ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 180 — Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու հիմքերը 1.
Ամփոփում
Հոդված 180. Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու հիմքերը 1. Դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` 1) հայցադիմումը կամ դիմումը ներկայացրել է դատավարական գործունակությամբ չօժտված անձը, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ դատավարական գործունակությամբ չօժտված անձի օրինական ներկայացուցիչը պնդում է հայցադիմումը կամ դիմումը. 2) նույն կամ այլ դատարանի կամ
Ամբողջ Տեքստ
Հոդված 180. Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու հիմքերը 1. Դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` 1) հայցադիմումը կամ դիմումը ներկայացրել է դատավարական գործունակությամբ չօժտված անձը, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ դատավարական գործունակությամբ չօժտված անձի օրինական ներկայացուցիչը պնդում է հայցադիմումը կամ դիմումը. 2) նույն կամ այլ դատարանի կամ արբիտրաժի վարույթում առկա է նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործ. 3) պատասխանողը մինչև հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը հղում է կատարում տվյալ վեճն արբիտրաժի քննությանը հանձնելու՝ կողմերի միջև առկա արբիտրաժային համաձայնությանը, և այդպիսի համաձայնության հիման վրա արբիտրաժ դիմելու հնարավորությունը չի վերացել, բացառությամբ այն դեպքի, երբ արբիտրաժային համաձայնության առկայությունն օրենքով սահմանված դեպքերում չի սահմանափակում կողմի` դատարան դիմելու իրավունքը. 4) պատասխանողը մինչև հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը հղում է կատարում տվյալ վեճը հաշտարարի կամ մշտապես գործող հաշտարարական հաստատության միջոցով լուծելու վերաբերյալ համաձայնությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գտնում է, որ այդ համաձայնությունն առ ոչինչ է, ուժը կորցրել է կամ ակնհայտորեն չի կարող կատարվել. 5) պատասխանողը մինչև հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը հղում է կատարում մինչև դատարան դիմելը կողմերի միջև առկա վեճի կարգավորման օրենքով կամ պայմանագրով նախատեսված արտադատական կարգը հայցվորի կողմից պահպանված չլինելու հանգամանքին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գտնում է, որ վեճի կարգավորման արտադատական կարգ սահմանող պայմանագիրն առ ոչինչ է, ուժը կորցրել է կամ ակնհայտորեն չի կարող կատարվել. 6) ամուսինն առանց կնոջ համաձայնության ամուսնալուծության հայցադիմում է ներկայացրել կնոջ հղիության ժամանակ. 7) հայցադիմումը կամ դիմումն ստորագրել է այն ստորագրելու իրավունք չունեցող անձը, բացառությամբ այն դեպքերի, երբ հայցադիմումը կամ դիմումն ստորագրելու իրավունք ունեցող անձը պնդում է հայցադիմումը կամ դիմումը. 8) հատուկ վարույթի գործերի քննության ընթացքում վեճ է ծագել իրավունքի մասին. 9) առկա է սույն օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքը. 10) առկա է սույն օրենսգրքի 229-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքը. 11) ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ, բացառությամբ այն գործերի, որոնցում սկզբնական հայցի հետ համատեղ քննվում է նաև հակընդդեմ հայց. 12) օրենքով նախատեսված այլ դեպքերում: (180-րդ հոդվածը փոփ., լրաց. 07.02.24 ՀՕ-82-Ն) ( 07.02.24 ՀՕ-82-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
