ԳԵՎՈՐԳ ԳԶՐԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամփոփում
Ընդ.՝ 2 փետրվարի 2007թ. ՍԴԴԿՈ - | ԳԵՎՈՐԳ ԳԶՐԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
քաղ. Երեւան
02 փետրվարի 2007թ.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի
2-րդ դատական կազմը
Նախագահությամբ՝ Կ.Բալայանի
Անդամակցությամբ՝ Վ.Պողոսյանի
Հ.Նազարյանի
Քննության առնելով ՀՀ քաղաքացի Գեւորգ Գզրարյանի դիմումի
ընդունելիության հարցը
ՊԱՐԶԵՑ
Գեւորգ Գզրարյանը դիմել է Սահմանադրական դատարան,
վիճարկելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ կետի, 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 3-րդ կետերի սահմանադրականությունը։
Ներկայացված դիմումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 27, 28 հոդվածների եւ 69 հոդվածի 1, 2, 4, 5 կետերի, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի
Կանոնակարգի պահանջներին։ Պահպանվել է Սահմանադրական
դատարան դիմելու՝ օրենքով նախատեսված ժամկետը։
Դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները եւ գտնում է, որ իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրությանը։
Գործում առկա է պետ. տուրքի վճարման անդորրագիրը:
Ղեկավարվելով Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի
69 հոդվածի 6-րդ կետով, Սահմանադրական դատարանի 2-րդ կազմը
ՈՐՈՇԵՑ
Գ. Գզրարյանի դիմումը՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 311 հոդվածի 2-րդ կետի, 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 3-րդ կետերի սահմանադրականությունը վիճարկելու մասին, ընդունել քննության, կազմել գործ, որով պատասխանող ճանաչել ՀՀ Ազգային Ժողովին։
Առաջարկել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի
39-րդ հոդվածի համաձայն միավորել ՀՀ գլխավոր դատախազի (թիվ 8-1 դիմումը, 29.12.2006թ.), Տ. Սահակյանի (թիվ 6-26 դիմումը, 09.01.2007թ.), Ա. Կարախանյանի (թիվ 7-2 դիմումը, 11.01.2007թ.), Գ. Գզրարյանի (թիվ 6-28 դիմումը, 30.01.2007թ.) գործերի քննությունը` հաշվի առնելով նույն հարցի վերաբերյալ ներկայացրած դիմումները։
ԴԱՏԱՐԱՆԻ
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱ
S
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2 փետրվարի, 2007 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
