Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԽԱՉԱՏՈՒՐ ՇԱՀԻՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԽԱՉԱՏՈՒՐ ՇԱՀԻՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարան7 հուլիսի, 2008 թ.Բնօրինակ աղբյուր

Ամփոփում

Ընդ.՝ 7 հուլիսի 2008թ. ՍԴԴԿՈ - | ԽԱՉԱՏՈՒՐ ՇԱՀԻՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

քաղ. Երեւան

7 հուլիսի 2008թ.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2-րդ դատական կազմը

Նախագահությամբ` Ռ. Պապայանի

Անդամակցությամբ` Հ. Նազարյանի

Հ. Դանիելյանի

հարցը

Քննության առնելով ՀՀ քաղաքացի Խաչատուր Շահինյանի դիմումի ընդունելիության

ՊԱՐԶԵՑ

Քաղ. Խաչատուր Շահինյանը դիմել է Սահմանադրական դատարան, վիճարկելով ՀՀ

Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231 հոդվածի 2-րդ մասի, 233 հոդվածի 1-ին

մասի 3-րդ կետի և 234 հոդվածի սահմանադրականությունը։

2-րդ դատական կազմը գտավ, որ ներկայացված դիմումը ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234 հոդվածի առումով ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 3-րդ կետի և ՀՀ Սահմանադրական դատարանի

Կանոնակարգի 25 հոդվածի 1-ին կետի պահանջներից ելնելով, քանի որ դրա վերաբերյալ

առկա է Սահմանադրական դատարանի կողմից կայացված ՍԴՈ-690 որոշումը։

2-րդ դատական կազմը նաև գտավ, որ դիմումը 231 հոդվածի 2-րդ մասի և 233 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի առումով համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 1-ին մասի 6 կետի, Սահմանադրական դատարանի մասին օրենքի 27, 28 հոդվածների եւ 69 հոդվածի 1, 2, 4, 5 կետերի, ինչպես նաև ՀՀ Սահմանադրական դատարանի Կանոնակարգի պահանջներին։ Պահպանվել է Սահմանադրական դատարան դիմելու` օրենքով նախատեսված ժամկետը։ Դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները և գտնում է, որ իր

նկատմամբ կիրառված օրենքների դրույթները հակասում են Սահմանադրությանը։

Խ. Շահինյանը միջնորդել է իրեն ազատել պետտուրքի վճարումից, որը բավարարման

ենթակա է, քանի որ գործազուրկ և եկամտի այլ աղբյուր չունի։

Ղեկավարվելով Սահմանադրական դատարանի մասին օրենքի 69 հոդվածի 6 կետով,

Սահմանադրական դատարանի 2-րդ կազմը

ՈՐՈՇԵՑ

1. Քաղ. Խաչատուր Շահինյանի դիմումը` ՀՀ Քաղաքացիական դատավարության

օրենսգրքի 234 հոդվածի սահմանադրականությունը վիճարկելու մասին, մերժել` տրամադրելով նրան ՍԴՈ-690 որոշումը։

2. Քաղ. Խաչատուր Շահինյանի դիմումը` ՀՀ Քաղաքացիական դատավարության

օրենսգրքի 231 հոդվածի 2-րդ մասի և 233 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի սահմանադրականությունը վիճարկելու մասին, ընդունել քննության, կազմել գործ, որով պատասխանող ճանաչել ՀՀ Ազգային Ժողովին։

3. Խ. Շահինյանին ազատել պետտուրքի վճարումից։

ԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՔԱՐՏՈՒՂԱ

ՐՈՒԹՅՈՒՆ =

ZZ ՍԱՀՄԱՆԱԴՐԱ

Ա Շ Խ Ա Տ Ա

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
7 հուլիսի, 2008 թ.
Գործի #:
—
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել