Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Թորոսյան — ԵԴ/36004/02/20
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Թորոսյան — ԵԴ/36004/02/20

Վճռաբեկ դատարանԵԴ/36004/02/206 մայիսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ըստ Աննա (Թորոսյանի ն Ռոման Նազարյանի հայցի ընդդեմ Լուսինե Հարությունյանի, պատասխանողի կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք Էդուարդ (Թումասյանի ու Արմեն Դոլմազյանի՝ պայմանագիրը կնքված համարելու ն սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.12.2024 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Ռոման Նազարյանի բերած վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Աննա (Թորոսյանը ն Ռ

Ամբողջ Տեքստ

(2 /ՌԵԱՏՈ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/36004/02/20 դատարանի որոշում 2026թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/36004/02/20

Նախագահող դատավոր Ի. Բաղմանյան

Դատավորներ Լ. Հովհաննիսյան

Լ. Սարգսյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2026 թվականի մայիսի 06-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Աննա (Թորոսյանի ն Ռոման Նազարյանի հայցի ընդդեմ Լուսինե Հարությունյանի, պատասխանողի կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք Էդուարդ (Թումասյանի ու Արմեն Դոլմազյանի՝ պայմանագիրը կնքված համարելու ն սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.12.2024 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Ռոման Նազարյանի բերած վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Աննա (Թորոսյանը ն Ռոման Նազարյանը պահանջել են Աննա (Թորոսյանի ն Ռոման Նազարյանի միջն պրինցիպալի հանձնարարությամբ Ա նրա հաշվին «5». ավտոմեքենայի գնման նպատակով անհրաժեշտ գործողությունների կատարման վերաբերյալ 04.04.2019 թվականին կնքված կոմիսիայի կանոններով գործակալության գործարքի հիման վրա Ռոման Նազարյանի հանձնարարությամբ ն նրա հաշվին, սակայն Լուսինե Հարությունյանի անունից 04.04.2019 թվականին «Քոպարտ» էլեկտրոնային աճուրդին մասնակցելու միջոցով 2015 թվականի արտադրության «1օյօռ Շոտո/ Լէ» ավտոմեքենայի գնման նպատակով անհրաժեշտ գործողություններ կատարման վերաբերյալ Ռոման Նազարյանի ն Լուսինե Հարությունյանի միջն կոմիսիայի կանոններով

2

ենթագործակալության գործարքը (պայմանագիրը) համարել կնքված 04.04.2019 թվականին ն ճանաչել Աննա (Թորոսյանի սեփականության իրավունքը 2015 թվականի արտադրության «Հճ» տրանսպորտային միջոցի նկատմամբ:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 03.10.2024 թվականի վճռով քաղաքացիական գործի վարույթը` ըստ հայցի Ռոման Վովայի Նազարյանի ընդդեմ Լուսինե Հարությունի Հարությունյանի, պատասխանող կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ Էդուարդ Միհրանի (Թումասյանի ն Արմեն Շահնամերի Դոլմազյանի՝ պայմանագիրը կնքված համարելու ն սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, կարճվել է՝ հայցից հրաժարվելու հիմքով: Աննա Վաչագանի Թորոսյանի հայցն ընդդեմ Լուսինե Հարությունի Հարությունյանի, պատասխանող կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ Էդուարդ Միհրանի (Թումասյանի ն Արմեն Շահնամերի Դոլմազյանի՝ պայմանագիրը կնքված համարելու Ա սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, բավարարվել է՝ Աննա Վաչագանի (Թորոսյանի՝ որպես պրինցիպալի ն Ռոման Վովայի Նազարյանի՝ որպես գործակալի միջե Աննա Վաչագանի (Թորոսյանի հանձնարարությամբ նե նրա հաշվին 04.04.2019 թվականին «"""» (՞") ավտոմեքենայի գնման նպատակով կոմիսիայի կանոններով գործակալության պայմանագրի հիման վրա Ռոման Վովայի Նազարյանի՝ որպես գործակալի հանձնարարությամբ ն նրա հաշվին, սակայն Լուսինե Հարությունի Հարությունյանի` որպես ենթագործակալի անունից 04.04.2019 թվականի «Քոպարտ» էլեկտրոնային աճուրդին մասնակցելու միջոցով «1օյօռ Շատո/ Լէ» 2015 թվականի արտադրության (""", աճուրդի լոտ՝ """) ավտոմեքենայի գնման նպատակով Ռոման Վովայի Նազարյանի որպես գործակալի ն Լուսինե Հարությունի «Հարությունյանի՝ որպես ենթագործակալի միջն կոմիսիայի կանոններով ենթագործակալության պայմանագիրը 04.04.2019 թվականին համարվել է կնքված: Ճանաչվել է Աննա Վաչագանի (Թորոսյանի սեփականության իրավունքը «""» (""") ավտոմեքենայի նկատմամբ»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 02.12.2024 թվականի որոշմամբ Ռոման Նազարյանի բերած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռոման Նազարյանը (ներկայացուցիչ Արմինե Հակոբյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Աննա Թորոսյանը:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Սուն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ ն 372-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը, պատճառաբանել է հետնյալ հիմեավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վիճարկվող դատական ակտով կնքված են համարվել այնպիսի գործարքներ, որոնց կողմ է հանդիսանում ինքը ն, որոնց վերաբերյալ 22.09.2021) ցլթվականին Դատարան ներկայացված «Դիրքորոշում» վերտառությամբ փաստաթղթով ն 11.09.2024 թվականին հայցից հրաժարվելու մասին դիմումով ինքն իր անհամաձայնություն է հայտնե իր ն Աննա Թորոսյանի միջե պրինցիպալի հանձնարարությամբ ու նրա հաշվին 04.04.2019 թվականի «2015 1օյօճ Շոտոյ Լէ» ավտոմեքենաի գնման նպատակով անհրաժեշտ գործողություններ կատարման ւ առկա է անձնական տվյալ

3

վերաբերյալ 04.04.2019թ. կոմիսիայի կանոններով գործակալության պայմանագիր ն իր ու Լուսինե Հարությունյանի միջն 04.04.2019թ. կոմիսիայի կանոններով ենթագործակալության պայմանագիր կնքված լինելու փաստերի մասով՝ նշելով, որ վիճարկվող դատական ակտով հաստատվել են գործակալության ն. ենթագործակալության գործարքներ, որոնք երկուսն էլ վերագրվում են իրեն ն կայացված են իր դեմ, որի վերաբերյալ պատասխանող չլինելու պայմաններում հնարավորություն չի ունեցել օգտվելու համապատասխան դատավարական միջոցներից:

Վերաքննիչ բողոքից բխում է, որ Դատարանի կողմից կնքված համարված գործարքներով իր համար անխուսափելիորեն առաջանում են տվյալ գործարքներից բխող պարտականություններ, որոնք իր համար ունեն անբարենպաստ հետնանքներ: Արդյունքում, Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված տնօրինչականության սկզբունքի անտեսմամբ անհիմն կերպով սահմանափակվել է իր համար անբարենպաստ դատական ակտի դեմ բողոքարկման իրավունքը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 02.12.2024 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է' առերնութ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ ու 372-րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Վճռաբեկ բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ դատարանի դատական ակտը վերաքննիչ բողոք բերած անձի համար անբարենպաստ գնահատելու հարցին:

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ Ա անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, (...) ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ն անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ ն կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության

4

կողմից որոշակի կարգավորումներ, Ա այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը (տե'ս Աշիեգդեյեն ընդդեմ Միացյալ (Թագավորության թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57, Տոլստոյ Միլոսլավսկին ըեդդեմ Միացյալ Թագավորության թիվ 18139/91 գանգատով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, կետ 59): Բացի այդ, սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե կիրառված միջոցների ն հետապնդվող նպատակի միջն չկա համաչափության ողջամիտ 1հարաբերակցություն գործնական ու արդյունավետ իրավունքների երաշխավորման ապահովմամբ (տես Ա-Ադսանին ըեդդեմ Միացյալ Թագավորության թիվ 35763/97 գանգատով Եվրոպական դատարանի 21.11.2001 թվականի վճիռը, կետ 53, էԽալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, կետ 35-36, Ռապոն ըեդդեմ Ֆրանսիայի թիվ 4210/00 գանգատով Եվրոպական դատարանի 25.07.2002 թվականի վճիռը, կետ 90, «Պայքար ն հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի թիվ 21638/03 գանգատով Եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի վճիռը, կետ 44):

Եվրոպական դատարանը մեկ այլ վճռով նշել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «...պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, ն եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջն չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե՛ս, թիվ 34791797 գանգատով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

Եվրոպական դատարանը նշել է նան, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, ե դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձնականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին ն խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե'ս, Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1995 թվականի փետրվարի 7-ի թիվ թ (95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (ո) կետով նախատեսված սկզբունքի համաձայն՝ պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարանի) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է' այն դեպքում, երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետնաբար, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանների կողմից չեն կարող

5

ստեղծվել այնպիսի ձնական խոչընդոտներ, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց՝ դատական ակտի՝ օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե՛ս, ի թիվս այլնի, Ժաննա Տերյանն ըեդդեմ Վահան Տերյանի ն Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/6 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):

Ըստ Եվրոպական դատարանի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված իրավունքը չի ներառում վերաքննության իրավունքը: Միննույն ժամանակ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում հետնողականորեն արտահայտվում է այն սկզբունքային իրավական դիրքորոշումը, որի համաձայն՝ Եվրոպական կոնվենցիան պայմանավորվող պետություններին չի պարտադրում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ, այնուամենայնիվ, եթե ստեղծվել են, ապա պետք է ապահովվի, որ շահագրգիռ անձինք այդ դատարաններում նս օգտվեն 6-րդ հոդվածի երաշխիքներից (...) (տե՛ս Ստարոշչկեն ընդդեմ Լեհաստանի թիվ 59519/00 գանգատով Եվրոպական դատարանի 22.03.2007 թվականի վճիռը, կետ 125):

Եվրոպական դատարանը միաժամանակ ընդգծել է, որ դատարանի առջն հավասարության ն մրցակցության սկզբունքները սերտորեն փոխկապված են, ու միայն դատարանի առջն հավասարության սկզբունքի իրացման պայմաններում է հնարավոր ապահովել մրցակցության սկզբունքի լիարժեք իրացումը: Քաղաքացիական դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը՝ կողմերի միջն արդարացի հավասարակշռության իմաստով, հանդիսանում է «Մարդու իրավունքների Ա հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկը ու պահանջում է, որ յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն՝ ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույց ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (ւրե՛ս Անկերլը ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի որոշումը, կետ 38-րդ, ինչպես նան Դոմբո Բեհեր Բ. Վ. ըեդդեմ Նիդեռլանդների գործով Եվրոպական դատարանի 07.10.1993 թվականի որոշումը, կետ 66):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ակտը պետք է լինի օրինական:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական ակտը պետք է լինի հիմնավորված ն պատճառաբանված, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք՝ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում ն կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝գործին մասնակցող անձինք են՝

Ս կողմերը,

2) երրորդ անձինք,

3) դիմողները ն դիմումի քննության ելքով շահագրգռված այլ անձինք՝ նույն օրենսգրքով ն այլ օրենքներով նախատեսված գործերով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարության կողմերն են հայցվորը ն պատասխանողը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի վճիռների ն նուն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք:

6

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ անձը կարող է վերաքննիչ բողոք ներկայացնել դատական ակտի՝ միայն իր համար անբարենպաստ մասի դեմ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե բողոքը ներկայացրել է այն անձը, որը դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը գործին մասնակցող անձանց իրավուք է վերապահել բողոքարկելու դատական ակտերը՝ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ն դեպքերում: Միաժամանակ օրենսդիրը դատական ակտերի (վճիռներ ն որոշումներ) բողոքարկումը պայմանավորել է այդ ակտերի՝ բողոքարկող անձանց համար անբարենպաստ լինելու հանգամանքով: Այլ կերպ ասած եթե վերադասության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտը բարենպաստ է այն բողոքարկող անձի համար, ապա վերջինս այդ ակտը վերադասության կարգով բողոքարկելու իրավունք չունի, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Վճռաբեկ դատարանը գտել է, որ վերը նշվածն ուղղված է այնպիսի դատական սխալների բացահայտմանը, որոնք շահագրգիռ անձանց համար 9հանգեցրել են անբարենպաստ իրավական հետնանքների: Այդ իսկ նկատառումով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածը, ի թիվս այլնի, իմպերատիվ ձնով սահմանում է վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու այն հիմքը, ըստ որի վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման, եթե բողոքը ներկայացրել է այն անձը, որը դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի: Փաստորեն, օրենսդրորեն որդեգրվել է այն մոտեցումը, որ դատական ակտի դեմ անձի կողմից բերված վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման նան այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը ներկայացրել է այն անձը, որը դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի՝ այն վերջինիս համար անբարենպաստ չլինելու հիմքով: Ընդ որում, վերը նշված հիմքով վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելիս անհրաժեշտ է, որ վերաքննիչ դատարանը համապատասխան իրավական ն փաստական հանգամանքների վկայակոչմամբ հիմնավորի ու պատճառաբանի բողոքարկված դատական ակտի՝ բողոք բերած անձի համար բարենպաստ լինելու փաստի առկայությունը: Միայն այս դեպքում կարող է վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտը լինել օրինական, հիմնավորված ն պատճառաբանված: Ինչպես գործին մասնակցող անձինք, այնպես էլ դատարանները պարտավոր են պահպանել օրենքով սահմանված կարգը: Ըստ այդմ, գործին մասնակցող անձանց համար օրենքով սահմանված են բողոքարկման, իսկ վերադաս դատական ատյանների համար՝ բողոքների քննության որոշակի սահմաններ:

Դատական ակտի՝ միայն իր համար անբարենպաստ մասի դեմ բողոք բերելու սահմանափակումն ունի կրկնակի բովանդակային նշանակություն՝

1) անձը չի կարող բողոք բերել դատական ակտի՝ իր համար բարենպաստ մասի դեմ,

2) անձը չի կարող բողոք բերել դատական ակտի՝ այլ անձանց համար անբարենպաստ մասի դեմ:

Դրան համապատասխան էլ վերաքննիչ դատարանը չի կարող քննել ն լուծել ինչպես դատական ակտի՝ անձի համար բարենպաստ մասի դեմ բերված բողոքը, այնպես էլ անձի կողմից այլ անձանց իրավունքներին ու պարտականություններին առնչվող մասով բերված վերաքննիչ բողոքը: Եթե անձը, ի խախտումն տնօրինչականության սկզբունքի, ներկայացրել է վերաքննիչ բողոք, որով վիճարկում է դատական ակտի ոչ միայն իր, այլն այլ անձանց համար անբարենպաստ մասը, ապա վերաքննիչ դատարանն իրավասու է քննելու ն լուծելու միայն բողոք բերած անձի իրավունքներին ու պարտականություններին վերաբերող մասով բերված բողոքը ն ըստ այդմ էլ քննության ընթացքում համապատասխան հետնության գալով՝ իրավասու է բեկանել միայն դատական ակտի՝ բողոք բերած անձի համար անբարենպաստ մասը (տես, «Ինեկոբանկ» ՓԲԸի ընեդդեմ «ԲԱՄ-ԱՍ» ՍՊԸ-ի, ն մյուսների թիվ

7

ԵԿԴ/2603/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.12.2020 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն` Աննա (Թորոսյանի կողմից Ռոման Նազարյանին 04.04.2019 թվականին տրված լիազորագրի համաձայն Աննա (Թորոսյանը Ռոման Նազարյանին լիազորել է իր փոխարեն, իր հանձնարարությամբ ն իր հաշվին, սակայն՝ իր անունից, հանդես գալ այլ ֆիզիկական ու իրավաբանական անձանց, պետական մարմինների առջն՝ իր հաշվին ն իր համար, անձամբ կամ «"»-ի """ անվանումով հավաստանշված մասնակից Լուսինե Հարությունյանի միջոցով ամերիկյան «Շօքճոէ» էլեկտրոնային աճուրդից էլեկտրոնային սակարկությունների միջոցով մինչն 6.900 ԱՄՆ դոլարով գնել աճուրդի թիվ » լոտի տակ վաճառվող «Հ» ("Դժ նույնականացման համարով մարդատար ավտոմեքենան, ու այն փոխադրող ընկերությունների միջոցով ներմուծել ՀՀ ու Երնանում հանձնել իր լիազորված անձ Վահագն (Թորոսյանին: Նույն 9լիազորություններն իրականացնելու նպատակով Ռոման Նազարյանն իրավասու է իր փոխարեն անձամբ կամ «Շօքո»-ի մասնակից Լուսինե Հարությունյանի միջոցով 04.04.2019 թվականին մասնակցել թիվ """2 լոտի սակարկություններին, աճուրդում հաղթելու դեպքում Շօքճոէին կամ Լուսինե Հարությունյանին կամ փոխադրող ընկերությանը վճարել ավտոմեքենայի արժեքը, վերջիններիս տալ պատվերներ, հանձնարարություններ, ցուցումներ (որպես կատարողի տեղակալի կամ ենթագործակալ-կոմիսիոների), ստանալ ն հայտնել տեղեկություններ, ստանալ ու հանձնել փաստաթղթեր, ինչպես նան կատարել վերը նշված ավտոմեքենայի գնման ն մինչե Հայաստան տեղափոխման հետ կապված՝ իր համար իրավաբանական հետնանքներ առաջացող գործողություններ կապված նույն լիազորագրով սահմանված հանձնարարությունների կատարման հետ (հատոր 2-րդ, գ.թ. 123):

09.07.2019 թվականին նոտարական կարգով վավերացված լիազորագրի համաձայն՝ Ռոման Նազարյանը լիազորել է Աննա (Թորոսյանին իր անունից հանդես գալ ն ներկայացնել իր իրավունքներն ու օրինական շահերը Հայաստանի Հանրապետության (.) բոլոր դատարաններում (.): Լիազորագիրը տրվել է վերալիազորման իրավունքով 3 տարի ժամկետով (Հավելված, գ.թ. 49):

11.01.2021 թվականին նոտարական կարգով վավերացված լիազորագրի համաձայն՝ Աննա (Թորոսյանը, ըստ 09.07.2019 թվականին Ռոման Նազարյանի կողմից տրված ն նոտարական կարգով վավերացված վերալիազորման իրավունքով լիազորագրի, լիազորել է Հարություն Ղազանչյանին Ռոման Նազարյանի անունից հանդես գալ ն ներկայացնել նրա իրավունքներն ու օրինական շահերը Հայաստանի Հանրապետության (.) բոլոր դատարաններում (..): Լիազորագիրը տրվել է մինչն 09.07.2022 թվականը (Հավելված, գթ. 48):

Աննա (Թորոսյանը ն Ռոման Նազարյանի ներկայացուցիչ Հարություն Ղազանչյանը 12.02.2021 թվականին հայցադիմում են ներկայացրել Դատարան ընդդեմ Լուսինե Հարությունյանի՝ ։պլայմանագիրը կնքված համարելու ն սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին (Հավելված, գ.թ. 2-6):

22.09.2021 թվականին, 11.09.2024 թվականին Ռոման Նազարյանի կողմից Դատարան մուտքագրված «Դիրքորոշում ն Դիմում» վերտառությամբ փաստաթղթերով, վերջինս հայտնել է, որ գտնվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, տեղեկացված չի եղել իր անունից սուն դատական գործի նախաձեռնման մասին, ավելին ինքը Լուսինե Հարությունյանի հետ ծանոթ չէ ն նրա հետ երբնէ որնէ գործարք չի իրականացրել, 2 առկա է անձնական տվյալ

8

հատկապես` սույն քաղաքացիական գործով քննարկվող «"""» մակնիշի տրանսպորտային միջոցի մասով: Նշված տրանսպորտային միջոցի մասով գործարքն իրականացվել է Վահագն Թորոսյանի ն «Այ Մոթորս» ՍՊԸ-ի տնօրեն Արսեն Կարապետյանի միջն: Ինքը հանձնարարություններ ստացել է Արսեն Կարապետյանից: Գործարքն իրականացնելու համար Արսեն Կարապետյանի հանձնարարությամբ օգտագործվել է «Յու Էս Էյ Ինտերկարգո ԲՍԵ» ՍՊԸ-ին օգտագործման իրավունքով պատկանող բանալի կոդը՝ առանց նշված ընկերության ն նրա տնօրեն Լուսինե Հարությունյանի հետ համաձայնեցնելու ն տեղեկացնելու, հետնաբար, ինքն որնէ գործակալական կամ ենթագործակալական հարաբերությունների մեջ չի գտնվել Լուսինե Հարությունյանի հետ ն որնէ պահանջ չունի նրա դեմ: Իր կողմից լիազորված անձ Աննա (Թորոսյանը թույլ է տվել լիազորությունների չարաշահում՝ իր անունից նախաձեռնելով սույն քաղաքացիական գործը՝ առանց իրեն դրա մասին տեղեկացնելու ն համաձայնեցնելու, ուստի ամբողջությամբ հրաժարվում է իր անունից ներկայացված պահանջներից ն միջնորդում իր մասով կարճել գործի վարույթը՝ վերացնելով 09.07.2019 թվականին Աննա (Թորոսյանին տրված լիազորագիրը ն վերալիազորումը: (հատոր 3-րդ, գ.թ. 5Ն,52, հատոր 7-րդ, գ.թ. ԷՏ):

Դատարանի 03.10.2024 թվականին վճռով, քաղաքացիական գործի վարույթը՝ ըստ հայցի Ռոման Նազարյանի ընդդեմ Լուսինե Հարությունյանի, պատասխանող կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք Էդուարդ Թումասյանի ն Արմեն Դոլմազյանի՝ պայմանագիրը կնքված համարելու ն սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, կարճվել է՝ հայցից հրաժարվելու հիմքով, իսկ Աննա (Թորոսյանի հայցն ընդդեմ Լուսինե Հարությունյանի, պատասխանող կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք Էդուարդ Թումասյանի ն Արմեն Դոլմազյանի՝ պայմանագիրը կնքված համարելու ն սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, բավարարվել է, որոշվել է. «Աննա Վաչագանի Թորոսյանի՝ որպես պրինցիպալի ն Ռոման Վովայի Նազարյանի՝ որպես գործակալի միջն Աննա Վաչագանի (Թորոսյանի հանձնարարությամբ ն նրա հաշվին 04.04.2019թվականին «Հ. (Դ ավտոմեքենայի գնման նպատակով կոմիսիայի կանոններով գործակալության պայմանագրի հիման վրա Ռոման Վովայի Նազարյանի որպես գործակալի հանձնարարությամբ ն նրա հաշվին, սակայն Լուսինե Հարությունի Հարությունյանի՝ որպես ենթագործակալի անունից 04.04.2019 թվականի «Քոպարտ» էլեկտրոնային աճուրդին մասնակցելու միջոցով «"""» 2015 թվականի արտադրության (""", աճուրդի լոտ՝ 5) ավտոմեքենայի գնման նպատակով Ռոման Վովայի Նազարյանի որպես գործակալի ն Լուսինե «Հարությունի Հարությունյանի որպես ենթագործակալի միջն կոմիսիայի կանոններով ենթագործակալության պայմանագիրը 04.04.2019 թմվականին համարել կնքված» (Հավելված, գթ. 57-95):

Վերաքննիչ դատարանը Դատարանի 03.10.2024 թվականի վճռի դեմ Ռոման Նազարյանի անունից բերված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է հետնյալ պատճառաբանությամբ. «Դատարանի 03.10.2024 թվականի վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքով Ռոման Նազարյանի ներկայացուցիչը, վերահաստատելով Ռոման Նազարյանի կողմից հայցից հրաժարվելու վերաբերյալ դիմում ներկայացված լինելու հանգամանքը ն չներկայացնելով գործի վարույթը Ռոման Նազարյանի մասով կարճման ենթակա լինելու վերաբերյալ եզրահանգումների հետ կապված որնէ անհամաձայնություն, ընդամենը նշել է, որ Աննա (Թորոսյանը հայցադիմումը Դատարան է ներկայացրել առանց Ռոման Նազարյանի իմացության, մինչդեռ վերջինս Լուսինե Հարությունյանի նկատմամբ որնէ պահանջ չունի, ինչը Վերաքննիչ դատարանին հիմք է տալիս փաստելու, որ բողոքն այս մասով ներկայացվել է բողոքաբերի համար բարենպաստ մասի դեմ: Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքի այն 3 առկա է անձնական տվյալ

9

հիմքերին ն հիմնավորումներին, որոնք վերաբերում են Դատարանի` հայցը բավարարման ենթակա լինելու վերաբերյալ եզրահանգումների իրավաչափությանը, ապա այս առումով էլ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ բողոքը բերվել է այ անձանց համար անբարենպաստ մասի դեմ այնքանով, որքանով Դատարանի 03.10.2024 թվականի վճռով բավարարվել է Աննա Վաչագանի (Թորոսյանի հայցն ընդդեմ Լուսինե Հարությունի Հարությունյանի, պատասխանող կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ Էդուարդ Միհրանի (Թումասյանի ն Արմեն Շահնամերի Դոլմազյանի՝ պայմանագիրը կնքված համարելու ն սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, այսինքն` Ռոման Նազարյանին ուղղված որնէ պահանջ չի բավարարվել»:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Ռոման Նազարյանը Դատարան մուտքագրված «Դիրքորոշում ն Դիմում» վերտառությամբ փաստաթղթերով հայտնել է, որ գտնվելով Ամերիկայի Միացյալ Նահանգներում, տեղեկացված չի եղել իր անունից սույն դատական գործի նախաձեռնման մասին, ն հավելել, որ որնէ պահանջ չունի Լուսինե Հարությունյանի դեմ: Ավելին՝ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ռոման Նազարյանի՝ իր մասով ներկայացված հայցից հրաժարվելու պատճառաբանությամբ, այդ մասով գործի վարույթը կարճվել է, սակայն, 03.10.2024 թվականին կայացված վճռով հաստատված են համարվել Աննա (Թորոսյանի՝ որպես պրինցիպալի ու Ռոման Նազարյանի՝ որպես գործակալի միջն պրինցիպալի հանձնարարությամբ նե նրա հաշվին «"""3» ավտոմեքենաի գնման նպատակով անհրաժեշտ գործողություններ կատարման վերաբերյալ 04.04.2019 թվականի կոմիսիայի կանոններով գործակալության պայմանագիրը ն Ռոման Նազարյանի՝ որպես գործակալի ու Լուսինե Հարությունյանի՝ որպես ենթագործակալի միջն 04.04.2019 թվականին կոմիսիայի կանոններով ենթագործակալության ։պլայմանագրերը՝ Ռոման Նազարյանի համար սահմանելով պայմանագրային պարտականություններ Ա պատասխանատվություն:

Վերոգրյալից հետնում է, որ Ռոման Նազարյանը բողոք է ներկայացրել դատական ակտի՝ իր համար անբարենպաստ մասի դեմ, քանի որ Դատարանի կողմից կնքված համարված գործարքները Ռոման Նազարյանի համար կարող են սահմանել իրավունքներ Ա պարտականություններ, իսկ նշված գործարքների կնքված լինելու փաստի հետ անհամաձայնության պայմաններում վերջինս պետք է հնարավորություն ունենար բողոքարկելու իր համար անբարենպաստ դատական ակտը:

Օրենսդիրը գործին մասնակցող անձանց իրավունք է վերապահել բողոքարկելու դատական ակտերը՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ն դեպքերում: Միաժամանակ օրենսդիրը դատական ակտերի (վճիռներ ն որոշումներ) բողոքարկումը պայմանավորել է այդ ակտերի՝ բողոքարկող անձանց համար անբարենպաստ լինելու հանգամանքով: Այլ կերպ ասած՝ եթե վերադասության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտը բարենպաստ է այն բողոքարկող անձի համար, ապա վերջինն այդ ակտը վերադասության կարգով բողոքարկելու իրավունք չունի, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Վճռաբեկ դատարանը, սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների հիման վրա անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, անհրաժեշտ է համարում նշել, որ Դատարանի 03.10.2024 թվականի վճռի դեմ Ռոման Նազարյանի ներկայացրած վերաքննիչ բողոքով վիճարկվել են Դատարանի վճռով հաստատված գործակալության ն ենթագործակալության գործարքները, որոնք Ռոման Նազարյանի համար անխուսափելիորեն առաջացրել են տվյալ գործարքներից բխող բացասական ն անբարենպաստ հետնանքներ: Մասնավորապես, վերաքննիչ բողոքում 4առկա է անձնական տվյալ

10

ներկայացված փաստարկները վերաբերում են Դատարան մուտքագրված «Դիրքորոշում ն Դիմում» վերտառությամբ փաստաթղթերին, որով Ռոման Նազարյանը հայտնել է, որ գտնվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, տեղեկացված չի եղել իր անունից սույն դատական գործի նախաձեռնման մասին, ն միջնորդել է գործի վարույթն իր մասով կարճել, ինչպես նան նշել է, որ իր կողմից լիազորված անձ Աննա (Թորոսյանը թույլ է տվել լիազորությունների չարաշահում՝ իր անունից նախաձեռնելով սույն քաղաքացիական գործը առանց իրեն տեղեկացնելու ն իր հետ համաձայնեցնելու, ուստի սույն իրավիճակում Ռոման Նազարյանն իր համար անբարենպաս դատական ակտը բողոքարկելը հնարավոր է համարել միայն վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու շրջանակներում:

Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքի ընդունումը, հաշվի չի առել, որ նշված օրենսդրական սահմանափակումը կիրառելի չէ, քանի որ այն վերաբերում է բողոքաբերի դատավարական իրավունքների սահմանափակմանը: Հետնաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը, սահմանափակել է Ռոման Նազարյանի բողոքարկման իրավունքի իրականացման հնարավորությունը՝ արդյունքում նրան զրկելով նան վերադաս դատարանի մատչելիության իրավունքից:

Ավելին՝ Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ «(.) բողոքը բերվել է այլ անձանց համար անբարենպաստ մասի դեմ այնքանով, որքանով Դատարանի 03.10.2024 թվականի վճռով բավարարվել է Աննա Վաչագանի (Թորոսյանի հայցն ընդդեմ Լուսինե Հարությունի Հարությունյանի, պատասխանող կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ Էդուարդ Միհրանի (Թումասյանի ն Արմեն Շահնամերի Դոլմազյանի՝ պայմանագիրը կնքված համարելու ն սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին», անտեսել է այն իրողությունն, որ Դատարանի վճռով կնքված են համարվել գործարքներ, որոնք կատարվել են Ռոման Նազարյանի հանձնարարությամբ, հետնաբար՝ Դատարանի 03.10.2024 թվականի վճռով կնքված համարված գործարքները անմիջապես Ռոման Նազարյանի համար անխուսափելիորեն առաջացրել են տվյալ գործարքներից բխող բացասական ն անբարենպաստ հետնանքներ:

Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու՝ Վերաքննիչ դատարանի 02.12.2024 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն, անդրադառնալով Աննա (Թորոսյանի կողմից ներկայացված «Վճռաբեկ բողոքի պատասխան» վերտառությամբ փաստաթղթին, արձանագրում է հետնյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի ներկայացնելու վճռաբեկ բողոքի պատասխան վճռաբեկ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող 15-րդ օրը:

Նույն օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 04.06.2025 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշումն Աննա (Թորոսյանն ստացել է 27.11.2025 թվականին, մինչդեռ վճռաբեկ բողոքի պատասխանը առձեռն ներկայացրել է 22.01.2026 թվականին, այսինքն՝ օրենքով սահմանված 15-օրյա ժամկետի խախտմամբ ն չի ներկայացրել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին

11

միջնորդություն:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում Աննա (Թորոսյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկներին: Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.12.2024 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Զեկուցող Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
6 մայիսի, 2026 թ.
Գործի #:
ԵԴ/36004/02/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել