Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐԱՄ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐԱՄ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-3031 հոկտեմբերի, 2016 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-30)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 31 հոկտեմբերի 2016թ. ՍԴԴԿՈ/2 - 30 | ԱՐԱՄ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Քաղ. Երևան 31 հոկտեմբերի 2016թ. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը` Նախագահությամբ՝ Ա. Խաչատրյանի Անդամակցությամբ՝ Կ. Բալայանի Հ. Նազարյանի Ուսումնասիրելով Արամ Հակոբյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը, Պ Ա Ր Զ Ե Ց.

1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի՝ Արամ Հակոբյանը 2016թ. հոկտեմբերի 12-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատա-րան՝ խնդրելով. ,1. ՀՀ Սահմանադրության 1-ին և 4-րդ հոդվածներին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 81-րդ հոդվածի 1-ին մասին հակասող ճանա-չել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասը դատա-կան իրավակիրառ պրակտիկայում դրան տված այնպիսի մեկնաբանությունը, հա-մաձայն որի` անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը չի հանդի-2 սանում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա:

2. ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող և անվավել ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասըե: Դիմողը գտնում է, որ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշմամբ խախտվել է իր` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտ-պանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված` արդար դատաքննության իրավունքը /արդար նախաքննության իրավունքը` որպես լայն իմաստով արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ մաս/, Կոնվենցիայի 10-րդ հոդվածով և ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածով երաշխավորված խոսքի և գաղափարների փոխանցման ազատության իրավունքը, Կոնվենցիայի 14-րդ հոդվածով և ՀՀ Սահ-մանադրության 29-րդ հոդվածով երաշխավորված` խտրականության անթույլա-տրելիության սկզբունքը /մեղադրանքն առաջադրվել է քաղաքացիական հայացք-ների համար/: Դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասին տրված այն մեկնաբանությունը, ըստ որի` անձին մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը համարվում է այդ իրավադրույթի ուժով դատական կարգով բողոքարկման ոչ ենթակա որոշում, հակասում է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածին, քանի որ նման մեկնաբանության դեպքում չի ապահովվում անձի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը: Նման մեկնաբանության դեպքում խախտվում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածով երաշխա-վորված՝ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը, որի ապահովման պարտականությունը Հայաստանի Հանրապետությունն ստանձնել է նույն Կոնվենցիայի 1-ին հոդվածով: Ըստ դիմողի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասը հակասում է նաև ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասին, քանի որ նման պայմաններում անձը զրկվում է դատարանի մատչելիության իրա-3 վունքից, հնարավորություն չի ունենում վիճարկել իր իրավունքները խախտող, սահմանափակող որոշման օրինականությունը: Դիմողի կարծիքով` վիճարկվող դրույթին տրված մեկնաբանությամբ, ըստ որի` որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը դուրս է մնում մինչդատա-կան վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկայից, խախտվում է նաև իշխանությունների հավասարակշռման սկզբունքը, քանի որ դատական իշ-խանությունն այլևս զրկվում է համապատասխան մասով գործադիր իշխանության գործունեության օրինականությունը վերահսկելու հնարավորությունից:

2. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկա-վարվելով ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ գործի քննության ընդունումը ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ. չնայած այն հանգամանքին, որ դիմողի դատողությունները վերաբերում են հիմնականում այն խնդրին, թե արդյո՞ք անձին որպես մեղադրյալ ներգրավելու մա-սին որոշումը դատական ստուգման առարկա է հանդիսանում, թե` ոչ, և փաս-տարկներն ուղղված են նրան, որ նշյալ որոշումը քրեադատավարական որոշում է և պետք է ներառվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կարգավորման մեջ, դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բողոքաբերի բողոքը մերժվել է այն հիմնավորմամբ, որ բողոքաբերը չի պահպանել բողոքարկվող որոշումը դատախազին բողոքարկելու ընթացակարգը: Այսպես, բողոքաբեր` թիվ 69100615 քրեական գործով մեղադրյալ Ա. Հակոբ-յանի պաշտպան Լուսինե Հակոբյանի կողմից բողոք է ներկայացվել Երևանի Կենտ-րոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ա. Հակոբյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա. Մակինյանի 2015 թվականի ապրիլի 10-ի որոշման դեմ: Ե՛վ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի4 դատարանը, և՛ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դիմողի նկատմամբ կայաց-ված համապատասխան դատական ակտերում շեշտադրել են այն հանգամանքը, որ դիմողը չի պահպանել նախաքննության մարմնի որոշման բողոքարկման ար-տադատական կարգը` դիմել է դատարան` առանց քննիչի որոշումը դատախազին բողոքարկելու, հանգելով այն եզրահանգման, որ տվյալ դեպքում ,… չի պահպան-վել տվյալ որոշման՝ դատախազին բողոքարկելու քրեադատավարական օրենս-դրությամբ սահմանված կարգը, ինչը ներկայացված բողոքը մերժելու հիմք էե: ՀՀ սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴՈ-844 որոշմամբ ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի` ,... և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմիցե դրույթը, դատական պրակտիկայում դրան տրված` նաև ,անգործությանըե վերագրվող բովանդակու-թյան մասով, որով գործնականում նույն հոդվածի 2-րդ մասի վրա տարածելով 1-ին մասում նախատեսված պայմանն ու նման մեկնաբանությամբ դիմողների նկատ-մամբ կիրառելով հոդվածի 1-ին մասը` սահմանափակվել են անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքները: ՀՀ սահմանադրական դատարանն իր որոշման պատճառաբանական մա-սում արձանագրել է, որ մինչդատական վարույթում օրենսդիրը դատարանին լիա-զորել է քննելու ոչ միայն քրեական վարույթ իրականացնող իրավասու մարմիննե-րի ու պաշտոնատար անձանց որոշումների և գործողությունների օրինականու-թյան, այլև` անգործության վերաբերյալ բողոքները, իսկ` ,... և եթե նրանց բողոք-ները չեն բավարարվել դատախազի կողմիցե պայմանը բացառապես վերաբերում է հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզա-կան գործունեություն իրականացնող մարմինների որոշումներին ու գործողու-թյուններին, հետևաբար` ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի իրա-վակարգավորման շրջանակներում չէր կարող վերագրվել նաև հիշյալ մարմինների անգործությանը: Մինչդեռ գործնականում դատական պրակտիկան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի առնչությամբ ,գործողու-թյունե եզրույթը հավասարապես վերագրել է նաև անգործությանը:5 Միաժամանակ, Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ օրենսդիրը կարող է, մի կողմից, գործողությունների և որոշումների, մյուս կողմից` անգործու-թյան համար սահմանել դրանց բողոքարկման տարբեր ընթացակարգեր: Ընդ որում, Սահմանադրական դատարանն իր որոշման 8-րդ կետում հստակ նշել է, որ դատարան դիմելու կարգը, ի թիվս դատարան դիմելու այլ պայմանների, կարող է իրավաչափորեն ներառել նաև օրենքով սահմանված` իրավունքների պաշտպա-նության արտադատարանական միջոցն սպառելու պայման: Սահմանադրական դատարանի նշյալ որոշման վերլուծությունը վկայում է, որ վիճարկվող դրույթը ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչվել միայն անգործության մասով, իսկ գործողությունների և որոշումների դատական կարգով բողոքարկման համար արտադատարանական պաշտպանության միջոցի սպառման պահանջը համարվել է իրավաչափ: Սույն գործի դատավարական նախապատմությունը վկայում է, որ իրավա-կիրառական պրակտիկան զարգացել է ՀՀ սահմանադրական դատարանի նշյալ որոշման պահանջներին համապատասխան: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով ,Սահմանադրական դատա-րանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը Ո Ր Ո Շ Ե Ց. Արամ Հակոբյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել: Նախագահող՝ Անդամներ՝ 31 հոկտեմբերի 2016 թվականի ՍԴԴԿՈ/2-30

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
31 հոկտեմբերի, 2016 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-30
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել