Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 44 — Հանցափորձը և դրա տեսակները 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 44AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 44 — Հանցափորձը և դրա տեսակները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 44. Հանցափորձը և դրա տեսակները 1. Հանցափորձ է համարվում դիտավորյալ այն գործողությունը կամ անգործությունը, որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն և պարունակում է սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, սակայն անձի դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը նրա կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվում տվյալ հանցակազմի որևէ հատկանիշի բացակայության հետևանքով: 2. Եթե հանցափորձի ժամանակ հանցավորի դիտավորությա

Ամբողջ Տեքստ

Հոդված 44. Հանցափորձը և դրա տեսակները 1. Հանցափորձ է համարվում դիտավորյալ այն գործողությունը կամ անգործությունը, որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն և պարունակում է սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, սակայն անձի դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը նրա կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվում տվյալ հանցակազմի որևէ հատկանիշի բացակայության հետևանքով:

2. Եթե հանցափորձի ժամանակ հանցավորի դիտավորության մեջ ընդգրկված վնասից ավելի փոքր վնաս է պատճառվում, քան ընդգրկված էր դիտավորության մեջ, ապա դա կլանվում է անձի դիտավորության մեջ:

3. Եթե հանցափորձն իրականացնելիս հանցավորի դիտավորության մեջ ընդգրկված օբյեկտին անզգուշությամբ ավելի մեծ վնաս է պատճառվում, քան ընդգրկված էր դիտավորության մեջ, կամ անզգուշությամբ կամ անուղղակի դիտավորությամբ վնաս է պատճառվում մեկ այլ օբյեկտի, ապա արարքը որակվում է հանցագործությունների համակցությամբ:

4. Հանցափորձը լինում է ավարտված և չավարտված:

5. Հանցափորձը համարվում է ավարտված, եթե անձը կատարում է այն արարքը, որն անհրաժեշտ ու բավարար էր դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունն ավարտին հասցնելու համար, և գիտակցում է, որ հանցագործությունն ավարտին է հասել, կամ հանցագործությունն ավարտելու համար արարքը շարունակելու անհրաժեշտություն չկա:

6. Հանցափորձը համարվում է չավարտված, եթե անձը գիտակցում է, որ հանցագործությունն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է շարունակել սկսած արարքի կատարումը կամ նոր արարք կատարել: Գ Լ ՈՒ Խ 8 ՀԱՆՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել