ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2011 թվականի դեկտեմբերի 8-ին «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 2-րդ մասում երկրորդ «և» բառը փոխարինել ստորակետով, և նույն մասը «օրենքով» բառից հետո լրացնել «և այլ օրենքներով» բառերով: Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով. «Համայնքի անունից համայնքի ավագանին իրականացնում է համայնքային կառավարչական հիմնարկի հիմնադրի գործառույթներ:»: Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն օրենքի իմաստով աշխատակազմ է համարվում քաղաքային համայնքում` քաղաքապետարանի, իսկ գյուղական համայնքում` գյուղապետարանի աշխատակազմը (այսուհետ` աշխատակազմ):»: Հոդված 4. Օրենքի ամբողջ տեքստում «համայնքի ղեկավարի աշխատակազմ» բառերը փոխարինել «աշխատակազմ» բառով` համապատասխան հոլովաձևերով: Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում` 1) հանել 17-րդ կետը.
2) 26-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «26) համայնքի ղեկավարի ներկայացմամբ որոշում է ընդունում աշխատակազմի և բյուջետային հիմնարկների կանոնադրությունները, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու վերաբերյալ:»: Հոդված 6. Օրենքի 3-րդ գլխի վերնագրից հանել «նրա» բառը: Հոդված 7. Օրենքի 28-րդ հոդվածում` 1) 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի «իր աշխատակազմի» բառերը փոխարինել «աշխատակազմի» բառով.
2) 2-րդ մասը «հիմնարկների» բառից հետո լրացնել «կանոնադրությունները,» բառով, իսկ երկրորդ «նաև» բառից հետո` «աշխատակիցների քանակը,» բառերով.
3) 5-րդ մասի «ղեկավարի հաստատմանն» բառերը փոխարինել «ղեկավարին» բառով: Հոդված 8. Օրենքի 30-րդ հոդվածում` 1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով. «1.1. Աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող համայնքային կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից ենթակա է հաշվառման:».
2) 6-րդ մասի երկրորդ պարբերության «ղեկավարը» բառը փոխարինել «ավագանին» բառով: Հոդված 9. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասում` 1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3) հաստատում է աշխատակազմի գործավարության կարգը.».
2) 4-րդ կետը «հիմնարկների» բառից հետո լրացնել «կանոնադրությունների,» բառով: Հոդված 10. Օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասից հանել «իր» բառը: Հոդված 11. Օրենքի 75-րդ հոդվածում` 1) 1-ին մասից հանել «Երևանում` թաղային,» բառերը.
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնավարման ընթացքում չեն կարող կատարվել աշխատակազմի կառուցվածքային և (կամ) հաստիքացուցակի փոփոխություններ:»: Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2011 թ. դեկտեմբերի 29 Երևան ՀՕ-342-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-342-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (19.01.2012-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2012.01.09/2(876) Հոդ.9 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 08.12.2011 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 29.12.2011 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 19.01.2012 Հիմնական ակտ 08.12.2011, ՀՕ-342-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 07.05.2002, ՀՕ-337 07.05.2002, ՀՕ-337 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 8 դեկտեմբերի, 2011 թ.
- Գործի #:
- ՀՕ-342-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
