Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 104 — Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցի դուրս գալու հետ կապված հաշվարկները 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 104AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 104 — Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցի դուրս գալու հետ կապված հաշվարկները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 104. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցի դուրս գալու հետ կապված հաշվարկները 1. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից դուրս եկած մասնակցին վճարվում է կանոնադրական կապիտալում նրա բաժնեմասին համապատասխանող գույքի արժեքը, եթե այլ բան նախատեսված չէ ընկերության կանոնադրությամբ: Դուրս եկող մասնակցի և ընկերության համաձայնությամբ գույքի արժեքը կարող է հատուցվել բնեղենով: Դուրս եկող մասնակցին հասանելիք ընկերության գույքի մասը կ

Ամբողջ Տեքստ

Հոդված 104. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցի դուրս գալու հետ կապված հաշվարկները 1. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից դուրս եկած մասնակցին վճարվում է կանոնադրական կապիտալում նրա բաժնեմասին համապատասխանող գույքի արժեքը, եթե այլ բան նախատեսված չէ ընկերության կանոնադրությամբ: Դուրս եկող մասնակցի և ընկերության համաձայնությամբ գույքի արժեքը կարող է հատուցվել բնեղենով: Դուրս եկող մասնակցին հասանելիք ընկերության գույքի մասը կամ դրա արժեքը որոշվում է նրա դուրս գալու պահին կազմված հաշվեկշռով:

2. Եթե սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում որպես ավանդ ներդրվել է գույքի օգտագործման իրավունք, ապա համապատասխան գույքը վերադարձվում է ընկերությունից դուրս եկող մասնակցին: Նման գույքի բնականոն մաշվածության հետևանքով նվազած արժեքը չի հատուցվում:

3. Ընկերության մեջ չմտած ընկերության մասնակցի ժառանգի կամ ընկերության մասնակից իրավաբանական անձի իրավահաջորդի հետ հաշվարկները կատարվում են սույն հոդվածի կանոններին համապատասխան:

5. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել