Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-341-Ն21 հունիսի, 2018 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2018 թվականի հունիսի 21-ին «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի փետրվարի 4-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի 3-րդ կետից հանել «159-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով կամ» բառերը, նույն կետի «հիմքերով» բառը փոխարինել «հիմքով» բառով, իսկ «ճանաչվելու հիմքով» բառերը՝ «ճանաչվելու կամ դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքերով» բառերով.

2) 1-ին մասի 4-րդ կետի «50» թիվը փոխարինել «62» թվով, «2-րդ և 9-րդ կետերով սահմանված հիմքերով» բառերը՝ «2-րդ կետով սահմանված հիմքով» բառերով, իսկ «ճանաչվելու հիմքով» բառերը՝ «ճանաչվելու կամ դատախազի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքերով» բառերով.

3) 1-ին մասի 8-րդ կետի «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված N 1-ով» բառերը փոխարինել «սույն օրենքի հավելված N 1-ով» բառերով.

4) 3-րդ մասի, ինչպես նաև 6-րդ հոդվածի 4-րդ մասի և 9-րդ հոդվածի 8-րդ մասի «հանրային ծառայության մեջ ընդգրկված պաշտոն» բառերը փոխարինել «հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն» բառերով: Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 1.1-ին մասերում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով: Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «6-րդ, 7-րդ» բառերը փոխարինել «2.2-րդ, 2.3-րդ, 6-րդ, 7-րդ, 7.1-ին» բառերով: Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածում` 1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շենքում տեղի ունեցած ոճրագործության հետևանքով զոհվածների այրիներին և ծնողներին նշանակված կենսաթոշակը շարունակվում է վճարվել՝ անկախ նրանց տարիքից և Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ պետական կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու հանգամանքից: Կենսաթոշակի իրենց բաժնեմասն առանձնացնելիս զոհվածների այրիներին վճարվում է նշանակված կենսաթոշակի 70 տոկոսը: Սույն մասում նշված՝ կենսաթոշակն ստացող անձի մահվան դեպքում կենսաթոշակը շարունակվում է վճարվել զոհվածի ընտանիքի` «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող մյուս անդամին` նրա դիմումի հիման վրա՝ հաշվի առնելով սույն հոդվածի 1-ին մասի դրույթները: Ընդ որում, այս դեպքում զոհվածի այրուն և ծնողին կենսաթոշակը շարունակվում է վճարվել՝ անկախ նրանց տարիքից և Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ պետական կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու հանգամանքից:».

2) 3-րդ մասում` ա. 1-ին կետի «50-րդ» բառը փոխարինել «62-րդ» բառով, բ. 2-րդ կետը «աշխատողների),» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննիչի, պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի քննիչի, ազգային անվտանգության մարմիններում» բառերով.

3) 6-րդ մասի «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով» բառերով, իսկ նույն մասը «ճանաչվելու» բառից հետո լրացնել «կամ դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու» բառերով.

4) 7-րդ մասի «սույն օրենքն ուժի մեջ մտնելը» բառերը փոխարինել «2018 թվականի ապրիլի 9-ը» բառերով: Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ N 1 հավելվածով՝ համաձայն հավելվածի: Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2018 թվականի ապրիլի 9-ից հետո ծագող հարաբերությունների վրա: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2018 թ. հունիսի 26 Երևան ՀՕ-341-Ն Հավելված «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «Հավելված 1 «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի Ցանկ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված պաշտոնների 1. Պետական քաղաքական պաշտոններ՝ 1) Հանրապետության նախագահի պաշտոն 2) Ազգային ժողովի պատգամավորի պաշտոն 3) վարչապետի պաշտոն 4) փոխվարչապետի (առաջին փոխվարչապետի) պաշտոն 5) Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոն 6) նախարարի պաշտոն 7) նախարարի տեղակալի պաշտոն 2. Անկախ պետական մարմինների անդամների պաշտոններ՝ 1) Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոն 2) Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի պաշտոն 3) Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոն 4) Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոն 3. Պետական վարչական պաշտոններ՝ 1) Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն 2) Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն 3) վարչապետի աշխատակազմի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն 4) Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն 5) Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն 6) Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն 7) Վիճակագրական կոմիտեի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն 8) Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն 9) Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն 10) Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն 11) Կրթության տեսչական մարմնի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն 12) Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն 13) Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն 14) Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն 15) Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն 16) ոստիկանության ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն 17) Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն 18) Պետական պահպանության ծառայության պետի և նրա տեղակալի պաշտոն 19) վարչապետի աշխատակազմի գրասենյակի ղեկավարի պաշտոն 20) մարզպետի և նրա տեղակալի պաշտոն 21) Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոն 22) Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոն 23) գլխավոր ռազմական տեսուչի և նրա տեղակալի պաշտոն 24) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավարի պաշտոն 25) Քրեակատարողական ծառայության ղեկավարի պաշտոն 26) Պրոբացիայի ծառայության ղեկավարի պաշտոն 27) Փրկարար ծառայության ղեկավարի պաշտոն 28) Սոցիալական ապահովության ծառայության ղեկավարի պաշտոն 29) Պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոն 30) Միգրացիոն ծառայության ղեկավարի պաշտոն 31) Ջրային կոմիտեի ղեկավարի պաշտոն 32) Գիտության կոմիտեի ղեկավարի պաշտոն 33) Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոն 34) Զբոսաշրջության կոմիտեի ղեկավարի պաշտոն 35) զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոն 36) Ռազմարդյունաբերության կոմիտեի ղեկավարի պաշտոն 37) Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավարի պաշտոն 38) Բարձրագույն որակավորման կոմիտեի ղեկավարի պաշտոն 39) Անտառային կոմիտեի ղեկավարի պաշտոն 40) Լեզվի կոմիտեի ղեկավարի պաշտոն 4. Ինքնավար պաշտոններ՝ 1) Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոն 2) Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոն 3) ինքնավար մարմնի անդամի պաշտոն 4) Վիճակագրական պետական խորհրդի անդամի պաշտոն 5) Վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոն 6) գլխավոր դատախազի և նրա տեղակալի պաշտոն 7) Երևան քաղաքի դատախազի պաշտոն 8) մարզի դատախազի պաշտոն 9) կայազորի զինվորական դատախազի պաշտոն 10) Հատուկ քննչական ծառայության պետի և նրա տեղակալի պաշտոն 11) Քննչական կոմիտեի նախագահի և նրա տեղակալի պաշտոն 12) Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի պաշտոն 13) Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարի պաշտոն 5. Հայեցողական պաշտոններ՝ 1) հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոն 2) Հանրապետության նախագահի խորհրդականի, օգնականի և մամուլի քարտուղարի պաշտոններ 3) վարչապետի գլխավոր խորհրդականի, խորհրդականի, օգնականի և մամուլի քարտուղարի պաշտոններ 4) Ազգային ժողովի նախագահի խորհրդականի, օգնականի և մամուլի քարտուղարի պաշտոններ»: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-341-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (09.07.2018-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2018.06.29/50(1408) Հոդ.767 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 21.06.2018 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 26.06.2018 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 09.07.2018 Հիմնական ակտ 21.06.2018, ՀՕ-341-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 04.02.2014, ՀՕ-1-Ն 04.02.2014, ՀՕ-1-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 հունիսի, 2018 թ.
Գործի #:
ՀՕ-341-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել