, կարող է իր բացասական ազդեցությունը թողնել առաջին ատյանի դատարանում հիմնական քրեական գործի քննության բնականոն ընթացքի վրա՝ դրանով իսկ սահմանափակելով առաջին ատյանի դատարանի ներքին անկախությունը»:
14. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝
- Արտյոմ Ղազարյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ն նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի Լին մասով այն արարքի համար, որ նա, ունենալով քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «օրենքով գողի» կարգավիճակ՝ պահպանել է այնձ,
- քննարկման առարկա դարձնելով մեղադրյալ Ա.Ղազարյանի նկատմամբ գրավի հետ համակցված կիրառված տնային կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը, Առաջին ատյանի դատարանն ընդգծել է, որ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու նպատակն ու հիմնավորումները շարունակում են հիմնավոր լինել: Մասնավորապես` Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ չնայած բոլոր մեղադրյալները հարցաքննվել են, վարույթին այլ անձինք ներգրավված չեն, այնուամենայնիվ, մեղադրյալի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունների չկատարման հավանականությունը չի վերացել: Վերջինը պայմանավորվել է վարույթի՝ հիմնական դատալսումների փուլում գտնվելու հանգամանքով ն հետազոտման ենթակա ապացույցնելի ծավալը լրացնելու, այդ թվում՝ այ`՝ անձանց հարցաքննելու, ինչպես նան՝ այլ ապացուցողական գործողություններ կատարելու ողջամիտ հավանականությամբ,
5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արման ն Արքա Մաղաթյանների վերաբերյալ գործով 2020 թվականի մայիսի 26-ի թիվ ԱՐԴ/0152/01/19 որոշումը:
6 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
7 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:
Թ
- խափանման միջոց տնային կալանքը փոխելով վարչական հսկողություն խափանման միջոցով, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ մեղադրյալի ազատությունը շարունակական սահմանափակելու անհրաժեշտությունը հիմնավորող փաստական տվյալներ առկա չեն: Որպես նման եզրահանգման հիմնավորում նշվել է, որ վարույթում որպես մեղադրյալ ներգրավված անձինք արդեն հարցաքննվել են, իսկ այլ անձինք վարույթին ներգրավված չեն: Նշվածից բացի, խափանման միջոցի տեսակի փոփոխման հիմքում դրվել է մեղադրյալ ԱՂազարյանի առողջական վիճակը:
159. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13.-րդ կետում նշված որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական հսկողութան ն գրավի համակցված կիրառմամբ մեղադրյալ Ա.Ղազարյանի պատշաճ վարքագիծն ապահովելու հնարավորության վերաբերյալ հետնության հանգելիս Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատման չի ենթարկել սույն վարույթում առկա մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝
- մեղադրյալ Ա.Ղազարյանը ենթադրաբար հանդիսանում է քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «օրենքով գողի» կարգավիճակ ունեցող անձ, որպիսի հանգամանքն էական նշանակություն ունի վերջինիս կողմից օրինական վարքագիծ դրսնորելու հավանականությունը գնահատելիս»,
- մեղսագրվող ենթադրյալ արարքի բնույթը. ըստ ներկայացված մեղադրանքի՝ մեղադրյալ լթջԱ՛Ղազարյանը, ունենպով քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «օրենքով գողի» կարգավիճակ, պահպանել է այն, որպիսի հանգամանքը նույնպես էական նշանակություն ունի հիմնական դատալսումների ընթացքում օրինական վարքագիծ դրսնորելու հավանականությունը կանխորոշելու հարցում,
8 Տես սույն որոշման 11-րդ կետը:
Չ «Օրենքով գող»-երի հանրային վտանգավորության վերաբերյալ տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 45իմործօ ». ՕօօդտԼո գործով 2014 թվականի հուլիսի 15-ի վճիռը, գանգատ թիվ 45554/08, կետ 23:
14
- Ա.Ղազարյանի՝ Հայաստանի Հանրապետությունում ն արտերկրում լայն քրեական կապեր ունենալու վերաբերյալ տեղեկատվության առկայությունը"՞.
- մեղադրյալ Ա'Ղազարյանին մեղսագրվում է առանձնապես ծանր
հանցագործություն, որի համար պատիժ է նախատեսված ազատազրկում՝ վեցից տասներկու տարի ժամկետով:
Նշված հանգամանքները, գործի նյութերից բխող մյուս հանգամանքների համատեքստում, հանդիսանում են մեղադրյալ Ա.Ղազարյանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունների չկատարման հավանականությունը գնահատելու կարնոր տարրեր: Ընդ որում, անհրաժեշտ է նկատել, որ Առաջին ատյանի դատարանը, հանդես գալով որպես վարույթն իրականացնող մարմին ն ողջ ծավալով ծանոթ լինելով դատական քննության ընթացքին տիրապետելով վարույթի համար նշանակությոն ունեցող տեղեկատվությանը, արձանագրել է, որ վարույթը դեռ գտնվում է հիմնական դատալսումների՝ ապացույցների հետազոտման փուլում ն առկա է լրացուցիչ ապացուցողական գործողություններ կատարելու ողջամիտ հավանականություն: Արդյունքում, գնահատելով հետապնդվող նպատակի համար տնային կալանք խափանման միջոցի պիտանելիությունը՝ դատարանը եզրահանգել է, որ վարույթի տվյալ փուլում այն ենթակա է երկարաձգման:
Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, առանց ծանրակշիռ փաստական
հանգամանքների վկայակոչման, որոնք կարող էին վկայել վարույթն իրականացնող՝ Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշման ոչ իրավաչափության մասին, բեկանել է վիճարկվող դատական ակտը ն գտել, որ խափանման միջոց վարչական հսկողությունը գրավի հետ համակցված կարող է լինել բավարար երաշխիք՝ ապահովելու Ա.Ղազարյանի օրինական վարքագիծը: Մասնավորապես, քրեական վարույթին խոչընդոտելու հավանականությունը նախնառաջ որոշում է վարույթն իրականացնող մարմինը, որն էլ համակողմանի գնահատել է հիմնական դատալսումների ընթացքում մեղադրյալի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսրքվ իր վա դրված .0պարտականություների չկատարման
2 Տե'ս սույն որոշման 9-րդ կետը:
5
հավանականությունը ն բավարար հիմքեր է ունեցել ենթադրելու, որ Ա.Ղազարյանը, մնալով ազատության մեջ, կարող է խոչընդոտել գործի քննությանը: Այլ կերպ ասած, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարույթի փաստական հանգամանքների պայմաններում, Առաջին ատյանի դատարանի՝ մեղադրյալի հնարավոր ոչ պատշաճ վարքագծի կանխման առումով տնային կալանքի անհրաժեշտության մասին եզրահանգումը հիմնավոր է ն բխում է գործի՝ գնահատման ենթակա տվյալների ամբողջությունից: Նշվածի համատեքստում առանձնակի ուշադրության է արժանի նան Առաջին ատյանի դատարանի կողմից մյուս մեղադրյալների հետ հաղորդակցվելու իրավունքի սահմանափակման վերացումը: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, ի տարբերություն որպես վարույթն իրականացնող մարմին հանդես եկող դատարանի, վարչական հսկողություն խափանման միջոցի պարտադիր պայման է համարել հաղորդակցվելու իրավունքի սահմանափակումը:
Անդրադարձ կատարելով մեղադրյալ ԱՂազարյանի առկա առողջական վիճակը հիմք ընդունելուն, հարկ է ընդգծել, որ թեն խափանման միջոցի տեսակի ընտրության իրավաչափության համատեքստում անձի առողջական վիճակի գնահատումը` նս նշանակություն ունի, սակայն ստորադաս դատարանը սահմանափակվել է առողջական վիճակի մատնանշմամբ՝ առանց վերլուծելու ն գնահատելու տնային կալանքի տակ գտնվելու պայմաններում հնարավոր անհրաժեշտ բժշկական օգնությունն Օ ու սպասարկումը` պատշաճ ստանալու հնարավորությունը: Տվյալ դեպքում, որնէ հիմնավորում չի ներկայացվել տնային կալանքի տակ գտնվելուն զուգընթաց մեղադրյալ Ա.Ղազարյանի կողմից պատշաճ բժշկական օգնություն ն սպասարկում ստանալու հնարավոր խոչընդոտների վերաբերյալ, ուստի Վերաքննիչ դատարանի կողմից մեղադրյալի առողջական վիճակը մատնանշելը չի կարող դիտարկվել որպես բավարար չափով համոզիչ ն հիմնավորված փաստարկ՝ մեղադրյալ ԱՂազարյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի իրավաչափության պայմանների փոփոխությունն արձանագրելու համար: Միննույն ժամանակ, ներկայացված նյութերում առկա է Ա.Ղազարյանի առողջական վիճակը գնահատելու համար հանձնաժողովային դատաբժշկական ո Տես Վճռաբեկ դատարանի` Արմեն Պողոսյանի գործով 2022 թվականի հունվարի 27-ի թիվ ԵԴ/0150/06/20 որոշմումը:
16
փորձաքննություն նշանակելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշում», ուստի դատաբժիշկներ՝ համապատասխան եզրակացության առկայության դեպքում, պաշտպանության կողմը կարող է միջնորդել դատարանին ստացված եզրակացության լույսի ներքո կրկին քննարկել խափանման միջոց տնային կալանքի իրավաչափության պայմանները:
Ամփոփելով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումն առ այն, որ տեղաշարժման ն գործողությունների ազատության սահմանափակում գրավի հետ համակցված կարող է լինել արդյունավետ միջոց` զսպելու ազատության մեջ գտնվելու դեպքում մեղադրյալ Ա.Ղազարյանի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսնորելու հավանականությունը, կառուցված չեն սույն որոշմամբ արձանագրված հանգամանքների բազմակողմանի ուսումնասիրության, պատշաճ իրավական վերլուծության ու համակցության մեջ գնահատման վրա: Հետնաբար՝ Վերաքննիչ դատարանի հետնությունն առ այն, որ սույն վարույթի փաստական հանգամանքները բավարար չեն մեղադրյալ ԱՂազարյանի ազատության իրավունքի կանխավարկածը հաղթահարելու համար, հիմնավոր չէ:
16. Ամփոփելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված սկզբունքի խախտում, ինչը նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն, հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու համար: Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Ա.Ղազարյանի նկատմամբ որպես համակցված խափանման միջոց կիրառված տնային կալանքի ժամկետը երկարաճգելու որոշումը կայացնելիս թույլ չի տվել վարույթի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 13-ի որոշմանը»:
ռ Տե'ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 48-53:
» Տես Վճռաբեկ դատարանի Ավաթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումը:
17
Վճռաբեկ դատարանը փաստում է նան, որ Առաջին ատյանի դատարանի որոշմամբ սահմանված` տնային կալանքի 3 (երեք) ամիս ժամկետին պետք է հաշվակցել 2023 թվականի դեկտեմբերի 3-ից մինչն 2023 թվականի հունվարի 10-ն ԱՂազարյանի՝ տնային կալանքի տակ գտնվելու ժամկետը:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361363-րդ ն 400-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Արտյոմ Գրիշայի Ղազարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հունվարի 10-ի որոշումը բեկանել ն օրինական ուժ տալ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2023 թվականի նոյեմբերի 13ի որոշմանը՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ սահմանված՝ տնային կալանքի 3 (երեք) ամիս ժամկետին հաշվակցել 2023 թվականի դեկտեմբերի 3-ից մինչն 2023 թվականի հունվարի 10-ն Արտյոմ Գրիշայի Ղազարյանի՝ տնային կալանքի տակ գտնվելու ժամկետը:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 օգոստոսի, 2024 թ.
- Գործի #:
- ՇԴ/0095/01/22
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
