Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 452 — Քրեական վարույթն սկսելուց առաջ դատարանի գործողությունները 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 452AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 452 — Քրեական վարույթն սկսելուց առաջ դատարանի գործողությունները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 452. Քրեական վարույթն սկսելուց առաջ դատարանի գործողությունները 1. Քրեական հայցն ստանալուց հետո դատավորը ստուգում է՝ արդյոք պահպանվել են սույն օրենսգրքի 451-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված` քրեական հայցին ներկայացվող պահանջները, արդյոք քրեական հայցում նկարագրված փաստական հանգամանքների կապակցությամբ քրեական հետապնդումը կարող է իրականացվել մասնավոր կարգով, և հնգօրյա ժամկետում կայացնում է հետևյալ որոշումներից մեկը․ 1) քրեական վարույթ սկսելու մ

Ամբողջ Տեքստ

Հոդված 452. Քրեական վարույթն սկսելուց առաջ դատարանի գործողությունները 1. Քրեական հայցն ստանալուց հետո դատավորը ստուգում է՝ արդյոք պահպանվել են սույն օրենսգրքի 451-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված` քրեական հայցին ներկայացվող պահանջները, արդյոք քրեական հայցում նկարագրված փաստական հանգամանքների կապակցությամբ քրեական հետապնդումը կարող է իրականացվել մասնավոր կարգով, և հնգօրյա ժամկետում կայացնում է հետևյալ որոշումներից մեկը․ 1) քրեական վարույթ սկսելու մասին. 2) քրեական հայցը վերադարձնելու մասին. 3) քրեական հայցը և կից նյութերն ըստ ընդդատության ուղարկելու մասին. 4) քրեական վարույթ սկսելը մերժելու մասին:

2. Քրեական հայցը, համապատասխան թերությունները մատնանշելով, առնվազն հինգ օր ժամկետով վերադարձվում է, եթե դրանում առկա են շտկելի թերություններ:

3. Քրեական հայցը և կից նյութերն ուղարկվում են ըստ ընդդատության, եթե պարզվում է, որ ենթադրյալ հանցանքի կատարման վայրը դուրս է տվյալ դատարանի դատական տարածքից:

4. Քրեական վարույթ սկսելը մերժվում է, եթե` 1) ենթադրյալ հանցանք կատարած անձը հայտնի չէ. 2) քրեական հայցում նկարագրված փաստական հանգամանքներն ակնհայտորեն հանցավոր չեն. 3) քրեական հայցում նկարագրված փաստական հանգամանքների կապակցությամբ քրեական հետապնդումը կարող է իրականացվել միայն հանրային կարգով. 4) դատարանի սահմանած ժամկետում քրեական հայցի թերությունները չեն վերացվել, կամ այն վերստին չի ներկայացվել:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել