ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 865 — Փոխադրողի պատասխանատվությունն ուղևորի մեկնումն ուշացնելու համար 1.
Ամփոփում
Հոդված 865. Փոխադրողի պատասխանատվությունն ուղևորի մեկնումն ուշացնելու համար 1. Ուղևոր փոխադրող տրանսպորտային միջոցի մեկնումը կամ այդպիսի տրանսպորտային միջոցի նշանակված վայր ժամանումը ուշացնելու համար (բացառությամբ քաղաքային և մերձքաղաքային փոխադրումների) փոխադրողն ուղևորին վճարում է օրենքով սահմանված չափով տուգանք, եթե չի ապացուցում, որ ուշացումը տեղի է ունեցել անհաղթահարելի ուժի, ուղևորի կյանքին ու առողջությանը սպառնացող տրանսպորտային միջոցների
Ամբողջ Տեքստ
Հոդված 865. Փոխադրողի պատասխանատվությունն ուղևորի մեկնումն ուշացնելու համար 1. Ուղևոր փոխադրող տրանսպորտային միջոցի մեկնումը կամ այդպիսի տրանսպորտային միջոցի նշանակված վայր ժամանումը ուշացնելու համար (բացառությամբ քաղաքային և մերձքաղաքային փոխադրումների) փոխադրողն ուղևորին վճարում է օրենքով սահմանված չափով տուգանք, եթե չի ապացուցում, որ ուշացումը տեղի է ունեցել անհաղթահարելի ուժի, ուղևորի կյանքին ու առողջությանը սպառնացող տրանսպորտային միջոցների անսարքությունները վերացնելու կամ փոխադրողից անկախ այլ հանգամանքների հետևանքով:
2. Տրանսպորտային միջոցի մեկնումն ուշացնելու պատճառով փոխադրումից ուղևորի հրաժարվելու դեպքում փոխադրողը պարտավոր է ուղևորին վերադարձնել փոխադրավարձը: ⚖
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
