ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 19 — Փրկարարական ծառայության կոչում շնորհելու, կոչումն իջեցնելու և դրանից զրկելու կարգը 1.
Ամփոփում
Հոդված 19. Փրկարարական ծառայության կոչում շնորհելու, կոչումն իջեցնելու և դրանից զրկելու կարգը 1. Ծառայողներին փրկարարական կոչում շնորհվում է` հաշվի առնելով նրանց մասնագիտական պատրաստությունը, կարգապահությունը, զբաղեցրած պաշտոնը և սույն օրենքով նախատեսված այլ պայմաններ: 2. Ծառայողին փրկարարական կոչում շնորհվում է անհատական կարգով: Դա լինում է սկզբնական, հերթական և արտահերթ: 3. Փրկարարական կոչում շնորհելու ներկայացումների և հրամանների ձևն ու բովանդ
Ամբողջ Տեքստ
Հոդված 19. Փրկարարական ծառայության կոչում շնորհելու, կոչումն իջեցնելու և դրանից զրկելու կարգը 1. Ծառայողներին փրկարարական կոչում շնորհվում է` հաշվի առնելով նրանց մասնագիտական պատրաստությունը, կարգապահությունը, զբաղեցրած պաշտոնը և սույն օրենքով նախատեսված այլ պայմաններ:
2. Ծառայողին փրկարարական կոչում շնորհվում է անհատական կարգով: Դա լինում է սկզբնական, հերթական և արտահերթ:
3. Փրկարարական կոչում շնորհելու ներկայացումների և հրամանների ձևն ու բովանդակությունը, ինչպես նաև ձևակերպելու և ներկայացնելու կարգը սահմանում է Կառավարությունը (այսուհետ` կառավարություն):
4. Ծառայողների փրկարարական կոչումն իջեցվում է մեկ աստիճանով` տվյալ կոչումը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ` որպես կարգապահական տույժ: Ծառայողները փրկարարական կոչումից զրկվում են դատարանի դատավճռով: Ծառայողների փրկարարական կոչումն իջեցնելը, դրանից զրկելը և հետագայում վերականգնելն իրականացվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և իրավական ակտերով: (19-րդ հոդվածը փոփ.
23.03.18 ՀՕ-289-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
