ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2005 թվականի մայիսի 20-ին «ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (18 ապրիլի 2001 թվականի, ՀՕ-176, այսուհետ` օրենք) 7-րդ հոդվածի «ընդգրկվում է» բառերը փոխարինել «և պետական հրդեհային տեսչությունն ընդգրկվում են» բառերով: Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «բ 1 » կետով. «բ 1 ) պետական հրդեհային տեսչություն.»: Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածում` ա) վերնագիրը լրացնել «և պետական հրդեհային տեսչությունը» բառերով. բ) հոդվածի 1-ին մասից հանել «իրականացնում է պետական հսկողություն հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերի պահպանման նկատմամբ,», իսկ 2-րդ մասից` «Պետական հրդեհային հսկողության մասին կանոնադրությունը և» բառերը. գ) 3-րդ և 4-րդ մասերը «ծառայության» բառերից հետո լրացնել «և պետական հրդեհային տեսչության» բառերով. դ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր մաս. «Պետական հրդեհային տեսչությունն իրականացնում է պետական հսկողություն հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման նկատմամբ, Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կատարում է ստուգումներ, կիրառում է վարչական պատասխանատվության միջոցներ: Պետական հրդեհային տեսչության կողմից տրվող կարգադրագրերի, եզրակացությունների և կայացվող որոշումների ձևերը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:»: Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ մասերի «հակահրդեհային ծառայության» բառերը փոխարինել «հրդեհային տեսչության» բառերով: Հոդված 5. Օրենքի 22-րդ հոդվածի վերնագիրը և 1-ին մասը «հակահրդեհային ծառայության» բառերից հետո լրացնել «և պետական հրդեհային տեսչության» բառերով: Հոդված 6. Օրենքի 23-րդ հոդվածի վերնագիրը և տեքստը «պետական հակահրդեհային ծառայության» բառերից հետո լրացնել «և պետական հրդեհային տեսչության» բառերով: Հոդված 7. Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի «թ» կետի «հակահրդեհային ծառայության» բառերը փոխարինել «հրդեհային տեսչության» բառերով: Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։ Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2005 թ. հունիսի 16 Երևան ՀՕ-108-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-108-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (04.07.2005-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2005.06.24/40(412) Հոդ 755 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 20.05.2005 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 16.06.2005 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 04.07.2005 Հիմնական ակտ 20.05.2005, ՀՕ-108-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 18.04.2001, ՀՕ-176 18.04.2001, ՀՕ-176 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 20 մայիսի, 2005 թ.
- Գործի #:
- ՀՕ-108-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
