Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 485 — Պաշտպանության միջոցի վերաբերյալ տվյալներ հրապարակելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 485AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 485 — Պաշտպանության միջոցի վերաբերյալ տվյալներ հրապարակելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 485. Պաշտպանության միջոցի վերաբերյալ տվյալներ հրապարակելը 1. Քրեական վարույթի ընթացքում պաշտպանության միջոցի վերաբերյալ տվյալ հրապարակելն այն անձի կողմից, որին այդ տվյալը հայտնի է դարձել իր ծառայողական լիազորությունների իրականացման առնչությամբ, կամ այն անձի կողմից, որը նախազգուշացվել է դրա հրապարակման անթույլատրելիության մասին՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տ

Ամբողջ Տեքստ

Հոդված 485. Պաշտպանության միջոցի վերաբերյալ տվյալներ հրապարակելը 1. Քրեական վարույթի ընթացքում պաշտպանության միջոցի վերաբերյալ տվյալ հրապարակելն այն անձի կողմից, որին այդ տվյալը հայտնի է դարձել իր ծառայողական լիազորությունների իրականացման առնչությամբ, կամ այն անձի կողմից, որը նախազգուշացվել է դրա հրապարակման անթույլատրելիության մասին՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է` 1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ 2) շահադիտական դրդումներով` պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ հանգեցրել է պաշտպանության միջոցի ենթարկված անձի մահվան, առևանգման կամ առողջությանը ծանր վնաս պատճառելուն՝ պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել