ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 76 — Արգելանքը վերացնելը 1.
Ամփոփում
Հոդված 76. Արգելանքը վերացնելը 1. Արգելանքը հարկադիր կատարողի որոշմամբ վերացվում է, եթե՝ 1) պարզվել է, որ արգելադրված գույքը պարտապանին չի պատկանում, ներառյալ գույքի նկատմամբ պարտապանի սեփականության իրավունքի գրանցման (հաշվառման) ժամանակ թույլ տրված սխալի ուղղման հիմքով, բացառությամբ եթե օրենքով կամ կատարման ենթակա ակտի հիման վրա պետք է արգելադրվեր այլ անձին պատկանող գույք, կամ կարող էր արգելադրվել պարտապանին չպատկանող գույք. 2) բավարարվել է սույ
Ամբողջ Տեքստ
Հոդված 76. Արգելանքը վերացնելը 1. Արգելանքը հարկադիր կատարողի որոշմամբ վերացվում է, եթե՝ 1) պարզվել է, որ արգելադրված գույքը պարտապանին չի պատկանում, ներառյալ գույքի նկատմամբ պարտապանի սեփականության իրավունքի գրանցման (հաշվառման) ժամանակ թույլ տրված սխալի ուղղման հիմքով, բացառությամբ եթե օրենքով կամ կատարման ենթակա ակտի հիման վրա պետք է արգելադրվեր այլ անձին պատկանող գույք, կամ կարող էր արգելադրվել պարտապանին չպատկանող գույք. 2) բավարարվել է սույն օրենքի 120-րդ հոդվածով նախատեսված՝ գույքն արգելանքից հանելու հայցը. 3) փաստացի կիրառված են դրամական պահանջի (ներառյալ կատարողական վճարների) նկատմամբ անհամաչափ արգելանքներ, այդ թվում՝ պարտավորության մասնակի կատարման հետևանքով. 4) արգելադրված գույքն իրացվել է հարկադիր կարգով կամ սույն օրենքով թույլատրված օտարման գործարքով. 5) առկա են օրենքով նախատեսված այլ հիմքեր։
2. Հարկադիր կատարողն իր որոշմամբ վերացնում է արգելադրված գույքի օգտագործման իրավունքի սահմանափակումները, եթե վերացել են դրանց կիրառման հիմքերը։
3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված հիմքերով գույքն իրացվելու դեպքերում սույն օրենքով սահմանված գրանցող մարմնի կողմից գույքի նկատմամբ կիրառված արգելանքը դադարեցվել և նոր սեփականատիրոջ սեփականության իրավունքը գրանցվել չեն կարող, քանի դեռ առկա չէ հարկադիր կատարողի՝ գույքի նկատմամբ կիրառված արգելանքը վերացնելու որոշումը: Հարկադիր կատարողն իր վերոնշված որոշումը գրանցող մարմին սույն օրենքով սահմանված կարգով ուղարկում է անհապաղ, բայց ոչ ուշ, քան այն կայացնելու օրվան հաջորդող օրը: Գ Լ ՈՒ Խ 13 ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ԻՐԱՑՈՒՄԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
