ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2017 թվականի հունիսի 9-ին «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հավելվածի «ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) ղեկավար, այդ թվում` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ» տողից հանել «, այդ թվում` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ» բառերը, իսկ ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) ղեկավարի տեղակալ, այդ թվում` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ» տողից հանել «, այդ թվում` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ» բառերը: Հոդված 2. Օրենքի 1-ին հավելվածը «ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) ղեկավար, այդ թվում` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ 12.00»: Հոդված 3. Օրենքի 1-ին հավելվածի «ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) անդամ, այդ թվում` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ» տողից հանել «, այդ թվում` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ» բառերը: Հոդված 4. Օրենքի 1-ին հավելվածը «ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) անդամ, այդ թվում` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ 10.00»: Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 10-ից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2017 թ. հունիսի 28 Երևան ՀՕ-104-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-104-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (10.04.2018-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2017.06.30/42(1317) Հոդ.668 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 09.06.2017 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 28.06.2017 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 10.04.2018 Հիմնական ակտ 09.06.2017, ՀՕ-104-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 12.12.2013, ՀՕ-157-Ն 12.12.2013, ՀՕ-157-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 9 հունիսի, 2017 թ.
- Գործի #:
- ՀՕ-104-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
