ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամփոփում
Ընդ.՝ 28 հուլիսի 2006թ. ՍԴԴԿՈ - | ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ք. Երևան
ՈՐՈՇՈՒՄ
Անհատական դիմումի ընդունելիության հարցի վերաբերյալ
28 հունիսի 2006թ.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 1-ին դատական կազմը`
Նախագահությամբ` Հ. Դանիելյանի,
Անդամակցությամբ` Վ. Հովհաննիսյանի,
Զ. Ղուկասյանի
Քննության առնելով ՀՀ քաղաքացի Արտակ Զեյնալյանի դիմումի
ընդունելիության հարցը
Պարզեց
Ա. Զեյնալյանը դիմել է Սահմանադրական դատարան, վիճարկելով ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160 հոդվածի 1-ին մասի սահմանադրականությունը:
Դիմումի ընդունելիության հարցի քննարկման ընթացքում դատական կազմը միաձայն որոշում չկայացրեց:
Դատական կազմի անդամ Հ. Դանիելյանը հայտնեց, որ դիմումի
ընդունելիությունը պետք է մերժել:
Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 8-րդ կետով` սահմանդրական դատարանի 1-ին դատական կազմը
Որոշեց
Արտակ Զեյնալյանի դիմումի ընդունելիության հարցի քննարկումը տեղափոխել Սահմանադրական դատարանի լիագումար նիստ:
Նախագահող` Հ. Դանիելյան
Անդամներ` Վ. Հովհաննիսյան
Զ. Ղուկասյան
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 28 հուլիսի, 2006 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
