Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 105 — Դատապարտյալի կողմից պատժի կատարման սահմանված կարգի խախտումները 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 105AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 105 — Դատապարտյալի կողմից պատժի կատարման սահմանված կարգի խախտումները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 105. Դատապարտյալի կողմից պատժի կատարման սահմանված կարգի խախտումները 1. Դատապարտյալի կողմից պատժի կատարման սահմանված կարգի խախտումներ են համարվում զանցանքը, քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչներին ուղղված սպառնալիքը, քրեակատարողական հիմնարկներում անհնազանդությունը կամ դրան ակտիվորեն մասնակցելը, նշված խախտումները կատարելու նպատակով խմբեր կազմակերպելը կամ դրանց մասնակցելը կամ օգտագործումն արգելված առարկաներ պատրաստելը, պահելը,

Ամբողջ Տեքստ

Հոդված 105. Դատապարտյալի կողմից պատժի կատարման սահմանված կարգի խախտումները 1. Դատապարտյալի կողմից պատժի կատարման սահմանված կարգի խախտումներ են համարվում զանցանքը, քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչներին ուղղված սպառնալիքը, քրեակատարողական հիմնարկներում անհնազանդությունը կամ դրան ակտիվորեն մասնակցելը, նշված խախտումները կատարելու նպատակով խմբեր կազմակերպելը կամ դրանց մասնակցելը կամ օգտագործումն արգելված առարկաներ պատրաստելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը, միջանձնային ֆիզիկական կամ հոգեկան ներգործությունը։

2. Մեկ տարվա ընթացքում պատժի կատարման սահմանված կարգի եռակի խախտումը կարող է համարվել չարամիտ, եթե այդ խախտումներից յուրաքանչյուրի համար դատապարտյալը ենթարկվել է տույժի, բացառությամբ նախազգուշացման, և տույժը չի հանվել կամ մարվել։

3. Պատժի կատարման սահմանված կարգի չարամիտ խախտման դեպքում դատապարտյալը կարող է ներկայացվել տեղափոխման անվտանգային ավելի բարձր աստիճան ունեցող գոտի՝ պատժի կրումը շարունակելու նպատակով։

4. Դատապարտյալը պատժի կատարման սահմանված կարգի չարամիտ խախտող է ճանաչվում քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ՝ երրորդ տույժը նշանակելու հետ միասին։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել