Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 187 — Օրինական ձեռնարկատիրական եւ այլ տնտեսական գործունեությանը խոչընդոտելը 1. Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառում
ARLISAI Ինդեքսավորված
Ուժը կորցրած ակտ։ Վերնագիրն ասում է, որ այս խմբագրությունն այլևս ուժի մեջ չէ։ Վկայակոչելուց առաջ գտեք գործող տարբերակը։

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 187 — Օրինական ձեռնարկատիրական եւ այլ տնտեսական գործունեությանը խոչընդոտելը 1. Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառում

arlis.am — repealed code article (2003–2022)Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 187. Օրինական ձեռնարկատիրական եւ այլ տնտեսական գործունեությանը խոչընդոտելը 1. Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը, առեւտրային կամ ոչ առեւտրային կազմակերպության գրանցումը կամ վերագրանցումն ակնհայտ անհիմն մերժելը կամ դրա գրանցումից կամ վերագրանցումից չարամտորեն խուսափելը, որոշակի գործունեություն իրականացնելու համար հատուկ թույլտվությունը (լիցենզիան) տալն ակնհայտ անհիմն մերժելը կամ դա տալուց չարամտորեն խուսափելը, անհատ ձեռնարկատիրոջ կամ իր

Ամբողջ Տեքստ

Հոդված 187.

Օրինական ձեռնարկատիրական եւ այլ տնտեսական գործունեությանը խոչընդոտելը

1. Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը, առեւտրային կամ ոչ առեւտրային կազմակերպության գրանցումը կամ վերագրանցումն ակնհայտ անհիմն մերժելը կամ դրա գրանցումից կամ վերագրանցումից չարամտորեն խուսափելը, որոշակի գործունեություն իրականացնելու համար հատուկ թույլտվությունը (լիցենզիան) տալն ակնհայտ անհիմն մերժելը կամ դա տալուց չարամտորեն խուսափելը, անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի իրավունքներն ու շահերն ակնհայտ ապօրինի սահմանափակելը, ինչպես նաեւ այլ ակնհայտ ապօրինի միջամտությունը դրա գործունեությանը, որը կատարել է պաշտոնատար անձը՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Պաշտոնատար անձի կողմից ապօրինի ստուգումներ նշանակելը կամ ապօրինի ստուգումներ անցկացնելը, որը խոշոր չափի վնաս է պատճառել՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որն առանձնապես խոշոր չափի վնաս է պատճառել՝

պատժվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը), իսկ առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը): (187-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն, լրաց. 21.12.10 ՀՕ-222-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — repealed code article (2003–2022)

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել