Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1028 — Մասնակիցների ընդհանուր գույքը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1028AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1028 — Մասնակիցների ընդհանուր գույքը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 1028. Մասնակիցների ընդհանուր գույքը 1. Մասնակիցների ներդրած գույքը, որի նկատմամբ մինչև ներդրումը նրանք ունեին սեփականության իրավունք, ինչպես նաև համատեղ գործունեության արդյունքում արտադրված արտադրանքը և այդպիսի գործունեությունից ստացված պտուղներն ու եկամուտները համարվում են նրանց ընդհանուր բաժնային սեփականությունը, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ համատեղ գործունեության պայմանագրով կամ չի բխում պարտավորության էությունից: 2. Մասնակիցներ

Ամբողջ Տեքստ

Հոդված 1028. Մասնակիցների ընդհանուր գույքը 1. Մասնակիցների ներդրած գույքը, որի նկատմամբ մինչև ներդրումը նրանք ունեին սեփականության իրավունք, ինչպես նաև համատեղ գործունեության արդյունքում արտադրված արտադրանքը և այդպիսի գործունեությունից ստացված պտուղներն ու եկամուտները համարվում են նրանց ընդհանուր բաժնային սեփականությունը, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ համատեղ գործունեության պայմանագրով կամ չի բխում պարտավորության էությունից:

2. Մասնակիցների ներդրած գույքը, որին նրանք տիրապետում էին սեփականության իրավունքից տարբերվող հիմքերով, օգտագործվում է ի շահ բոլոր մասնակիցների և նրանց ընդհանուր բաժնային սեփականության ներքո գտնվող գույքի հետ միասին կազմում է մասնակիցների ընդհանուր գույքը:

3. Մասնակիցները կարող են ընդհանուր գույքի հաշվապահական հաշվառումը հանձնարարել իրենցից մեկին:

4. Մասնակիցներն ընդհանուր գույքն օգտագործում են ընդհանուր համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում` դատարանով սահմանված կարգով:

5. Ընդհանուր գույքի պահպանման կապակցությամբ մասնակիցների պարտականությունները և այդ պարտականությունները կատարելու հետ կապված ծախսերի հատուցման կարգը որոշվում են համատեղ գործունեության պայմանագրով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել