Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 293 — Ապացուցողական գործողություն կատարելու կամ գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու միջնորդության քննությունը և դրա արդյունքում կայացվող որոշումները 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 293AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 293 — Ապացուցողական գործողություն կատարելու կամ գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու միջնորդության քննությունը և դրա արդյունքում կայացվող որոշումները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 293. Ապացուցողական գործողություն կատարելու կամ գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու միջնորդության քննությունը և դրա արդյունքում կայացվող որոշումները 1. Միջնորդության քննությունն իրականացվում է գրավոր, իսկ սույն օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում՝ բանավոր ընթացակարգով: Բանավոր ընթացակարգով քննությունն անցկացվում է դռնփակ դատական նիստում՝ միջնորդությունը ներկայացրած անձի պարտադիր մասնակցությամբ։ Դատական նիս

Ամբողջ Տեքստ

Հոդված 293. Ապացուցողական գործողություն կատարելու կամ գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու միջնորդության քննությունը և դրա արդյունքում կայացվող որոշումները 1. Միջնորդության քննությունն իրականացվում է գրավոր, իսկ սույն օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում՝ բանավոր ընթացակարգով: Բանավոր ընթացակարգով քննությունն անցկացվում է դռնփակ դատական նիստում՝ միջնորդությունը ներկայացրած անձի պարտադիր մասնակցությամբ։ Դատական նիստին կարող է մասնակցել հսկող դատախազը, իսկ գաղտնի քննչական գործողություն կատարելու կամ դրա ժամկետը երկարաձգելու միջնորդության դեպքում` նաև համապատասխան հետաքննության մարմնի պետը կամ հետաքննիչը:

2. Դատարանի պահանջով քննիչը, հսկող դատախազը, դատական նիստին մասնակցող հետաքննության մարմնի պետը և հետաքննիչը տալիս են միջնորդության առարկայի վերաբերյալ բացատրություններ։

3. Միջնորդության քննության արդյունքով դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը․ 1) միջնորդությունը մերժելու մասին. 2) միջնորդությունը բավարարելու և միջնորդվող ապացուցողական գործողության կատարումը թույլատրելու մասին. 3) միջնորդությունը բավարարելու և միջնորդվող գաղտնի քննչական գործողության կատարման ժամանակը երկարաձգելու մասին։ 3.1. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված որոշումը դատարանը կայացնում է նաև այն դեպքում, երբ միջնորդության քննության արդյունքով պարզում է, որ նույն քրեական վարույթով նույն միջնորդությունը մերժելուց հետո այն չի հիմնավորվել նոր ի հայտ եկած էական հանգամանքներով կամ վերաբերելի լրացուցիչ նյութերով:

4. Միջնորդությունը բավարարելու դեպքում դատարանը կարող է, ի շահ ապացուցողական գործողության արդյունքում իրավունքների սահմանափակման ենթարկվող անձի, փոխել թույլատրվող ապացուցողական գործողության կատարման վերաբերելի պայմանները, այդ թվում՝ ժամկետը։

5. Միջնորդության քննության արդյունքով դատարանի կայացրած որոշումը պատշաճ ձևով տրվում է միջնորդությունը ներկայացրած քննիչին ոչ ուշ, քան որոշման եզրափակիչ մասը հրապարակելուց հետո՝ 3 ժամվա ընթացքում։ (293-րդ հոդվածը լրաց.

16.01.24 ՀՕ-32-Ն) Գ Լ ՈՒ Խ 39 ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել