Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 81 — Քրեական պատասխանատվությունից ազատելը գործուն զղջալու հիմքով 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 81AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 81 — Քրեական պատասխանատվությունից ազատելը գործուն զղջալու հիմքով 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 81. Քրեական պատասխանատվությունից ազատելը գործուն զղջալու հիմքով 1. Եթե անձն առաջին անգամ է հանցանք կատարել, ապա կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նրա կատարած արարքը ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք է, և նա համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ, չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, վնաս պատճառած լինելու դեպքում հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը: 1.1. Եթե անձի առաջին անգամ կատարած

Ամբողջ Տեքստ

Հոդված 81. Քրեական պատասխանատվությունից ազատելը գործուն զղջալու հիմքով 1. Եթե անձն առաջին անգամ է հանցանք կատարել, ապա կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նրա կատարած արարքը ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք է, և նա համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ, չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, վնաս պատճառած լինելու դեպքում հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը: 1.1. Եթե անձի առաջին անգամ կատարած հանցանքը ծանր կամ առանձնապես ծանր հանցանք է, ապա հանցավորի դերի, հանցանքը կատարելիս կամ դրանից հետո նրա վարքագծի և այլ հանգամանքների հետ կապված բացառիկ գործոնների առկայության դեպքում նա կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ, չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, վնաս պատճառած լինելու դեպքում հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը: Բացառիկ կարող են ճանաչվել ինչպես առանձին մեղմացնող հանգամանքները, այնպես էլ այդ հանգամանքների համակցությունը: 1.2. Սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված հիմքով անձը չի կարող ազատվել քրեական պատասխանատվությունից սույն օրենսգրքի 133-154-րդ, 188-րդ հոդվածներով, 196-րդ հոդվածի 2-րդ մասով, 308-րդ, 419-րդ, 420-րդ, 425-րդ հոդվածներով, 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 450-րդ, 522-րդ, 523-րդ հոդվածներով, 549-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 550-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված հանցանքներ կատարելու, ինչպես նաև այնպիսի հանցանք կատարելու դեպքում, որի համար նախատեսված է նաև ցմահ ազատազրկում: 1.3. Եթե հանցագործությունից տուժողը 14 տարին չլրացած անձ է կամ հոգեկան առողջության խնդիրների կամ մտավոր զարգացման մեջ հետ մնալու հետևանքով լրիվ կամ մասնակիորեն զրկված է իր դեմ ուղղված հանցագործության բնույթն ու հետևանքները գիտակցելու կամ իր վարքագիծը ղեկավարելու հնարավորությունից, ապա նրա դեմ ուղղված հանցանք կատարած անձը սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված հիմքով չի կարող ազատվել քրեական պատասխանատվությունից:

2. Նախկինում սույն հոդվածով նախատեսված հիմքով քրեական պատասխանատվությունից ազատված անձը չի կարող նույն հիմքով կրկին ազատվել քրեական պատասխանատվությունից: (81-րդ հոդվածը լրաց.

12.07.23 ՀՕ-273-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել