Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 303 — Հնագիտական օբյեկտները ոչնչացնելը կամ վնասելը կամ այլ ապօրինի արարքներ կատարելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 303AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 303 — Հնագիտական օբյեկտները ոչնչացնելը կամ վնասելը կամ այլ ապօրինի արարքներ կատարելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 303. Հնագիտական օբյեկտները ոչնչացնելը կամ վնասելը կամ այլ ապօրինի արարքներ կատարելը 1. Ապօրինի հնագիտական աշխատանք իրականացնելը, որը հանգեցրել է հնագիտական օբյեկտի ոչնչացման, վնասման կամ կորստի, կամ այնպիսի ապօրինի արարք կատարելը, որը հանգեցրել է հնագիտական կամ հնէաբանական տեղեկության կորստի, կամ հնագիտական կամ հնէաբանական գտածոյին ապօրինի տիրանալը` պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրի

Ամբողջ Տեքստ

Հոդված 303. Հնագիտական օբյեկտները ոչնչացնելը կամ վնասելը կամ այլ ապօրինի արարքներ կատարելը 1. Ապօրինի հնագիտական աշխատանք իրականացնելը, որը հանգեցրել է հնագիտական օբյեկտի ոչնչացման, վնասման կամ կորստի, կամ այնպիսի ապօրինի արարք կատարելը, որը հանգեցրել է հնագիտական կամ հնէաբանական տեղեկության կորստի, կամ հնագիտական կամ հնէաբանական գտածոյին ապօրինի տիրանալը` պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ 1) հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով կամ 2) առանձնակի արժեք ունեցող հնագիտական օբյեկտի նկատմամբ՝ պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել