ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 40 — Սահմանադրական դատարանում գործերի դատաքննության ընթացակարգը 1.
Ամփոփում
Հոդված 40. Սահմանադրական դատարանում գործերի դատաքննության ընթացակարգը 1. Սահմանադրական դատարանում գործերի դատաքննությունն իրականացվում է ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր ընթացակարգով` սույն օրենքին համապատասխան: 2. Գրավոր և բանավոր ընթացակարգերով գործերի դատաքննության կանոնները սահմանվում են Սահմանադրական դատարանի աշխատակարգով` հիմք ընդունելով սույն օրենքի ընդհանուր պահանջները: 3. Գործի դատաքննությունը գրավոր կամ բանավոր ընթացակարգով իրականացնելո
Ամբողջ Տեքստ
Հոդված 40. Սահմանադրական դատարանում գործերի դատաքննության ընթացակարգը 1. Սահմանադրական դատարանում գործերի դատաքննությունն իրականացվում է ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր ընթացակարգով` սույն օրենքին համապատասխան:
2. Գրավոր և բանավոր ընթացակարգերով գործերի դատաքննության կանոնները սահմանվում են Սահմանադրական դատարանի աշխատակարգով` հիմք ընդունելով սույն օրենքի ընդհանուր պահանջները:
3. Գործի դատաքննությունը գրավոր կամ
բանավոր ընթացակարգով իրականացնելու մասին դատաքննության մասնակիցները տեղեկացվում են գրությամբ` գործը քննության ընդունելու պահից եռօրյա ժամկետում, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները. 1) գրավոր կամ բանավոր ընթացակարգով գործի դատաքննության մասին Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման տեքստը. 2) այն ժամկետը, որի ընթացքում դատաքննության մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց գրավոր բացատրությունները, եթե դատաքննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով, և գործի այլ նյութեր. 3) գործի դատաքննության ժամանակ մասնակիցների իրավունքների և պարտականությունների մասին հակիրճ տեղեկություններ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
