ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 368.1 — Հասարակական կարգը պահպանելու կամ հասարակական անվտանգությունն ապահովելու ժամանակ ծառայություն կրելու կանոնները
Ամփոփում
Հոդված 368.1.Հասարակական կարգը պահպանելու կամ հասարակական անվտանգությունն ապահովելու ժամանակ ծառայություն կրելու կանոնները խախտելը 1. Հասարակական կարգը պահպանելու կամ հասարակական անվտանգություն ապահովելու ժամանակ ծառայություն կրելու կանոնները խախտելը հասարակական կարգի պահպանության կամ հասարակական անվտանգության ապահովման վերակարգի մեջ մտնող զինծառայողի կողմից, եթե այդ արարքն էական վնաս է պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին` պատ
Ամբողջ Տեքստ
Հոդված 368.1.Հասարակական կարգը պահպանելու կամ հասարակական անվտանգությունն ապահովելու ժամանակ ծառայություն կրելու կանոնները խախտելը
1. Հասարակական կարգը պահպանելու կամ հասարակական անվտանգություն ապահովելու ժամանակ ծառայություն կրելու կանոնները խախտելը հասարակական կարգի պահպանության կամ հասարակական անվտանգության ապահովման վերակարգի մեջ մտնող զինծառայողի կողմից, եթե այդ արարքն էական վնաս է պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին`
պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ` պատժվում է ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են արտակարգ դրության, ռազմական դրության պայմաններում կամ պատերազմի ժամանակ՝
պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:
(368.1-ին հոդվածը լրաց. 30.04.13 ՀՕ-34-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — repealed code article (2003–2022)
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
