Միրզոև — ԿԴ2/0014/01/19
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. Լ 2018 թվականի նոյեմբերի 12-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 266-րդ հոդվածի 1-ին մասով ն 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ 20860118 քրեական գործը, որի նախաքննությունը 2018 թվականի նոյեմբերի 14-ից իրականացվել է ՀՇ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում: 2018 թվականի նոյեմբերի 13-ին Ստեփան Միխաիլի Միրզոնը
Ամբողջ Տեքստ
շթ ՏՆ ե: յ ԿԴ2/0014/01/19
ԱՀՆ ԱԱԱՐՅՆ
ԱԽԻ:
ԱՌԱ Ծ- ՏՎ
ՀԵՑ բլու ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՇ Կոտայքի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր՝ Գ.Շահբազյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Ա.Նիկողոսյան
դատավորներ՝ Կ.Մարդանյան
Ա.Վարդանյան
18 ապրիլի 2025 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննութան առնելով Ստեփան Միխաիլի Միրզոնի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 28-ի որոշման դեմ պաշտպան Գ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
Լ 2018 թվականի նոյեմբերի 12-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 266-րդ հոդվածի 1-ին մասով ն 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ 20860118 քրեական գործը, որի նախաքննությունը 2018 թվականի նոյեմբերի 14-ից իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում:
2018 թվականի նոյեմբերի 13-ին Ստեփան Միխաիլի Միրզոնը ձերբակալվել է՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով սահմանված կարգով:
2018 թվականի նոյեմբերի 16-ին Ստեփան Միրզոնը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով ն 268-րդ հոդվածի 3-րդ մասով:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ մեղադրյալ Ս.Միրզոնի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 1 (մեկ) ամիս ժամկետով, կալանավորման սկիզբը հաշվելով մեղադրյալին փաստացի արգելանքի վերցնելու պահից, որում հաշվակցվել է մեղադրյալի 3 օր արգելանքի տակ գտնվելու ժամանակահատվածը:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 208 թվականի դեկտեմբեի 8ի որոշմամբ նախաքննության մարմնի
միջնորդությունը` մեղադրյալ Ս.Միրզոնի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, մերժվել է:
2018 թվականի դեկտեմբերի 14-ին Ս.Միրզոնի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
2019 թվականի հունիսի 7-ին՝ Ս.Միրզոնին առաջադրված մեղադրանքի մասը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, վերացվել է, առաջադրված
3
մեղադրանքը փոփոխվել ն նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով:
2019 թվականի հունիսի 17-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
2. Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան) 2022 թվականի հունվարի 19-ի դատավճռով ամբաստանյալ Ս.Միրզոնը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ ամբաստանյալ Ս.Միրզոնի նկատմամբ նշանակված պատժին հաշվակցվել է նախնական կալանքի տակ գտնվելու 1 (մեկ) ամիսը, պատժի կրման սկիզբը հաշվվել է նրան փաստացի արգելանքի վերցնելու օրվանից: Ս.Միրզոնի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնվել է անփոփոխ՝ մինչն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Որոշվել է նան դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո Ս.Միրզոնի անվամբ գրանցված շարժական ն անշարժ գույքի վրա դրված կալանքը վերացնել:
3. Պաշտպան Գ.Գրիգորյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան)` 2023 թվականի փետրվարի 28-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունվարի 19ի դատավճիռը թողնելով անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 28-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Ս.Միրզոնի պաշտպան Գ.Գրիգորյանը, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի հունիսի 30-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է բողոքի քննության իրականացման գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.
4
5. Բողոքաբնրի պնդմամբ՝ ստորադաս դատարանները Ս.Միրզոնի մեղքի հարցը գնահատելիս անտեսել են այն փաստը, որ ձեռք բերված ապացույցները հակասական տվյալնե են պարունակում ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի ապացուցվածության վերաբերյալ, հետնաբար նշված ապացույցները հավաստիության ն բավարարության տեսանկյունից չեն համապատասխանում Վճռաբեկ դատարանի կողմից սահմանված չափանիշներին, ուստի Ս.Միրզոնին առաջադրված մեղադրանքն անհիմն է, ն սույն գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար չէ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ Ս.Միրզոնը կատարել է իրեն մեղսագրված արարքը:
Բողոքաբեր՝ գտել|լթէ նան, որ մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում ՀԸ քրեական դատավարության օրենսգրքի 270-րդ հոդվածով նախատեսված պահանջներին, քանի որ մեղադրական եզրակացության մեջ առկա չէ որնէ տեղեկություն առ այն, թե երբ է սկսվել ն ավարտվել Ս.Միրզոնին մեղսագրված հանցավոր արարքը, որպիսի պայմաններում խնդիրներ են առաջանում վաղեմության ժամկետի որոշման հարցում, քանի որ այն իր հերթին հնարավորություն կտար Ս.Միրզոնին ազատել պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետը լրանալու հիմքով: Բացի այդ, մեղադրողը հաստատել է մեղադրական եզրակացությունն այն պայմաններում, երբ դրանում նշված չեն ՍՄիրզոնի անձը բնութագրող տվյալներն ամբողջությամբ, մասնավորապես՝ առողջական վիճակը: Ավելին` մեղադրական եզրակացության մեջ չեն նշվել ի պաշտպանություն Ս.Միրզոնի ձեռք բերված ապացույցները:
Նախաքննության ընթացքում քննիչի կողմից չի նշանակվել նան
փորձաքննություն՝ պարզելու համար Ս.Միրզոնի փորձանմուշներում հայտնաբերված կանաբինոիդների խմբի թմրամիջոցների թմրալկալոիդները հնարավո՞ր է արդյոք, որ առաջանան վերջինի կողմից ցավազրկող կամ այլ դեղամիջոցների օգտագործման արդյունքում, թե՝ ոչ:
51 Ըստ բողոքաբերի՝ ստորադաս դատարանի կողմից խախտվել է նան Ս.Միրզոնի հակընդդեմ հարցման իրավունքը, քանի որ Առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունների հիմքում որպես Ս.Միրզոնին մեղսագրված
5
արարքը հաստատված լինելու հանգամանք նշվել են վկաներ Ա.Եդիգարյանի ն Գ.Բուլությանի նախաքննական ցուցմունքները, որոնք չեն կարող դրվել մեղադրանքի հիմքում, քանի որ վերջինները չեն պնդել նշված ցուցմունքները դատարանում ն պաշտպանական կողմը զրկված է եղել դատարանում նրանց հարցաքննելու իրավունքից:
5.2. Բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նան բողոք ներկայացնելուց հետո կատարված օրենսդրական փոփոխությունները: Մասնավորապես` համեմատական վերլուծության ենթարկելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ ն 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 396-րդ հոդվածները, բողոքաբերը եզրահանգել է, որ Ս.Միրզոնին մեղսագրված արարքը նախկինում համարվել է ծանըր հանցագործություն, այժմ այն դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին:
5.3. Անդրադառնալով ամբաստանյալ Ս.Միրզոնի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցին, բողոքաբերը նշել է, որ Ս.Միրզոնը տարեց անձ է, ունի առողջական լուրջ խնդիրներ, մասնավորապես՝ ունեցել է քաղցկեղ, բուժում է ստացել տուբերկուլյոզի դեմ, դրանից հետո վերջինի մոտ հայտնաբերվլ է պոլիտրավմա, ինչը՝ հաստատվում է դատարան ներկայացված փաստաթղթերով, որպիսի պայմաններում, բողոքաբերի գնահատմամբ, պատժի նպատակների իրագործման տեսանկյունից հնարավոր է փաստել, որ ամբաստանյալ Ս.Միրզոնի նկատմամբ նշանակվող պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը ռեալ կրելու:
6. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է` ամբողջությամբ բեկանել ն փոփոխել Վերաքննիչ դատարանի 2023 թվականի փետրվարի 28-ի որոշումը, ճանաչել ն հռչակել Ս.Միրզոնի անմեղությունը՝ համարելով վերջինին անպարտ ն արդարացված, կամ ամբողջությամբ բեկանել նշված դատական ակտը ն բեկանված մասով վարույթը փոխանցել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը, կամ որոշում կայացնել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ Ս.Միրզոնի
6
նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ՝ սահմանելով փորձաշրջան:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Ստեփան Միրզոնին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «(...) (Նյու, 2018 թվականի սեպտեմբեր ամնվա կեսերին, իր՝ Կոտայքի մարզի Արզնի գյուղի 5-րդ փողոցի թիվ 21 տան այգում հայտնաբերելով վայրի աճած կանեփի բույսեր, առանց իրացնելու նպատակի, իր անձնական օգվաւգործման համար, նշված բույսերը ամբողջությամբ արմատախիլ անելով դրանք չորացրել է, մանրացնելու եղանակով ապօրինի պատրասվել է քննությամբ չպարզված քանակությամի «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որի մի մասր ծխելու եղանակով գործածել է, իսկ մնացած մասրը՝ ընդհանար խոշոր չափի՝ 189037 գրամ հաստատուն քաշով «կանեփ» ն առանձնապես խոշոր չափի` 187,066 գրամ հաստատուն քաշով «մարիխուանա» տեսակի թմիամիջոցները՝ իր հետագա օգտագործման համար, պահել է իր փան տարբեր հատվածներում, որից 03 գրամ հատրատուն քաշով «մարիխուանա» տեսակի թմրարմիջոցը նրա տանը վերցրել է Արման Եդիգարյանը, ինչը հայտնաբերվել է վերջինիս անձնական խուզարկությամի, 0,026 գրամ հաստավզուն քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի պահել է իր գրպանում, ինչը հայտնաբերվել է իր անձնական խուզարկությամբ, իսկ մնացած 166,774 գրամ հաստատուն քաշով «մարիխուանա» ն 1890,37 գրամ հաարաւտուն քաշով «կանեփ» տեսակի թմրամիջոցներն էլ 208 թվականի նոյեմբերի Թին կատարված խուզարկությամը հայտնաբերվել է նրա փանը (...)»':
8. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն՝ «/...) Դատարանը, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտելով սույն գործով ձեռք բերված ապացույցները ն դրանք գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամի` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, դրանց (Տե՛ս քրեական գործ, հատոր Լին, թերթեր 259-260:
7
բազմակողմանի, լրիվ ն օրյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամի՝ ապացուցված է համարում Ստեփան Միխաիլի Միրզոնին մեղսագրվող արարքը ն այն նրա կողմից մեղավորությամբ կատարելը):
(-.)
(Դատարանը հարկ է համարում արձանագրել, որ սույն քրեական գործով վարույթի ընթացքում` 2018 թվականի նոյեմբերի 14-ին ն 2018 թվականի նոյեմբերի 20-ին ամբաստանյալ Ստեփան Միրզոնն առերեսվել է վկաներ Արման Եդիգարյանի ն Գոհար Բուլությանի հեվ, որի ընթացքում ամրաարանյալ Ստեփան Միրզոնին իրավունք է վերապահվել հարցեր տալ իր հետ առերեսվողներին:
Ելնելով վերոգրյալից ն հաշվի առնելով վկաներ Արման Եդիգարյաւնի ն Գոհար Բուլլությանի տված ցուցմունքների առնչությամբ նրանցից լրացուցիչ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտության բացակայությունը` Դատարանը գտնում է, որ վկաներ Արման Եդիգարյանն ն Գոհար Բուլությանին դատաքննության ընթացքում չհարցաքննելու պայմաններում ամրբասվաւնյալ Ստեփան Միրզոնի պաշտպանության իրավունքի սահմանափակում տեղի չի ունեցել, հետնարար՝ վկաների նախաքննական ցուցմունքներն ամիաատանյալ Ստեփան Միրզոնին առաջադրված մեղադրանքի հիմքում դնելու արգելքներ աոկա չեն:
ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահապելով սույն գործով ձեռք բերված ապացույցները ն հիմք ընդունելով վկաներ Արման Եդիգարյանի ն Գոհար Բուլությանի տված ցուցմունքները, Արման Եդիգարյանին, ինչպես նան Ստեփուն Միրզոնին բերման ենթարկելու ն անձնական խուզարկության ենթարկելու մասին արձանագրությունները, Ստեփան Միրզոնի բնակարանում խուզարկություն կատարելու մասին արձանագրությունը, դատաքիմիական փորձաքննության թիվ 575 Ք-18, թիվ 576 8-16, թիվ 607 8-18 ն թիվ 18-2662 եզլչակացությունները, դափտանարկոլոգիական փորձաքննության թիվ 09-19 եզրակացությունը, ինչպես նան իրեղեն ապացույց ճանաչված թմրամիջոցները, Դատարանը հիմնավոր (կասկածից վեր ապացուցողական Օ։»չափանիշով հաստատված է: համարում այն, որ Ստեփան Միրզոնը 2018 թվականի սեպտեմբեր ամսվա կեսերին, իր` Կուրայքի մարզի Արզնի գյուղի 5-րդ փողոցի թիվ 21 փան
8
այգում հայտնաբերելով վայրի աճած կանեփի րույսեր, առանց իրացնելու նպատակի, իր անձնական օգվաւգործման համար, նշված բույսերը ամբողջությամբ արմատախիլ անելով դրանք չորացրել է, մանրացնելու եղանակով ապօրինի պատրասվել է քննությամբ չպարզված քանակությամի «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որի մի մասը ծխելու եղանակով գործածել է, իսկ մնացած մասի՝ զգալի չափի` 1890.37 գրամ հաստատուն քաշով «կանեփ» ն առանձնապես խոշոր չափի՝ 187,066 գրամ: հաստավուն քաշով «մարիխուանա» փեսակի թմիամիջոցները` իր հեվզագաւ օգտագործման համար, պահել է իր տան տարրեր հավվածներում, որից 0.3 գրամ հաստատուն քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցը նրա փանը վերցրել է Արման Եդիգարյանը, ինչը հայտնաբերվել է վերջինիս անձնական խուզարկությամբ, 0026 գրամ հատրավաւն քաշով «մարիխուանա» վփեսակի թմրամիջոցը պահել է իր գրպանում, ինչը հայտնաբերվել է իր անձնական խուզարկությամբ, իսկ մնացած 186.74 գրամ հաարապտուն քաշով «մարիխուանա» ն 1890.37 գամ հաստատուն քաշով «կանեփ» տեսակի թմրամիջոցներն էլ 2018 թվականի նոյեմբերի 15-ին կատարված խուզարկությամը հայտնաբերվել է նրա տանը:
Վերոհիշյալի առնչությամբ Դատարանն արձանագրում է նան, որ Ստեփաւն Միրզոնին առաջադրված մեղադրանքում նրա կողմից ապօրինի շրջանառված «կանեփ» վփեսակի թմրամիջոցի չափի մտվտխմամը, այն է՝ 189037 գրամ հաարարուն քաշով «կանեփ» փեսակի թմրամիջոցը համարելով զգալի չափերի` Դատարանը դուրս չի գալիս նրան առաջադրված մեղադրանքի սահմաններից, ինչպե նան դրա արդյունքում ամիատրանյալի համար չեն առաջանում: անբարենպաստ հետնանքներ:
Անդրադառնալով ամբաստանյալ Ստեփան ՆՄիրզոնին Օ0»առաջադրված մեղադրանքում նրան մեղսագրվող արարքի ավարտման պահր նշված չլինելու հիմնավորմամի առաջադրված մեղադրանքի անորոշության վերաբերյալ պաշտպան Գ.Գրիգորյանի դիտարկումներին Դատարանը հարկ Լ համարում արձանագրել, որ թմրամիջոցներ, ապօրինի պահելը համարվում է տնող հանցագործություն, որի կատարումն Օ ավարրված է համարվում նշված
9
առարկաներն իրավապահ մարմիներին կամովին ներկայացնելու կամ դրանք հայտնաբերելու պահից:
Նկատի ունենալով, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից Ստեփան Միրզոնին առաջադրված մեղադրանքում նշվել է վերջինիս կողմից ապօրինի շիջանառոված թմրամիջոցների հայտնաբերման օրը` Դատարանը գտնում է, որ Ստեփան Միրզոնին առաջադրված մեղադրանքի անորոշության վերաբերյալ պաշտպան Գ.Գրիգորյանի առարկություններն անհիմն են:
Ելնելով վերոգրյալից` Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ստեփան Միրզոնին մեղսագրվող արարքը որակված է ճիշտ, այն համապատասխանում 1 ՀՀ քրեական օրենսգրքի 268րդ հոդված 3րդ մաստտվ նախատեսված
հանցագործության հատկանիշներին ն այդ արարքի համար նա ենթակա է քրեական պատասխանամվությաւն ու պավժի, որը նա պետք է կրի:
Անդրադառնալով ամբաստանյալ Ստեփան Միրզոնն անձին, նրա
պատասխանատվություւն ն պատիժ, մեղմացնող կամ 6 ծանրացնող
հանգամանքների առկայության հարցերին Դատարանն արձանագրում է հետնեյալը.
Որպես ամբասվաւնյալ Ստեփան Միրզոնի անձր բնութագրող հանգամանք Դատարանը հաշվի է առնում, որ նա վատառողջ է, չի աշխատում ն րատ ՀՀ ոստիկանություն ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու
քարտադարանի ձն 8 փելեկանքի՝ համարվում է դատվածություն չունեցող:
Դատարանն արձանագրում է նան ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածով ն ՀՀ քրնական օրենսգրքի 63րդ հոդվածով նախատեսված Ստեփան Միրզոնի պատասխանատվություւն ն պատիժ, ծանրացնող կամ մաղմացնող
հանգամանքներ քրեական գործում առկա չեն:
(-.)
(Հաշվի առնելով Ստեփան Միրզոնի կողմից ապօրինի շրջանառված թմրամիջոցի քանակությունը Դատարանն արձանագրում է, որ վերջինիս մեղսագրվող արարքն օժտված է բարձր հանրային վփանգավորությաւմբ:
Դատարանի, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ ն 6-րդ հոդվածների պահանջներով, ինչպես նան ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած
10
իրավական դիրքորոշումներով ն հաշվի առնելով ամբաստանյալ Ստեփան Միրզոնի կատարած արարքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանը ն բնույթը, այդ թվում` նրա գործողությունների վտանգավորության ատտիճանը, նրա անձր բնութագրող վվյալները, այդ թվում՝ տարիքը, պատասխանավվությունը մեղմացնող ն ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նան այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3րդ մասով նախատեսված հանցագործության համար պատիժ է սահմանված բացառապես ազապտաւզիկման ձնով, գալիս է հենության, որ ամբաստանյալի նկատմամբ պեմք է պատիժ նշանակել ազատազրկման ձեով՝ 2 (երկու) փարի ժամկետով:
(..)
ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների հիման վրա անդրադառնալով ամբասվանյալ Ստեփան Միրզոնի նկատմամբ նշանակվող պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցին ն հաշվի առնելով նրա կատարած արարքի՝ հանրային վտանգավորության բարձր աստիճանը ն բնույթը, Դատարանն արձանագրում է, որ պատժի նպատակների իրագործման վփեսանկյունից հնարավոր չէ փաստարկ, որ ամբաստանյալ Ստեփան Միրզոնի նկատմամբ նշանակվող պատիժը փաատրացի կրելու անհրաժեշտությունը բացակայում է ն ամբատտրանյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժն իրական կրելու: Այլ կերպ ասած՝ Դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա Ստեփան Միրզոնի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու պայմաններում հնարավոր չէ հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպավփակներին՝ սոցիալաւկան արդարության
վերականգնմանը, պավժի ենթարկված անձի ուղղմանը ն հանցագործությունների կանխմանը, հետնարար՝ պատժի նպատակների իրացվելիություն, ապահովելու նպատակով Ատեփան Միրզոնը պարք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը (:-.)»:
9. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ փաստել է. «(...) Առաջին ատյանի դատարանը լրիվ, բազմակողմանի ն օբյեկտիվ արուգման է ենթարկել 2 Տե'ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 52-74:
11
դատաքննության ընթացքում հեվազոտված ապացույցները, յուրաքանչյուր ապացուց գնահատել վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամը՝ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ինչի արդյունքում իրավաչափ եզրահանգում է կատարել աո այն, որ ամբաստանյալ Ստեփան Միխաիփլի Միրզոնը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի (ընդունված՝ 2003 թվականի ապրիլի 18-ին) 268րդ հոդվածի Յրդ մասով նախատեսված արարքը: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ստեփան Միխաիլի Միրզոնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի (ընդունված` 2003 թվականի ապրիլի 18-ին) 268-րդ հոդվածի 3րդ մասով նախատեսված հանցանք կատարելու հանգամանքն Առաջին ատյանի դափտարունը հաստեւտվաւծ է համարել մեղադրական դատավճռի հիմքում դրված քրեական գործին վերարերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ, ն Վերաքննիչ դատարանի գնահատմամբ Առաջին ատյանի դատարանի կողմից մեղադրական դատավճռի հիմքում դրված ապացույցների համակցությունը հաարատում է ամբաստանյալ Ստեփան Միխաիլի Միրզոնի կողմից ՀՀ քրեական օրենսգիքի (ընդունված՝ 2003 թվականի ապրիլի 18-ին) 268-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքը կատարելու փաւստր:
Անդրադառնալով վերաքննի։ բողոք, փատարարկին առ այն, որ
պաշտպանական կողմը հնարավորություն չի ունեցել դատարանում հարցեր ուղղել վկաներ Արման Արթուրի Եղդիզարյանին ն Գոհար Հարությունի Բուլությանին, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանն անհրաժեշտ ն ողջամիտ գործողություններ է կատարել վկաների ներկայությունն ապահովելու ն հարցաքննելու ուղղությամբ, այդ թվում 6 ուղարկել համապատասխան ծանուցագրեր, սվաւցել սահմանահատումների պատմությունը (տես, քրեական գործ հատոր 4 թերթ 104, համապատասխան
հանձնարարություններ են տրվել ոսվիկանությանը (տե՛ս, քրեական գործ հատոր 4, թերթ 63,695), սակայն դա անել չի հաջողվել, քանի որ քրեական գործով դատաքննության վուլում չի հաջողվել վկաներին հանձնել ծանուցագրեր կամ առհասարակ հայտնաբերել Հայասվտաւնի Հանրապետության փարածքում:
Միննույն ժամանակ Վերաքննիչ դատարանը փասվատւմ է, որ դեռնս
12
նախաքննության ընթացքում ամբաստանյալ Ստեփան Միխաիլի Միրզոնի ն վկաների միջն կատարվել են ատռերեսումներ, որոնց ժամանակ րար էության պաշտպանական կողմը կարողացել է իրացնել վկաներին հակընդդեմ հարցման ենթարկելու իրավունքը` հրաժարվելով հարցեր ուղղել վկաներին (տե՛ս, քրեական գործ, հատոր 1, թերթ 73-75, 109-112):
Վերաքննիչ դատարանի գնահատմամբ հիմնավոր չեն Բողոքարերի այն պնդումները, որ մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 270-րդ հոդվածով նախատեսված պահանջներին: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դրանում պատշաճ կերպով արտացոլված են մեղադրյալին բնութագրող հանգամանքները, վերջինիս մեղավորությունը հաարատող ապացույցները, ի պաշտպանություն նրա բերվող փաստարկները ն այդ փաստարկների ատուզման արդյունքում հավաքված ապացույցները:
(-.)
(Անդրադառնալով ամբասվանյալ Ատեփան Միխաիլի Միրզոնի կողմից պատիժը կրելու անհրաժեշտության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի փաստարկներին` Վերաքննիչ դատարանը, համակողմանիորեն ուսումնասիրելով ամբատարանյալի կողմից կատարված հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, նրա պատասխանավվությունն ՕՁՕ"ու պատիժը մեղմացնող ն ծանրացնող հանգամանքների բացակայությունը, անձր բնութագրող սոցիալ-հոգերանական, սոցիալ-ժողովրդագրական հատկանիշները, հանցագործությունից հետո դրսնորած հետհանցավոր վարքագիծը, քրեական օրենքով արգելված արարքի կատարման եղանակը, բնույթը, հանցագործության կատարման մեջ ամրաստանյավի մեղավորության աստիճանը, ընտանեկան դրությունը, գվնում է, որ նշանակված պավժի միայն ոնալ (իրսւկան) կիրառման միջոցով հնարավոր կլինի ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված՝ պատժի նպատակների իրացվելիությունը:
Այսինքն` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաարանյալի նկատմամբ նշանակված պատժատեսակի կանխարգելիչ (պրննետիվ) բնույթը չի կարող հաղթահարված համարվել ազատությունից զրկելու ձեով արմատայփտված պատիժը
13
պայմանականորեն չկիրառելու ն փորձաշրջան սահմանելու միջոցով:
Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ պաշտպանի կողմից բերված վերաքննիչ բողոքում նշված հանգամանքներն իրենց համաչափ արտացոլումն են գտել Առաջին ատյանի դատարանի կողմից ամիատրանյալ Ստեփան Միխաիլի Միրզոնի նկատմամբ նշանակված սանկցիայի նվազագույն չափով նշանակված պավժում, ինչպես նան նրա կողմից ազատազիկման ձեռվ պատիժը կրելու անհրաւժեշվության վերարերյալ հետրնություններում:
Վերը նշված եզրահանգումների պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ առկա չեն օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալներ, որոնք թույլ կտան ամբաստանյալ Ստեփան Միխաիխլի Միրզոնի նկատմամի կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 7-րդ հողվածը, ն նման պարագայում վերաքննիչ բողոքի հիմնավորումներն ի զորու չեն չեզոքացնելու Առաջին ատյանի դավփարանի իրավաչափ հեվնությունները:
(-.)
(Վ/երաքնենիչ դատարանը փաստտում է, որ ամրաարանյալ Ստեփաուն Միխաիլի Միրզոնի նկատմամբ նշանակվել է 2022 թվականի հուլիսի Լից գործող ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված համապատասխան հանցագործության սանկցիայով նախատեսված նվազագուն պատժաչափը, հետնաբար նոր օրենսդրությանը հետադարձ ուժ վալու անհրաժեշտությունը բացակայում է: (...)»::
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
10. ՀԸ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաճայն՝ «Մինչն առսյն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ ն վճռաբեկ բողոքները բերվում ն քննվում են մինչն 2022 թվականի հուլիսի Լր գործող կարգով»:
Վերոգրյալից հետնում է, որ 2022 թվականի հուլիսի Լից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում ն քննվում են 2022 թվականի
14
հուլիսի Լից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետնաբար, սույն բողոքի քննությունն Օիրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգ հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը: Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Ս.Միրզոնի վերաբերյալ քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի Լին ընդունված` Հ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետնությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:
1. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավորված են արդյոք առաջադրված մեղադրանքում նկարագրված արարքի կատարման մեջ Ս.Միրզոնի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները:
12. Բողոքի հիմքերի ն հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով քրեական գործի փաստական հանգամանքների բացահայտման ն քրեական օրենքի կիրառման հիմնավորվածությունը, գործը քննելիս ն լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նան ուսումնասիրության ն գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը, Վճռաբեկ դատարանը հանգում է հետնության, որ ստորադաս դատարաններն առաջադրված մեղադրանքում նկարագրված արարքում Ս.Միրզոնի
մեղավորության վերաբերյալ հանգել են ճիշտ հետնության:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առաջադրված մեղադրանքում Ս.Միրզոի մեղքըք։ հաստատված իսկ բողոքաբերի
պատճառաբանությունները հերքված են գործով ձեռք բերված ն դատական ակտերում շարադրված՝ վերաբերելի ն արժանահավատ ապացույցների բավարար ամբողջությամբ,։ այն Հ. ամբաստանյալ ՄՍ.Միրզոնիի նախաքննական ն դատաքննական ցուցմունքներով, վկաներ Ա.Եդիգարյանի ն ԳԲուլությանի
15
նախաքննական ցուցմունքներով, Ս.Միրզոնի ն Ա.Եդիգարյանի, ինչպես նան Ս.Միրզոնի ն Գ.Բուլությանի առերես հարցաքննությունների
արձանագրություններով, Ս.Միրզոնին պատկանող՝ Արզնի գյուղի 5-րդ փողոցի 2-րդ տանը խուզարկութուն կատարելու մասին արձանագրությամբ, Ա.Եդիգարյանին, ինչպես նան Ս.Միրզոնին բերման ենթարկելու ն անձնական խուզարկության ենթարկելու մասին արձանագրություններով, դատաքիմիական փորձաքննության թիվ 575 Ք-Լ18, թիվ 576 ՔՂ8, թիվ 607 Ք-8 ն թիվ 18-2662 եզրակացություններով, դատանարկոլոգզիական փորձաքննության թիվ 08-19 եզրակացությունով, ինչպես նան՝ իրեղեն ապացույց ճանաչված թմրամիջոցներով::
121 Վերոգրյալի համատեքստում անդրադառնալով բողոքաբերի
փաստարկին առ այն, որ ամբաստանյալ Ս.Միրզոնը հնարավորություն չի ունեցել իրացնելու իր դեմ ցուցմունք, տված անձանց` վկաներ ԱԽԵդիգարյանին ն Գ.Բուլությանին հարցեր ուղղելու իր իրավունքը, որպիսի պարագայում պաշտպանության կողմի հակընդդեմ հարցման իրավունքը խախտվել է», Վճռաբեկ դատարանը Արտուշ Ղուլյանի գործով որոշման շրջանակներում արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստումճ՝ նախ հարկ է համարում նկատել, որ Ս.Միրզոնը նախաքննության փուլում առերեսվել է իր դեմ ցուցմունք տված անձանց՝ վկաներ Ա.Եդիգարյանի ն ԳԲուլությանի հետ՛: Բացի այդ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կոնկրետ դեպքում վկաներ Ա.Եդիգարյանի ն ԳԲուլությանի ցուցմունքները Ս.Միրզոնի մեղքը հիմնավորող «միակ կամ վճռորոշ» ապացույցները չեն, դրանց ապացուցողական կշիռն աննշան է, ն առկա է հակակշռող բավարար գործոն՝ գործով ձեռք բերված ն ստորադաս դատարանների դատական ակտերում վերլուծված այլ հավաստի ն բավարար ապացույցների համակցություն որոնցով հաստատվում է ամբաստանյալ ՄՍ.Միրզոնի մեղավորությունը:
4 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 10-11, 19-20, 21-23, 32-37, 47-49, 51-60, 68-75, 82-83, 109-112, 18-19, 134-136, 191192, 223-229, 232-233, ն դատական նիստերի արձանագրությունները:
5 Տե'ս սույն որոշման 5.1-րդ կետը:
ծ Շակըեղդեմ հարցման (կոնֆրոնտացիայի) ենթարկելու իրավունքի վերաբերյալ մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Այպոուշ Ղուլյանի գործով 2018 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ՏԴ2/0037/01/15 Տար նական գործ, հատոր 1-ին, թերթեր 73-75, 109-112:
16
Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը հանգում է հետնության, որ Ս.Միրզոնի մեղքը հիմնավորելու համար վկաներ Ա.Եդիգարյանի ն ԳԲուլությանի նախաքննական ցուցմունքների օգտագործումն ընդհանուր առմամբ չի հանգեցնում քրեական վարույթի անարդարացիության ն չի խախտում «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջը:
13. Վերոգրյալից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առաջադրված մեղադրանքում նկարագրված արարքի կատարման մեջ Ս.Միրզոնի
մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները հիմնավորված են:
14. Միննույն ժամանակ, նկատի ունենալով, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքով ամբաստանյալին մեղսագրվող արարքը նախատեսող հոդվածում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ կվերոնշալ փոփոխություննեն ամբաստանյալ Ս.Միրզոնի նկատմամբ հետադարձ ուժով կիրառելու հնարավորության հարցին:
14.1. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նկատել, որ ամբաստանյալ Ս.Միրզոնին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով մեղսագրված հանրորեն վտանգավոր արարքը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9396րդ հոդվածի 3րդ մասով նախատեսված
հանցագործության հատկանիշներին: Մասնավորապես` ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի համաձայն՝ «մ. Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեոք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը`
պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկեվտվ, կամ ազատազրկմամը՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
(.-.)
3. Նույն արարքները, որոնք կափարվել են առանձնապես խոշոր չափերով՝
պատժվում են ազատազրկմամի՝ երկուսից վեց տարի ժամկետով»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի համաձայն՝ «մ. Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոց, հոգեմեվ: (հոգեներգործուն)
17
նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ կամ պրեկուրսոր ապօրինի արտադրելը, պատրատրելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը կամ առաքելը՝
պատժվում է վուգանքով՝ առավելագույնը փասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը հարյուր ժամ տնողությամի, կամ ազատության սահմանափակմամի` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամը՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամը՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
(.-.)
3. Սույն հոդվածի Լին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափելրով՝
պատժվում է ազատազրկմամի՝ երկուսից հինգ տարի ժամկետով»:
Մեջբերված նորմերի համեմատական վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասի սանկցիան, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասի համեմատ, մեղմացել է՝ երկուսից վեց տարի ժամկետով ազատազրկման փոխարեն նախատեսելով երկուսից հինգ տարի ժամկետով ազատազրկում, դրանով իսկ օրենսդրական փոփոխության արդյունքում պատժի մեղմացման հետնանքով նախկինում ծանը համարվող հանցանքը այժմ դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին: Հետնաբար, հաշվի առնելով, որ նոր քրեական օրենսգիրքը մեղմացնում է Ս.Միրզոնին վերագրվող արարքի պատժելիությունը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնի ուժով, Ս.Միրզոնին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով մեղսագրված հանցավոր արարքը պետք է որակել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով:
Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը նոր օրենսդրությանը հետադարձ ուժ տալու անհրաժեշտության բացակայությունը պայմանավորել է Ս.Միրզոնի նկատմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքով նախատեսված համապատասխան
հանցագործութան սանկցիայով նախատեսված նվազագուն պատժաչափը
18
նշանակված լինելու փաստով, անտեսելով այն հանգամանքը, որ հետադարձության հիշատակված կանոնի համաձայն պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ ն տարածվում է մինչն դրա ուժի մեջ մտնելը հանցանք կատարած բոլոր այն անձանց վրա, որոնց վերաբերյալ առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ:
15. Անդրադառնալով բողոքաբերի այն պնդումներին, որ մեղադրական եզրակացութան մեջ արարքի՝ կատարման ժամանակը նշված չլինելու պայմաններում խնդիրներ` են առաջանում վաղեմության ժամկետի որոշման հարցում, Վճռաբեկ դատարանն ընդունելի է համարում Առաջին ատյանի դատարանի հետնություն առ այն, որ ամբաստանյալին վերագրվող տնող հանցանքն ավարտվել է թմրամիջոցները հայտնաբերելու պահից, ինչը տվյալ դեպքում առկա է ամբաստանյալին առաջադրված մեղադրանքում՝ 2018 թվականի նոյեմբերի 13-ին:
Ավելին՝ ամբաստանյալ Ս.Միրզոնին վաղեմության ժամկետը լրանալու հիմքով քրեական պատասխանատվությունկց ազատելու վերաբերյալ բողոքաբերի պնդումները գնահատելով Վճռաբեկ դատարանի՝ Խաչատուր Պետրոսյանի ն Հասմիկ Շանոյանի գործով արտահայտված դիրքորոշումներիծ լույսի ներքո, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեն Ս.Միրզոնին վերագրվող արարքը ՀԸ գործղ քրեական օրենսգրքվ դասվլ է միջին ծանրության
հանցագործությունների շարքին, սակայն ՀՀ նախկին ն գործող քրեական օրենսգրքերի վերաբերելի նորմերի համադրված վերլուծությունը վկայում է այն մասին, որ նոր օրենսդրությունը Ս.Միրզոնի համար վաղեմության ժամկետների առումվ բարենպաստ հետնանքներ չի առաջացնում, քանզի երկու
օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումը. վաղեմության ժամկետն անցնելու հետնանքով անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքը կատարելուց անցել է տասը տարի, ուստի բողոքաբերի պնդումները նշված մասով նս անհիմն են:
8 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ /Խաչառրուր Պեւրրույանի ն Հասմիկ Շանոյանի գործով 2024 թվականի մայիսի 3Լի թիվ ԵԱՔԴ/0196/01/17 որոշումը:
19
16. Վերոգրյալի համատեքստում անդրադառնալով նան ամբաստանյալ ՍՄիրզոնի նկատմամբ պատիժ նշանակելու հարցին` Վճռաբեկ դատարանը, պատժի նշանակման համաչափության վերաբերյալ նախկինում արտահայտած դիրքորոշումների» լույսի ներքո ուսումնասիրության ն գնահատման ենթարկելով Ս.Միրզոռի կատարած հանցագործության բնույթն ու `վտանգավորության աստիճանը, նրա անձը բնութագրող տվյալները, այդ թվում` տարիքը, քրեական պատասխանատվություն կամ պատիժ`՝ Օ։0մեղմացնող ն ծանրացնող հանգամանքների բացակայությունը, գտնում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով Ս.Միրզոնի նկատմամբ պետք է պատիժ նշանակել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի հիման վրա հաշվակցելով 2018 թվականի նոյեմբերի 13-ից մինչն 2018 թվականի դեկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում վերջինի արգելանքի տակ գտնվելու 1 (մեկ) ամիսը, ն վերջնական թողնել կրելու ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս ժամկետով:
17. Ինչ վերաբերում է բողոքաբերի՝ սուն որոշման 5.3.-րդ կետում բարձրացված՝ Ս.Միրզոնի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ փաստարկին Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ս.Միրզոնի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու նպատակահարմարությաան հարցը որոշելի, ստորադաս դատարանները, համադրված վերլուծության ն իրենց ամբողջության մեջ պատշաճ գնահատման ենթարկելով սույն գործի փաստական տվյալները, մեղսագրված արարքի բնույթի ն հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող գործոնները, այդ թվում՝ թմրամիջոցի չափը, մպատասխանատվություն՝ նե պատիժը ծանրացնող 3 Տե՛ս, տամոնջ տանում Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Նարեկ Սարգսյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/071, Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արարատ Ավագյանի ն Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 3 ի թիվ ԵԿԴ/0252/01/3, Գարանան Ոսկանյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 3Լի թիվ ԵԷԴ/0119/01/13, Գառնիկ Գալարյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵՄԴ/0027/01/14, Էդվարդ Ադամյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԷԴ/0048/01/14, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Մարատ Սարգսյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԱՐԴ/0144/01/12, Նարեկ Խաչսարրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14 ն Ռուզաննա Գնորգյանի գործով 2022 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ ԱՐԴ/0008/01/20 որոշումները:
20
հանգամանքների բացակայությունը, ինչպես նան հանցավորի անձը բնութագրող տվյալները տարիք`, ն առողջական վիճակը, հանգել են հիմնավորված հետնության, որ վերջինիս նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով սույն գործով հնարավոր չէ հասնել պատժի նպատակների իրագործմանը:
18. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարանը թույլ է տվել նյութական օրենքի՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2րդ մասի ոչ ճիշտ կիրառում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի համաձայն, հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու համար: Արդյունքում, անհրաժեշտ է ամբաստանյալ Ս.Միրզոնին մեղսագրված հանցավոր արարքը որակել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով ն նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 69րդ հոդվածի հիման վրա հաշվակցելով 2018 թվականի նոյեմբեի 13ից մինչն 208 թվականի դեկտեմբեի 1Թն ընկած
ժամանակահատվածում վերջինի արգելանքի տակ գտնվելու 1 (մեկ) ամիսը, ն վերջնական թողնել կրելու ազատազրկում` 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս ժամկետով:
19. Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162րդ, 163րդ, 17-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-րդ, 363-րդ, 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Մտեփան Միխաիլի Միրզոնի վերաբերյալ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի հունվարի 19-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 28-ի որոշու
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 ապրիլի, 2025 թ.
- Գործի #:
- ԿԴ2/0014/01/19
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
