Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 91.1 — Ցուցակված արժեթղթերի վրա բռնագանձում տարածելը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 91.1AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 91.1 — Ցուցակված արժեթղթերի վրա բռնագանձում տարածելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 91.1. Ցուցակված արժեթղթերի վրա բռնագանձում տարածելը 1. Հարկադիր կատարողը պարտապանին պատկանող՝ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով սահմանված կարգով ցուցակված արժեթղթերը հարկադիր իրացնում է պարտապանի հետ պայմանագրային հարաբերություններում գտնվող, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ցանկացած այլ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված ներդրումային ծառայություններ մատուցող անձի միջոցով: Ներդրումային ծառայություններ մ

Ամբողջ Տեքստ

Հոդված 91.1. Ցուցակված արժեթղթերի վրա բռնագանձում տարածելը 1. Հարկադիր կատարողը պարտապանին պատկանող՝ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով սահմանված կարգով ցուցակված արժեթղթերը հարկադիր իրացնում է պարտապանի հետ պայմանագրային հարաբերություններում գտնվող, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ցանկացած այլ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված ներդրումային ծառայություններ մատուցող անձի միջոցով: Ներդրումային ծառայություններ մատուցող անձի հետ սույն հոդվածով նախատեսված հարաբերություններում հարկադիր կատարողը հանդես է գալիս որպես պարտապանի ներկայացուցիչ՝ սույն օրենքի 43-րդ հոդվածով սահմանված կարգով, առանց կիրառելու 43-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և 5-րդ մասը:

2. Ցուցակված արժեթղթերը սույն հոդվածով սահմանված կարգով իրացնելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:

3. Ցուցակված արժեթղթերի հարկադիր իրացման նպատակով հարկադիր կատարողը դրանց շուկայական արժեքի գնահատում չի իրականացնում, իսկ արժեթղթի վաճառքն իրականացվում է դրա՝ տվյալ պահին գործող շուկայական արժեքով՝ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքին և տվյալ կարգավորվող շուկայի կանոններին համապատասխան:

4. Եթե պարտապանին պատկանող ցուցակված արժեթղթերը հնարավոր չէ իրացնել սույն հոդվածով սահմանված կարգով, ապա դրանք գնահատվում և հարկադիր իրացվում են սույն օրենքով սահմանված ընդհանուր կանոններով: (91.1-ին հոդվածը լրաց.

29.05.25 ՀՕ-171-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել