Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 17 — Տեղամասային կենտրոնը, քվեարկության սենյակը 1.
ARLISՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 17AI Ինդեքսավորված

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 17 — Տեղամասային կենտրոնը, քվեարկության սենյակը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 17. Տեղամասային կենտրոնը, քվեարկության սենյակը 1. Քվեարկությունն անցկացվում է տեղամասային կենտրոնում՝ դրա համար կահավորված դահլիճում, սրահում, սենյակում և այլ տարածքում (այսուհետ` քվեարկության սենյակ): 2. Տեղամասային կենտրոնը պետք է հնարավորին չափ մոտ լինի ընտրական տեղամասում գտնվող բնակելի շենքերին և տներին: Տեղամասային կենտրոնը պետք է ընտրվի այնպես, որ հնարավորինս ապահովվեն հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև տեղաշարժման (հենաշարժական)

Ամբողջ Տեքստ

Հոդված 17. Տեղամասային կենտրոնը, քվեարկության սենյակը 1. Քվեարկությունն անցկացվում է տեղամասային կենտրոնում՝ դրա համար կահավորված դահլիճում, սրահում, սենյակում և այլ տարածքում (այսուհետ` քվեարկության սենյակ):

2. Տեղամասային կենտրոնը պետք է հնարավորին չափ մոտ լինի ընտրական տեղամասում գտնվող բնակելի շենքերին և տներին: Տեղամասային կենտրոնը պետք է ընտրվի այնպես, որ հնարավորինս ապահովվեն հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող և տեսողության խնդիր ունեցող անձանց անխոչընդոտ մուտքն ու ելքը և տեղաշարժը տեղամասային կենտրոնում։ Տեղամասային կենտրոնում քվեարկության սենյակը պետք է ընտրվի այնպես, որ ապահովվեն քվեարկության բնականոն ընթացքը և հանձնաժողովի բնականոն աշխատանքը: Տեղամասային կենտրոնի գտնվելու վայրը և քվեարկության սենյակը սահմանելու և քվեարկության սենյակի` սույն օրենսգրքի 57-րդ հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան կահավորման համար պատասխանատու է համայնքի ղեկավարը: Սույն գործառույթը համայնքի ղեկավարի համար սեփական լիազորություն է: Ընտրական տեղամասում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող համապատասխան շենքերի, շինությունների կամ այլ` անհատույց օգտագործման հնարավորությամբ տարածքների բացակայության դեպքում տեղամասային կենտրոնի տեղակայման համար համայնքի ղեկավարը մարզպետի համաձայնությամբ վարձակալում է համապատասխան տարածքներ: Սույն գործառույթը համայնքի ղեկավարի համար պատվիրակված լիազորություն է:

3. Տեղամասային կենտրոնը չի կարող գտնվել ռազմական ուսումնական հաստատությունների, զորամասերի և առողջապահության հիմնարկների զբաղեցրած տարածքներում: Միևնույն շինությունում մեկից ավելի տեղամասային կենտրոնների տեղակայման անհրաժեշտության դեպքում նախապատվությունը տրվում է այնպիսի շինությունների, որոնց դեպքում տեղամասային կենտրոններն ապահովված են առանձին մուտքերով։

4. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ տեղամասային կենտրոններ կազմավորվում են նաև քրեակատարողական հիմնարկներում:

5. Տեղական ինքնակառավարման մարմինները հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող և տեսողության խնդիր ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունն ապահովելու համար տեղամասային կենտրոններում ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ:

6. Տեղամասային կենտրոնի և քվեարկության սենյակի մատչելիության, լուսավորության և հանձնաժողովի բնականոն աշխատանքի ապահովման լրացուցիչ պահանջները սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ (17-րդ հոդվածը փոփ., լրաց. 07.05.21 ՀՕ-202-Ն , խմբ., փոփ.

05.12.24 ՀՕ-505-Ն) (07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) ( 05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել