Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԲԻԿՍԱ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԲԻԿՍԱ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարան28 դեկտեմբերի, 2009 թ.Բնօրինակ աղբյուր

Ամփոփում

Ընդ.՝ 28 դեկտեմբերի 2009թ. ՍԴԴԿՈ - | «ԲԻԿՍԱ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

քաղ. Երևան

28 դեկտեմբերի 2009թ.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2-րդ դատական կազմը

Նախագահությամբ` Հ. Դանիելյանի

Անդամակցությամբ` Մ. Թոփուզյանի

Հ. Նազարյանի

Քննության առնելով «Բիկսա» ՍՊԸ-ի դիմումի ընդունելիության հարցը

ՊԱՐԶԵՑ

«Բիկսա» ՍՊԸ-ն դիմել է Սահմանադրական դատարան, վիճարկելով ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231 հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 233 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 234 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի սահմանադրականությունը։

2-րդ դատական կազմը գտավ, որ ներկայացված դիմումը ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 3-րդ կետի պահանջներից ելնելով, ըստ որի գործի քննությունը մերժվում է, «եթե դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է սահմանադրական դատարանի որոշումը»: Դիմումում առաջադրված՝ 231-րդ /նախկինում 230 հոդված/ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 233-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի /նախկինում 231.1 հոդված/ և 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի /նախկինում 231.2 հոդված/ վերաբերյալ առկա են ՀՀ ՍԴ որոշումներ /[անընթեռնելի] 690, 754, 765, 817/:

Ղեկավարվելով Սահմանադրական դատարանի մասին օրենքի 32 հոդվածի 3-րդ կետով, Սահմանադրական դատարանի 2-րդ կազմը

ՈՐՈՇԵՑ

«Բիկսա» ՍՊԸ-ի դիմումի ընդունելությունը` ՀՀ Քաղաքացիական դատավարության

օրենսգրքի 231 հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 233 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 234 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի սահմանադրականությունը վիճարկելու մասին, մերժել՝ տրամադրելով նրան ՍԴՈ-690, 754, 765, 817 որոշումները։

3 ՔԱՐՏՈՒՂԱ

ԴՐԱԿԱՆ

ՐՈՒԹՅՈՒՆ

Նախագահող`

Անդամներ՝

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
28 դեկտեմբերի, 2009 թ.
Գործի #:
—
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել