ՄԵԼԻՔՍԵԹ ԳԱԲՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-22)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 14 սեպտեմբերի 2011թ. ՍԴԴԿՈ/1 - 22 | ՄԵԼԻՔՍԵԹ ԳԱԲՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
14 սեպտեմբերի 2011թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը
Նախագահությամբ Վ.Հովհաննիսյանի
Անդամակցությամբ Վ.
Պողոսյանի
Ա. Պետրոսյանի
Ուսումնասիրելով դիմող Մելիքսեթ Գաբոյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի Մելիքսեթ Գաբոյանը 25.08.2011թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով.
«ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2- րդ կետերը,
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածը, 233-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 4-րդ ենթակետերը, 234-րդ հոդվածը,
ՀՀ կառավարության 25.12.1998թ. «ՀՀ անձնագրային համակարգի կանոնադրությունը և ՀՀ քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» թիվ 821 որոշման 11-րդ կետի «զ» ենթակետը
ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1, 3, 6, 18 (1-ին մաս), 19 (1-ին մաս), 25, 30, 32, 34, 39, 47 հոդվածներին հակասող և անվավեր»։ Դիմումին կցված դատական ակտերի և դիմողի փաստարկների ուսումնասիրությունը վկայում է, որ ՀՀ օրենսդրությամբ մանրամասն կարգավորվում է ՀՀ քաղաքացիության ձեռքբերման ընթացակարգը։ Դիմողն ըստ էության բարձրացնում է ոչ թե այդ ընթացակարգի կամ դրա այս կամ այն տարրի սահմանադրականության հարց, այլ այդ ընթացակարգի իրավասու մարինների կողմից ենթադրյալ խախտման հետ կապված խնդիր։ Այս առնչությամբ դիմողը, մասնավորապես, նշում է. Մ. Գասպարյանը, ի շահ իր վերադասի, չարաշահելով իր լիազորությունները ապօրինի իրեն ճանաչել է ՀՀ-ում հաշվառված քաղաքացի չտրամադրելով ՀՀ քաղաքացու անձնագիր մինչև 2008 թվականը։ Դիմողը վիճարկելով «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի սահմանադրականությունը խնդրում է դրանք ճանաչել ՀՀ Սահմանադրության 1, 3, 6, 18, 19, 25, 30, 32, 34, 39 և 47 հոդվածներին հակասող, մինչդեռ որևէ հիմնավորում չի ներկայացնում, թե վիճարկվող նորմի իրավադրույթն ինչպես է խախտել Սահմանադրությամբ երաշխավորված իր իրավունքները։ Հարկ է նշել, որ վիճարկվող նորմը վերաբերում է այն անձանց շրջանակը որոշելուն, ովքեր համարվում են ՀՀ քաղաքացիներ ԽՍՀՄ փլուզումից հետո։ Նշված նորմի և դիմողի կողմից վկայակոչված իրավունքների խախտման միջև տրամաբանական որևէ կապ չկա. վիճարկվող նորմն ինքնըստինքյան չի կարող անձին զրկել ոչ դատական պաշտպանության, ոչ արդարադատության մատչելիության իրավունքներից, դրանք երաշխավորված են «յուրաքանչյուր անձի» համար և պայմանավորված չեն քաղաքացիությամբ, իսկ ինչ վերաբերում է դիմողի կողմից մատնանշված այլ իրավունքներին, ապա վերջիններից օգտվելու համար անհրաժեշտ է ՀՀ քաղաքացիություն կամ օրենքով նախատեսված այլ պայմանների առկայություն։ Թե ՀՀ քաղաքացիության ձեռքբերման կարգը, թե նշված իրավունքներից օգտվելու համար անհրաժեշտ այլ պայմանները հստակ նախատեսված են օրենսդրությամբ և ենթաօրենսդրական ակտերով։ Այլ հարց է, որ անձը չպահպանելով դրանք չի կարող ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն և օգտվել Սահմանադրությամբ նախատեսված իրավունքներից։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի, 233-րդ հոդվածի 1- ին կետի 1-ին և 4-րդ ենթակետերի և 234-րդ հոդվածի առնչությամբ դիմողը չի ներկայացրել դրանց բովանդակությամբ պայմանավորված ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ որևէ փաստարկ։ Դիմումում, մասնավորապես, նշված է. «...վճռաբեկ բողոքը ... վերադարձնելու մասին որոշումը, ընդհանրապես ինձ զրկել է ՀՀ Սահմանադրության 18 և 19 հոդվածներով... ամրագրված... դատական պաշտպանության հնարավորությունից», «...ՀՀ վերաքննիչ քաղաքացիական և վճռաբեկ դատարանները կայացրել են սխալ վճիռ և որոշումներ...»։ Նշված և այլ նույնաբովանդակ ձևակերպումները վկայում են, որ դիմումն այս հոդվածների առումով ևս ակնհայտ անհիմն է, քանի որ դրանցում բարձրացվում են դրանց կիրառման իրավաչափության հարց, ինչը ենթակա չէ սահմանադրական դատարանի քննությանը։ Բացի նրանից, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1- ին կետի 1-ին և 4-րդ ենթակետերի և 234-րդ հոդվածի առումով դիմումը ևս ակնհայտ անհիմն է, այդ դրույթների վերաբերյալ առկա են սահմանադրական դատարանի որոշումներ։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի (նախկին խմբագրությամբ 231.1) բոլոր դրույթների վերաբերյալ առկա են ՍԴՈ-690, ՍԴՈ-754 և ՍԴՈ-765 որոշումները։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի (նախկին խմբագրությամբ 231.2) վերաբերյալ առկա է ՍԴՈ-690 որոշումը։ Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության 25.12.1998թ. «ՀՀ անձնագրային համակարգի կանոնադրությունը և ՀՀ քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» թիվ 821 որոշման 11-րդ կետի «զ» ենթակետի սահմանադրականության հարցին, ապա դատական կազմը նշում է, որ համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի անձը կարող է վիճարկել միայն իր նկատմամբ կիրառված օրենքի սահմանադրականությունը։ Ենթաօրենսդրական ակտերն անհատական սահմանադրական գանգատի շրջանակներում չեն կարող վիճարկվել սահմանադրական դատարանում։ Հետևաբար, կառավարության որոշման վիճարկման առումով դիմողն իրավասու չէ դիմելու սահմանադրական դատարան։ Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով, 32- րդ հոդվածի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Դիմող Մելիքսեթ Գաբոյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։
Նախագահող
Անդամներ
14 սեպտեմբերի 2011 թվականի
ՍԴԴԿՈ/1-22
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 սեպտեմբերի, 2011 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-22
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
