Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 49 — Քաղաքացիական կացության ակտերի գրանցումը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 49AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 49 — Քաղաքացիական կացության ակտերի գրանցումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 49. Քաղաքացիական կացության ակտերի գրանցումը 1. Պետական գրանցման ենթակա են քաղաքացիական կացության հետևյալ ակտերը` 1) ծնունդը. 2) ամուսնությունը. 3) ամուսնալուծությունը. 4) որդեգրումը (դստերագրումը). 5) հայրությունը որոշելը. 6) անունը փոխելը. 7) քաղաքացու մահը: 2. Քաղաքացիական կացության ակտերը գրանցում են քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները` քաղաքացիական կացության ակտերի գրանցման մատյաններում (ակտերի գրքեր) համապատասխան գրառում

Ամբողջ Տեքստ

Հոդված 49. Քաղաքացիական կացության ակտերի գրանցումը 1. Պետական գրանցման ենթակա են քաղաքացիական կացության հետևյալ ակտերը` 1) ծնունդը. 2) ամուսնությունը. 3) ամուսնալուծությունը. 4) որդեգրումը (դստերագրումը). 5) հայրությունը որոշելը. 6) անունը փոխելը. 7) քաղաքացու մահը:

2. Քաղաքացիական կացության ակտերը գրանցում են քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները` քաղաքացիական կացության ակտերի գրանցման մատյաններում (ակտերի գրքեր) համապատասխան գրառումներ կատարելու և այդ գրառումների հիման վրա քաղաքացիներին վկայականներ տալու միջոցով:

3. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը, բավարար հիմքերի առկայության ու շահագրգիռ անձանց միջև վեճի բացակայության դեպքերում, ուղղում և փոփոխում է քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումները: Շահագրգիռ անձանց միջև վեճի առկայության կամ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից գրառման ուղղումը կամ փոփոխումը մերժելու դեպքում վեճը լուծում է դատարանը: Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը, դատարանի վճռի հիման վրա, չեղյալ է հայտարարում քաղաքացիական կացության ակտերի գրառումները կամ վերականգնում է դրանք:

4. Քաղաքացիական կացության ակտեր գրանցող մարմինները, այդ ակտերը գրանցելու, քաղաքացիական կացության ակտերի գրառումները փոփոխելու, վերականգնելու և չեղյալ հայտարարելու կարգը, ակտերի գրքերի ու վկայականների ձևերը, ինչպես նաև ակտերի գրքերի պահպանման կարգը և ժամկետները որոշվում են քաղաքացիական կացության ակտերի մասին օրենքով: Գ Լ ՈՒ Խ 5 ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ § 1. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ &#9878

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել