Հովհաննիսյան — ՏԴ/0119/01/21
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի օգոատոսի 16-ի դատավճռով Սնակ Ծովակի Հովհաննիսյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակված՝ 300.000 (երեք հարյուր հազար) ՀՇ դրամ տուգանքի չվճարված մասի՝ 100.000 (հարյուր հազար) ՀՇ դրամ չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Տավուշ. մարզային մարմն պետի պաշտոն
Ամբողջ Տեքստ
Յա 26 ՏԴ/0119/01/21
ՅԱՏ: «0822
Ա ՍԱՏԱՆԱ 3.
// 1`
է ՍՈՑԱ )
ԱԱ 222
ՀՀԶՅԱղՈՒՑՆ 7
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Տավուշի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր՝ Ս.Մարդանյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Ռ.Պապոյան
դատավորներ՝ Ս.Համբարձումյան
Ա.Բեկթաշյան
11 հունվարի 2024 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Դ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ
ԱՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով, քննության առնելով դատապարտյալ Սնակ Ծովակի Շովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի մայիսի 30-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի օգոատոսի 16-ի դատավճռով Սնակ Ծովակի Հովհաննիսյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակված՝ 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանքի չվճարված մասի՝ 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամ չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Տավուշ. մարզային մարմն պետի պաշտոնակատար Ա.Կոստանդյանի
միջնորդությունը Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նան Առաջին ատյանի դատարան) 2022 թվականի դեկտեմբերի 6-ի որոշմամբ մերժվել է:
2. Դատախազի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2023 թվականի մայիսի 30-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 6-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին:
3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե. Ավագյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 25-ի որոշմամբ ընդունվել է վարույւթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.
4. Բողոք բերած անձը փաստարկել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ՝ նյութական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք
Յ
ազդել են գործի եքի վրա, ինչպես նա. դատական ակտի
պատճառաբանությունները հակասում են Վճռաբեկ դատարանի՝ Գարուն Ասրյանի գործով 2023 թվականի հունիսի 30-ի թիվ ՍԴ/0006/13/22 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին:
Բողոքաբերը փաստարկել է, որ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու իրավական ընթացակարգը, որպես այդպիսին, կոչված է ապահովելու տուգանք պատժատեսակի կատարումը՝ որպես դրա կատարման եղանակ: Նման պայմաններում, բողոքաբերը գտել է, որ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում դրա չափին համարժեք գույք բռնագանձելու իրավակարգավորումը՝ որպե, անձ վիճակն այ կերպ վատթարացնող օրենք դիտարկելու պայմաններում, տուգանք պատժատեսակի կատարումը գործնականում դառնալու է անհնարին՝ մինչն 2022 թվականի հուլիսի 1- ը հանցանք կատարած անձանց նկատմամբ, մինչդեռ քրեական օրենսդրության այս փոփոխությունը ոչ թե նման նպատակ է հետապնդում, այլ կոչված է տուգանքի դատապարտված անձի վիճակն առանց այլ կերպ վատթարացնելու ապահովել նշված պատժատեսակի կատարումը:
Բացի այդ, բողոքի հեղինակը նշել է նան, որ Ս.Շովհաննիսյանի նկատմամբ առկա չէ նշանակված տուգանք պատժատեսակը հանրային աշխատանքներով փոխարինելու անհնարինություն, հետնաբար գույքի բռնագանձման ինստիտուտը նրա համար վատթարացնող բնույթ չի կարող ունենալ:
5. Արդյունքում, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի մայիսի 30-ի որոշումը ն կայացնել նոր դատական ակտ՝ բավարարելով Ս.Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված տուգանք պատժատեսակի չվճարված մասին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ միջնորդությունը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
6. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետնյալը. «(...) Դատարանը գտնում է, որ 01Լ07.2022 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 59րդ հոդվածով նախատեսված կարգավորումները,
4
մասնավորապես վմգանքը չվճարելու դեպքում այն բոնագանձելու ինատիտումի, չի կարող կիրառվել դարապարտյալ Սնակ Ծովակի Հովհաննիսյանի վրա, քանի որ վերջինիս կողմից հանցանք կատարելու պահին գործող քրեական օրենսգրքով մտգանքը չվճարելու դեպքում այն կարող էր փոխարինվել հանրային աշխատանքներով: Դատարանը գտնում է, որ սոփխականության իրավունքի սահմանափակումի որնէ դեպքում չի կարող դիտվել անձի վիճակը րբարելավող՝ անձի աշխատանքային իրավունքի սահմանափակման համեմավ:
Ներկայումմ դատապարտյալ Ս.Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված տուգանքը չվճարելու դեպքում 0Լ07.2022 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված տուգանքը րբոնագանձելու կարգավորումները վատթարացնում են անձի վիճակը, իսկ քրեսւկան օրենսդրությամբ նախատեսված արարք կավփարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենադրությունը հետադարձ ուժ չունի:
Ելնելով վերոգրյալից` Դատարանը գտնում է, որ ՀՇ ԱՆ պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի պերի պաշտոնակատարի կողմից ներկայացված միջնորդություն՝ թիվ ՏԴՍԱԶԱ/ԶԼ քրեական գործով դատապարտյալ Սնակ Ծովակի Հովհաննիիսյանից ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 16.08.2021 թվականի դապտաւվճոով նշանակված 300.000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ տուգանքի չվճարված մասի՝ 100.000 ՀՀ դրամի չափին համարժեք գույք բոնագանձելու վերաբերյալ, ենթակա է մերժման (...)»/:
7. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետնյալը. «՛..) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ տուգանքը վճարելուց խուսափող դատապարտյալների, փվյալ դեպքում` դատապարտյալ Սնակ Ծովակի Հովհաննիսյանի նկատմամի կիրառելի են 2003 թվականի ապրիլի 16-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի այորն ներկայացվող կարգավորումները ն խնդիրը լուծման ենթակա է այդ իրավական հարթությունում (տիրույթում): (...):
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ հանրային աշխատանքներ պատժատեսակը նախատեսված է նան գործող ՀՀ քրեական օրենսգրքի,
5
մասնավորապես` 56-րդ հոդվածի Լին մասի 3րդ կեվում ն 60-րդ հոդվածում: Ավելին` գործող ՀՀ քրեական օրենսգրքի 60-րդ հողվածի 7-րդ մասր հնարավոր է համարում հանրային աշխատանքները կատարելուց խուսափելու դեպքում այն բացառապես ազատազրկմամը փտխարինելը, մինչդեո 2003 թվականի ապրիլի 16- ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը հնարավոր էր համարում այն ազատությունից զրկելու հե կապված ավելի մեղմ պատժատեսակով՝ կալանքով փոխարինելու հնարավորությունը (այդ պատժատեսակը նախատեսված է նան գործող ՀՀ քրեական օրենսգրքի, սակայն կարճաժամկետ: ազատազրկում անվամբ): Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ քննարկվող իրավակարգավորումի, որն ըստ միջնորդությունը հարուցած Պրոբացիայի ծառայության ն Բողոքաբերի՝ դատապարտյալների անձի վիճակը բարելավող օրենք է, կարող էր դիտարկվել որպես օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտր վերանայելու նոր հանգամանք, եթե կոնկրետ իրավիճակում այն անվերապահորեն բարելավեր անձի վիճակը, որպիսի պայմաններում դատապարտյալ Սնակ Հովհաննիսյանի նկատմամբ կայացված եզրափակիչ դատական ակտր չվերանայելը կհանգեցներ օրինականության ակզբունքի ոտնահարման: Այլ կերպ՝ գործող ՀՀ քրեական օրենսգրքով ներդրված ն սույն Բողոքի շրջանակներում վկայակոչված իրավական կարգավորումը (ինարիտուտը) «էական ն անհաղթահարելի» հանգամանք չէ, որը կարդարացներ շեղումն իրավական որոշակիության ակզբունքից:
Այսպիսով, քննարկվող քրեաիրավական նոր կարգավորումը (ինարիտուտը) դատապարտյալ Սնակ Հովհաննիսյանի վիճակը ոչ թե մեղմացնող, այլ ընդհակառակը` վատթարացնող է: Դառսրապարվյալի վիճակր վատթարացնող նորմեր է բռվանդակում նան գործող ՀՀ քրեակափարողական օրենսգրքի` վոուգան- քի կատարման կարգին ն պայմաններին առնչվող վերաբերելի դրույթները, թեն դատապարտյալ Սնակ Հովհաննիսյանի նկավփմամըբ կայացված դատավճիոն ուժի մեջ էր մտել ն կատարման հանձեվել մինչն 2022 թվականի հուլիսի Լր, հերնարբար՝ նրա նկատմամը առերնույթ կիրառելի են պատժի կատարման պահին գործող՝ մինչն 2022 թվականի հուլիսի Լր գործող ՀՀ քրնակատարողական օրենսգիքի (բա- րենպաապր) դրույթները: Չի նախատեսվել (չի ընդունվել) նան գույքի բոնագանձմեաւն ինարիտուտին հետադարձություն փալու մասին օրենք, եթե նույնիսկ
6
պայմանականորեն ընդունվի, որ այդ ինարիտումի նորմերն անձի վիճակը բարելավող օրենք (օրենսդրություն) են:
Ամփոփելով վերոգրյալը` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ քննարկվող քրեաիրավական նոր կարգավորումը (ինարիտումը) ն դրա կատարումն ապահովող քրեակատարողական նորմերը դատապարտյալ Սնակ Հովհաննիսյանի նկատմամբ կիրառելի չեն, Առաջին ատյանի դատարանը, ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի պետի պաշտոնակատար Ա. Կոստանդյանի ներկայացրած միջնորդություն, մերժելով, թույլ չի տվել դատական սխալ՝ քրեական օրենքի խախպում, որը ազդել կամ կարող էր ազդել վարույթի ելքի վրա, ուստի` սույն որոշման մեջ նշված լրացուցիչ հիմնավորմամը Դատախազի ներկայացրած բողոքն անհրաժեշտ է մերժել՝ վիճարկվող դավփական ակտը թող-նելով անփովոխ (.--»-:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
8. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչա՛փ են արդյոք 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված՝ տուգանքի չափին համարժեք գույք բոնագանձելու վերաբերյալ կարգավորումն անձի վիճակը վատթարացնող դիտարկելու մասին ստորադաս դատարանների հետնությունները:
9. 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 9-րդ հոդվածի 6-րդ մասի համաճայն՝ «Պատաւսխանապտվություւն մասնակիորեն մեալմացնող ն միաժամանակ մասնակիորեն խարացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանամտվությունը»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Դատարանը վտւգանքը կամ փուգանքի չվճարված մասը փոխարինում է հանրային աշխատանքներով վսսգանքը վճարելու անհնարինության դեպքում հանրային աշխատանքների երեք ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց, իսկ 2 Տե՛ս հատոր 4, թերթեր 79-100:
7
տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքում հանրային աշխատանքների հինգ ժամը նվազագույն աշխատաւվարձի դիմաց: Եթե տուգանքը կամ վտւգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքը գերազանցում է երկու հազար երկու հարյուր ժամի, ապա նշանակվում է երկու հազար երկու հարյուր ժամ: Տուգաւնքը կամ վտւգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարվող հաշվարկի արդյունքում ժամային արժեքները կլորացնելը կատարվում է դատապարտյալի օգտին»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի համաճայն՝ «/..) 8. Եթե դատփապարտվողն ի վիճակի չէ անհապաղ ն ամբողջությամբ վճարելու նշանակված տուգանքը, ապա դատարանը նրա համար վճարման ժամկեվ է սահմանւմ՝ առավելագույնը 1 տարի, կամ թույլատրում է տուգանքը մաս առ մաս վճարել նույն ժամկետում: Եթե տմտւգանքը նշանակելուց հետո դափտապարվյալի նյութական վիճակի վատթարացման հետնանքով նա զրկվում է փուգանքը վճարելու հնարավորությունից, ապա դատարանը, հաշվի առնելով դատապարտյալի դիրքորոշումը՝
1) երկարաձգում է փուգանքի վճարման սահմանված վերջնաժամկեպտը՝ առավելագույնը 1 տարով,
2) նշանակում է հանրային աշխավտաւնքներ՝ հանրային աշխատանքների 24 ժամի հաշվարկելով հանցանքը կատարելու պահին նվազագույն աշխատավարձի չափով:
(-.)
1. Տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում բոնագանձվում է դատարանի որոշած տուգանքի չափին համարժեք գույք, եթե այդպիսին առկա է: Եթե այդպիսի գույք առկա չէ, ապա վմնգանքը փոխարինվում է ազատազիկմամբ՝ ազատազրկման 3 օրր հաշվարկելով նվազագույն աշխատավարձի դիմաց»:
10. Վճռաբեկ դատարանը Գարուն Ասրյանի որոշմամբ անդրադառնալով տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու ինստիտուտի էությանը՝ ընդգծել է, որ այն նախնառաջ միտված է ապահովելու տուգանք պատժատեսակի պատշաճ կատարումը, ընդ որում անձի իրավունքներին հնարավորինս նվազ
8
միջամտությամբ: Այսպես` տուգանքի չափին համարժեք գույքի բռնագանձումն ինքնին պատժատեսակ չէ ն ընդգրկված չէ քրեական օրենսդրությամբ սահմանված պատժի համակարգում, չունի պատժիչ բնույթ, քանի որ դրա միակ նպատակը դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով նշանակված պատժի կատարումն ապահովելն է: Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը հատկապես կարնորել է բռնագանձվող գույքի ն տուգանքի չափի միջն համաչափության ապահովման՝ օրենսդրորեն ամրագրված երաշխիքը, ըստ որի՝ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում բռնագանձվում է դատարանի որոշած տուգանքի չափին համարժեք գույք:
Քննարկվող ինստիտուտը դիտարկելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված իրավակարգավորման համատեքստում, ըստ որի՝ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում այն միանգամից փոխարինվում էր մեկ այլ պաղտժապտեսալկով՝ հանրային աշխավանքներով, Վճռաբեկ դատարանը փաստել է, որ բռնագանձման պարագայում պատժատեսակի փոփոխություն, որպես այդպիսին, տեղի չի ունենում: Այլ կերպ՝ նախքան չվճարված տուգանքն ավելի խիստ պատժատեսակով փոխարինելը, օրենսդրորեն նախատեսվել է միջանկյալ հնարավորություն` վաւգանքի կատարումն ապահովող ինքնուրույն գործիք, որը թուլ է տալիս հասնելու դատարանի դատավճռով նշանակված պատժի կատարմանը` անձի իրավունքների համեմատաբար նվազ սահմանափակման արդյունքում:
Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տուգանքի չափին համարժեք գույ բռնագանձելու վերաբերյալ կատարված փոփոխություն Օ`ըստ էութան պավասխանաղպվություն, մասնակիորեն մեղմացնող է, քանի որ թույլ է տալիս տուգանքն անմիջաբար չփոխարինել ավելի խիստ պատժատեսակով: Հետնաբար, մինչն գործող քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կատարված արարքների դեպքում, եթե դատապարտյալը խուսափում է իր նկատմամբ նշանակված տուգանքը վճարելուց, դատարանը համապատասխան միջնորդության քննարկման արդյունքում պետք է տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ դատական ակտ կայացնի: Համապատասխան գույքի բացակայության դեպքում միայն նշանակված պուգանքը կարող է
9
փոխարինվել հանրային աշխատանքներով նախկին դատավարական
ընթացակարգերին համապատասխան, քանի որ գործող քրեական օրենսգրքի 59- րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգավորումը՝ պուգանքի չափին համարժեք գույքի բացակայության դեպքում այն ազատազրկմամը փոխարինելը, անձի համար ըստ էության պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող է, ուստի հերադարմ ուժ չի կարող ունենաբ:
10.1. Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ նախկին քրեական օրենսգրքի գործողության պայմաններում հանցանք կատարելու դեպքում տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու ինստիտուտն ըստ էության միջանկյալ գործիք է, որը թուլ է տալիս դատարանի դատավճռով նշանակված տուգանքն անմիջաբար չփոխարինել հանրային աշխատանքներով, այսինքն՝ դատարանը պետք է նախ ն առաջ քննարկի տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու հարցը, իսկ այդպիսի գույքի բացակայության փաստը օրենքով սահմանված կարգով հաստատվելու դեպքում` տուգանքը փոխարինի հանրային աշխատանքներով':
11. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝
- Առաջին ատյանի դատարանը մերժել է Ս.Շովհաննիսյանից տուգանքի չվճարված չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի պետի ժամանակավոր պաշտոնակատարի միջնորդությունը՝ ընդգծելով, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքով դատապարտյալի կողմից տուգանքը վճարելոց խուսափելու դեպքում տուգանք, բռնագանձելու կարգավորումները վատթարացնում են անձի վիճակը, ուստի հետադարձ ուժ ունենալ չեն կարող»:
- Վերաքննիչ դատարանը մերժել է Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ ներկայացված բողոքը՝ նշելով, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի ն քրեակատարողական օրենսգրքի իրավակարգավորումները ոջ թե մեղմացնում, այլ 3 Տես Վճռաբեկ դատարանի՝ Գարուն Ասրյանի գործով 2023 թվականի հունիսի 30ի թիվ ՍԴ/0006/13/22 որոշումը:
Հ Տե'ս նույն որոշումը:
5 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:
10
ընդհակառակը՝ վատթարացնում են դատապարտյալ Ս.Հովհաննիսյանի վիճակը, քանի որ վերջինիս նկատմաբ կայացված դատավճիոն օրինական ուժի մեջ է մտել ն կատարման հանձնվել մինչն 2022 թվականի հուլիսի 1-ը::
12. ` Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 9-10.1րդ կետերում վկայակոչված իրավանորմերի ն դրանց վերլուծության համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների այն դիրքորոշումը, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-րդ մասով նախատեսված իրավակարգավորումն անձի վիճակը վատթարացնող է, հիմնավոր չէ: Մասնավորապես, նախկին ն գործող քրեական օրենսգրքեր համապատասխան իրավակարգավորումների համակցված
վերլուծությունը ցույց է տալիս, որ կատարված փոփոխություններն ընդհանուր առմամը անձի համար պափասխանավվությունը մասնակիորեն մելմացնող են, քանի որ թույլ են տալիս նշանակված տուգանքն անմիջաբար չփոխարինել ավելի խիստ պատժով` հանրային աշխատանքներով` նախատեսելով միջանկյալ գործիքակազմ:
13. Վերոշարադրյալ դատողությունների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված` տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ կարգավորումն անձի վիճակը վատթարացնող դիտարկելու մասին ստորադաս դատարանների հետնություններն իրավաչափ չեն:
14. Ամփոփելով վերոշարադրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, սույն գործով դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել դատական սխալ՝ նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է՝ սխալ է մեկնաբանել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ, 59-րդ հոդվածները, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի՝ հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի մայիսի 30-ի որոշումը բեկանելու ն վարույթը Վերաքննիչ դատարան՝ նոր քննության փոխանցելու համար՛:
6 Տե'ս սույն որոշման 7-րդ կետը:
7 Հատուկ վերանայման արդյունքում դատական ակտը բեկանելուց հետո Վճռաբեկ դատարանի կողմից վարույթը համապատասխան ստորադաս դատարան նոր քննության փոխանցելու
1
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննի դատարանը, սուն որոշմամբ արտահայտված իրավական
դիրքորոշումների հաշվառմամբ, պետք է քննության առնի դատախազի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ն ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա.Կոստանդյանի միջնորդութան վերաբերյալ հանգի համապատասխան հետնության:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 17-րդ հոդվածներով ն Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 28-րդ, 352-րդ, 359-րդ, 361363րդ ն 400րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դատապարտյալ Սնակ Ծովակի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի մայիսի 30-ի որոշումը բեկանել ն վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Դ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
ՕՕ), :Ս.ՕՇԱՆՅԱԵՆԽ
լիազորության վերաբերյալ տե՛ս, Վճռաբեկ դատարանի՝ Ավաթ Ամինի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումը, կետ 17.1:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 հունվարի, 2024 թ.
- Գործի #:
- ՏԴ/0119/01/21
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
