ԱՐԱԴ/0010/04/15
Ամփոփում
քննելով (Ամերիաբանկե ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.02.2018 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի ՀՀ ֆինանսների նախարարության Աշտարակի տարածքային հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) ընդդեմ (Մակորշինե ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` սնանկ ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Տեսչությունը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ: 2 ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 04.02.2016 թվականի վճռով դիմումը բավարարվել է: ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 06.04.2016 թվականի որո
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում
Սնանկության գործ թիվ ԱՐԱԴ/0010/04/15
Նախագահող դատավոր` Հ. Ենոքյան
Դատավորներ`
Գ. Խանդանյան
Ա. Սմբատյան
Սնանկությանն գործ թիվ ԱՐԱԴ/0010/04/15
2019թ.
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող
զեկուցող
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Ե. ԽՈԻՆԴԿԱՐՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԷՍԵԴՐԱԿՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
2019 թվականի մարտի 25-ին
գրավոր ընթացակարգով քննելով (Ամերիաբանկե ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.02.2018 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի ՀՀ ֆինանսների նախարարության Աշտարակի տարածքային հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) ընդդեմ (Մակորշինե ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` սնանկ ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Տեսչությունը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:
2
ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 04.02.2016 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 06.04.2016 թվականի որոշմամբ հաստատվել է պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը: ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Գ. Խաչատրյան) (այսուհետ` Դատարան) 16.08.2017 թվականի (Սնանկության գործով միջոցների բաշխման միջանկյալ ծրագրի դեմ պարտատիրոջ առարկությունների քննության վերաբերյալե որոշմամբ Բանկի առարկությունների քննարկման արդյունքում Ընկերության սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից հաստատված և 26.07.2017 թվականին Դատարան ներկայացված` պարտապանի միջոցների միջանկյալ բաշխման թիվ 3 ծրագիրը թողնվել է անփոփոխ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.02.2018 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 16.08.2017 թվականի (Սնանկության գործով միջոցների բաշխման միջանկյալ ծրագրի դեմ պարտատիրոջ առարկությունների քննության վերաբերյալե որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում
հիմնավորումներով.
ներքոհիշյալ
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 80-րդ հոդվածի 2-րդ մասը, խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ կառավարչի օգնականի աշխատավարձը չի կարող ներառվել միջանկյալ բաշխման ծրագրում, քանի որ (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 80-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից արտահերթ վճարվում են միայն գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը:
Թեև Բանկը քվեարկել է օգնականի հաստիքի նախատեսման օգտին, սակայն դրանից չի հետևում, որ կառավարիչը պետք է օգնականի վարձատրությունը նախատեսի գրավադրված գույքի վաճառքից ստացված գումարի հաշվին, քանի որ օրենքով դա ուղղակիորեն արգելված է, հետևաբար նշված գումարը բաշխման ծրագրով նախատեսելը հակասում է (Սնանկության մասինե ՀՀ օրենքին:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ կառավարիչը միջանկյալ բաշխման ծրագրում ներառել է նաև 1.320.000 ՀՀ դրամ՝ որպես գույքի պահպանության համար անհրաժեշտ ծախս, սակայն այդ գումարի առաջացման հիմքում ընկած ապացույցները չի ներկայացրել: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.02.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
3
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) 21.04.2016 թվականին ներկայացված պահանջով Բանկը խնդրել է իրեն ճանաչել որպես Ընկերության՝ գրավով ապահովված պահանջատեր՝ 5.958.399,02 ԱՄՆ դոլար, 52.500.000 ՀՀ դրամ, 54.000 ՀՀ դրամ, 58.550 ԱՄՆ դոլար, 540.000 ՀՀ դրամ, ինչպես նաև 1.467.206,14 ԱՄՆ դոլար պարտավորության չափով (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 68-71).
2) Ընկերության սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից 26.07.2017 թվականին Դատարան ներկայացված (Բաշխման մասին հաշվետվությանե (այսուհետ` Հաշվետվություն) համաձայն` Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող և Բանկում գրավադրված (IVECO 350ե մակնիշի մեքենան և (JCB 3 CXե էքսկավատոր-բարձիչը 14.07.2017 թվականին անցկացված կրկնակի աճուրդի արդյունքում վաճառվել են 15.238.539 ՀՀ դրամով: Ընկերության սնանկության գործով հատուկ հաշվին առկա է 15.390.924 ՀՀ դրամ (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 103).
3) Հաշվետվությանը կից միջանկյալ բաշխման թիվ 3 ծրագրի համաձայն՝ 15.390.924 ՀՀ դրամ բաշխվող գումարից 2.505.000 ՀՀ դրամը հաշվարկվել է որպես վարչական ծախս, այդ թվում՝ 600.000 ՀՀ դրամ՝ որպես տարածքի վարձակալության գումար, 1.320.000 ՀՀ դրամ՝ որպես գույքի պահպանության գումար, 480.000 ՀՀ դրամ՝ որպես վարչական աշխատողի ծախս, 105.000 ՀՀ դրամ՝ որպես գրասենյակային և այլ ծախսեր: Բանկի պահանջի մասնակի մարմանն է ուղղվել 11.216.974 ՀՀ դրամ: 1.077.365 ՀՀ դրամ հաշվարկվել է որպես կառավարչի վարձատրության գումար, 152.385 ՀՀ դրամ՝ որպես աճուրդի մասնակցության վճար, 439.200 ՀՀ դրամ՝ որպես եկամտային հարկ աշխատավարձերից:
Միջանկյալ բաշխման ծրագրի՝ վարչական ծախսերին վերաբերող Հավելված 3-ի համաձայն՝ 01.07.2016 թվականին (Արարատշինմոնտաժե ԲԲԸ-ի հետ կնքված տարածքի վարձակալության պայմանագրի համաձայն՝ 6 ամսվա ընթացքում հաշվարկվել է ամսական 100.000 ՀՀ դրամ ծախս՝ ընդհանուր 600.000 ՀՀ դրամ: Գույքի պահպանության իրականացման համար պայմանագրեր են կնքվել 2 պահակների հետ, որոնց համար 6 ամսվա ընթացքում հաշվարկվել է 1.320.000 ՀՀ դրամ աշխատավարձ: Պարտատերերի ժողովում հաստատվել է կառավարչի օգնականի հաստիք` ամսական 80.000 ՀՀ դրամով, և 6 ամսվա համար հաշվարկվել է 480.000 ՀՀ դրամ աշխատավարձ (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 104-105).
4) 23.05.2016 թվականի Ընկերության պարտատերերի 1-ին ժողովի արձանագրության համաձայն՝ որոշվել է հաստատել կառավարչի օգնականի հաստիք՝ 80.000 ՀՀ դրամ աշխատավարձով: Քվեարկությանը կողմ է քվեարկել նաև Բանկի ներկայացուցիչը (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 78-79):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ մասի 1-ին կետերով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանների կողմից (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 80-րդ հոդվածի 2-րդ մասի և իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
4
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, հարկ է համարում կրկին անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք սնանկության գործով կառավարիչը պարտապանի գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերի վճարումը, կառավարչի վարձատրությունը և ապահովված պարտատիրոջ պահանջները չբավարարելու պայմաններում իրավասու է այդ միջոցներն ուղղելու այլ վճարների կատարմանը:
(Սնանկության մասինե ՀՀ օրենքի 80-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանի գույքի վաճառքից (օտարումից) ստացված (փոխհատուցված) միջոցները բաշխվում են նույն օրենքով սահմանված հերթականությամբ` կառավարչի կողմից հաստատված և պարտատերերի կողմից ընդունված (չառարկված) միջանկյալ բաշխման ծրագրին համապատասխան: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից արտահերթ վճարվում են գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը: (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի (աե կետի համաձայն` պարտատերերի չապահովված պահանջները բավարարվում են հետևյալ հերթականությամբ` կառավարչի վարձատրությունը և վարչական ծախսերը, այդ թվում`
- գույքի պահպանման և տնօրինման համար անհրաժեշտ ծախսերը (սնանկության դիմումը ներկայացնելու օրվանից մինչև ֆինանսական առողջացման ծրագրի նախագծի հաստատումն ընկած ժամանակահատվածում ֆինանսավորումները),
-վարչական աշխատողների աշխատավարձը, եկամտային հարկի վճարումները և պարտադիր սոցիալական վճարները,
- վարչական ապարատը պահպանելու համար այլ անհրաժեշտ ծախսերը,
- պարտադիր սոցիալական վճարները,
- աշխատավարձի, եկամտային հարկի և պարտադիր սոցիալական վճարների վերաբերյալ փաստաթղթերի արխիվացման ծախսերը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, ՀՀ ֆինանսների նախարարության Աշտարակի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ (Մակորշինե ՍՊԸ-ի որոշմամբ անդրադառնալով վերը նշված հոդվածների համակարգային վերլուծությանը, արձանագրել է, որ պարտապանի գույքի վաճառքից ստացված միջոցները բաշխվում են համապատասխան հերթականությամբ` կառավարչի կողմից հաստատված և պարտատերերի կողմից ընդունված միջանկյալ բաշխման ծրագրին համապատասխան: Ընդ որում, չապահովված պահանջների բավարարման հերթականության
մեջ
առաջնահերթության
կարգով
բավարարվում
է
կառավարչի
վարձատրությունը և վարչական ծախսերը, իսկ պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից արտահերթ վճարվում են գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը: Այսինքն` պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցների բաշխումը բացառվում է, քանի դեռ չեն վճարվել գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը: Ընդ որում, օրենսդիրը տարբերակում է մտցրել ապահովված և չապահովված պարտատերերի պահանջների բավարարման հարցում՝ գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցների բաշխումն առաջնահերթ նախատեսելով ավելի նեղ շրջանակի համար:
5
Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը, սնանկության վարույթում պարտապանի գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերի, ինչպես նաև կառավարչի վարձատրության արտահերթ վճարում նախատեսելով, ըստ էության նպատակ է հետապնդել կանոնակարգելու պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցների վճարումը` դրանով իսկ սահմանելով հերթականություն` պարտապանի գրավադրված գույքի և այլ ակտիվների իրացման արդյունքում դրամական բավարարում ստանալու իրավունք ունեցող անձանց համար: Այսինքն` քանի դեռ չեն վճարվել պարտապանի գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, կառավարչի վարձատրությունը, ամբողջությամբ չեն բավարարվել ապահովված պարտատիրոջ պահանջները, այլ պահանջների բավարարում կամ ծախսերի հատուցում չի կարող իրականացվել
(տե՛ս, թիվ ԱՐԱԴ/0010/04/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությանը պատկանող և Բանկում գրավադրված (IVECO 350ե մակնիշի մեքենան և (JCB 3 CXե էքսկավատոր-բարձիչը 14.07.2017 թվականին անցկացված կրկնակի աճուրդի արդյունքում վաճառվել են 15.238.539 ՀՀ դրամով: Ընկերության սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից Դատարան ներկայացված միջանկյալ բաշխման ծրագրի համաձայն` որպես վարչական ծախս հաշվարկվել է 2.505.000 ՀՀ դրամ, որից` 480.000 ՀՀ դրամ՝ որպես կառավարչի օգնականի աշխատավարձ, 1.320.000 ՀՀ դրամ՝ որպես գույքի պահպանության գումար: Բանկի պահանջի մասնակի մարմանն է ուղղվել 11.216.974 ՀՀ դրամ: Միջանկյալ բաշխման ծրագրի՝ վարչական ծախսերին վերաբերող Հավելված 3-ի համաձայն՝ 01.07.2016 թվականին (Արարատշինմոնտաժե ԲԲԸ-ի հետ կնքված տարածքի վարձակալության պայմանագրի համաձայն՝ 6 ամսվա ընթացքում հաշվարկվել է ամսական 100.000 ՀՀ դրամ ծախս՝ ընդհանուր 600.000 ՀՀ դրամ: Գույքի պահպանության իրականացման համար պայմանագրեր են կնքվել 2 պահակների հետ, որոնց համար 6 ամսվա ընթացքում հաշվարկվել է 1.320.000 ՀՀ դրամ աշխատավարձ:
Դատարանը, Ընկերության սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից հաստատված և 26.07.2017 թվականին Դատարան ներկայացված պարտապանի միջոցների միջանկյալ բաշխման ծրագիրն անփոփոխ թողնելով, պատճառաբանել է, որ Բանկը պարտատերերի առաջին ժողովում գրավադրված գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերի, այդ թվում՝ կառավարչի օգնականի վարձատրության վերաբերյալ, իր համաձայնությունն է տվել, որն արտահայտվել է տվյալ հարցի քվեարկությանը մասնակցելով և քվեարկության արդյունքում ժողովի համապատասխան որոշման ընդունմամբ: Գույքի պահպանության ծախսերի մասով Դատարանն արձանագրել է, որ գույքի պահպանության համար միջոցներ ձեռնարկելը կառավարչի լիազորությունն է, և կառավարիչն իրավունք ունի ընտրելու պահպանության համար անհրաժեշտ եղանակները:
Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով, պատճառաբանել է, որ պարտատերերի ժողովում Բանկը կողմ է քվեարկել կառավարչի օգնականի հաստիքի սահմանման համար, ինչի արդյունքում էլ հաստատվել է կառավարչի օգնականի հաստիքը` ամսական 80.000 ՀՀ դրամ աշխատավարձով։ Ավելին` բոլոր գույքերի պահպանման, կառավարչի վարձատրության, ինչպես նաև կառավարչի կողմից իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերը կարող էին կատարվել բացառապես Բանկում գրավադրված գույքերի հաշվին, քանի որ այլ գույք առկա չէ, որպիսի պայմաններում կառավարչի օգնականի
6
աշխատավարձը ենթակա էր վճարման հենց այդ միջոցների հաշվին: Գույքի պահպանության ծախսերի մասով Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ միջանկյալ բաշխման ծրագրում նշվել են 1.320.000 ՀՀ դրամ ծախսի առաջացման հիմնավորումները, այն է՝ գույքը վարձակալելու և պահակների վարձատրության գումար, այնպես էլ այդ գումարի առաջացման աղբյուրները՝ վարձակալության և աշխատանքային պայմանագրեր:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.
2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
Նշված հոդվածում ամրագրված է իրավական պետության կարևորագույն սկզբունքներից մեկը` օրինականության սկզբունքը: Օրինականության սկզբունքն ուղղակիորեն պահանջում է, որ պետական մարմնինների ու պաշտոնատար անձանց գործունեությունը հիմնված լինի Սահմանադրության և օրենքների վրա, այլ խոսքով՝ Սահմանադրությունը կամ օրենքը պետք է լիազորի պետական մարմնին գործելու կամ չգործելու:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին։ Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը։ Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին։ Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը։ Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը։ Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը ոչ միայն պետք է նշի այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում։ Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես, Ալվարդ
Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանն ընդդեմ Արմեն, Անահիտ Խաչատրյանների և մյուսների թիվ ԿԴ03/0026/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշումը):
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման
7
տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ
Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ
ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը): Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները նյութական իրավունքի նորմի սխալ մեկնաբանման արդյունքում հաշվի չեն առել այն հանգամանքը, որ պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից արտահերթ վճարվում են գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, կառավարչի վարձատրությունը, ինչպես նաև բավարարվում են ապահովված պարտատիրոջ պահանջները: Այսինքն` պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցների բաշխումն այլ ուղղություններով բացառվում է, քանի դեռ չեն վճարվել գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը և կառավարչի վարձատրությունը, ամբողջությամբ չեն բավարարվել ապահովված պարտատիրոջ պահանջները: Սույն գործի պարագայում Ընկերությանը պատկանող և Բանկում գրավադրված գույքերը վաճառվել են 15.238.539 ՀՀ դրամով, որպիսի դրամական միջոցները ամբողջությամբ պետք է ուղղվեին գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսեր հատուցելուն, կառավարչին վարձատրելուն և ապահովված պարտատիրոջ պահանջներն ամբողջությամբ բավարարելուն, ինչը տեղի չի ունեցել: Փոխարենը, Ընկերության սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանը գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից բաշխում է նախատեսել նաև կառավարչի օգնականի վարձատրության համար, ինչը հաստատվել է դատարանների կողմից, այն դեպքում, երբ ՀՀ օրենսդրությունը նման կարգավորում չի նախատեսել, և դրա կիրառումը հակասում է (Սնանկության մասինե ՀՀ օրենքի պահանջներին: Հետևաբար անգամ Բանկի կողմից պարտատերերի ժողովին առարկություն չներկայացնելը չի բացառում (Սնանկության մասինե ՀՀ օրենքով հստակ կերպով սահմանված կարգավորումը՝ գրավադրված գույքից ստացված միջոցների բաշխման ուղղությունների վերաբերյալ, դատարանների կողմից կիրառելու համար:
Ինչ վերաբերում է գրավադրված գույքի վաճառքից գույքի պահպանությանն ուղղված ծախսերին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանը չի ներկայացրել այդ գումարների առաջացման համար հիմք հանդիսացող ապացույցները՝ միջանկյալ բաշխման ծրագրում նշված համապատասխան պայմանագրերը: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարաններն անտեսել են, որ միայն միջանկյալ բաշխման ծրագրում ծախսերի առաջացման համար հիմք հանդիսացած ապացույցները վկայակոչելը բավարար չէ, այլ անհրաժեշտ է ներկայացնել նաև համապատասխան ապացույցները:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Բանկի բողոքը հիմնավոր է:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ
8
մասերի ուժով Վերաքննիչ դատարանի 08.02.2018 թվականի որոշումը բեկանելու և գործը՝ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի ներկայացրած միջանկյալ բաշխման թիվ 3 ծրագիրը քննարկելու մասով, նոր քննության ուղարկելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ ՀՀ դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 20-րդ մասի հիմքով 01.01.2019 թվականից Հայաստանի Հանրապետությունում գործում է ՀՀ սնանկության դատարանը, գտնում է, որ գործը պետք է նոր քննության ուղարկել ՀՀ սնանկության դատարան:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.02.2018 թվականի որոշումը և գործը՝ (Մակորշինե ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի ներկայացրած միջանկյալ բաշխման թիվ 3 ծրագիրը քննարկելու մասով, ուղարկել ՀՀ սնանկության դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Զեկուցող
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
9
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 ապրիլի, 2018 թ.
- Գործի #:
- ԱՐԱԴ/0010/04/15
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
