Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-68-Ն19 հունվարի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2021 թվականի հունվարի 19 - ին «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «դ) քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, գրանցման հիման վրա վկայական, վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք տրամադրելու, քաղաքացիական կացության ակտը վերականգնելու, քաղաքացիական կացության ակտում ուղղում, փոփոխություն կամ լրացում կատարելու, դրա հիման վրա վկայական կամ տեղեկանք տալու, ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք տալու, Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերն ապոստիլով վավերացնելու համար.»: Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի՝ ա. 1-ին կետի «հնգապատիկի» բառը փոխարինել «երեսնապատիկի» բառով, բ. 5-րդ կետի «եռապատիկի» բառը փոխարինել «հնգապատիկի» բառով, գ. 6-րդ կետը «տուրքի» բառից հետո լրացնել «տասնապատիկի» բառով, դ. 8-րդ կետի «եռապատիկի» բառը փոխարինել «հնգապատիկի» բառով, ե. 2-րդ, 7-րդ, 9-11-րդ և 13-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել, զ. 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «12. Հայաստանի Հանրապետությունում ամուսնության բացակայության մասին տեղեկանք տալու համար բազային տուրքի տասնապատիկի չափով».

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածի 34-րդ կետում «հնգապատիկի» բառը փոխարինել «յոթնապատիկի» բառով: Հոդված 4. Օրենքի 25-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի՝ ա. «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «բ) քաղաքացիները՝ քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղագրական սխալների կամ առանձին տառերի կամ թվերի ուղղման հիման վրա՝ նոր պետական վկայականներ ստանալու դեպքում.», բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե», «զ», «է» և «ը» կետերով. «ե) կենսաթոշակառուները. զ) առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք և հաշմանդամություն ունեցող երեխաները. է) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվող անձինք. ը) ռազմական գործողությունների մասնակիցները, ռազմական գործողությունների հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի ամուսինը, զավակը և ծնողը:». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով. «Եթե հայրության որոշման պետական գրանցումը կատարվում է երեխայի ծնողների ամուսնության պետական գրանցման հետ համատեղ, ապա երեխայի նկատմամբ հայրության որոշման պետական գրանցման համար պետական տուրք չի գանձվում:»: Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2021 թ. փետրվարի 16 Երևան ՀՕ-68-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 փետրվարի 2021 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-68-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (16.05.2021-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2021.02.08-2021.02.21 Պաշտոնական հրապարակման օրը 16.02.2021 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 19.01.2021 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 16.02.2021 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 16.05.2021 Հիմնական ակտ 19.01.2021, ՀՕ-68-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 27.12.1997, ՀՕ-186 27.12.1997, ՀՕ-186 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
19 հունվարի, 2021 թ.
Գործի #:
ՀՕ-68-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել