ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 210 — Հատուկ հայցային վարույթի կարգով քննվող աշխատանքային վեճերը և դրանց լուծման ժամկետը 1.
Ամփոփում
Հոդված 210. Հատուկ հայցային վարույթի կարգով քննվող աշխատանքային վեճերը և դրանց լուծման ժամկետը 1. Դատարանը սույն գլխով սահմանված կարգով քննում և լուծում է աշխատանքային պայմանագրի կամ անհատական իրավական ակտի փոփոխման, լուծման, հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը և աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված անհատական աշխատանքային վեճերը (այսուհետ՝ աշխատան
Ամբողջ Տեքստ
Հոդված 210. Հատուկ հայցային վարույթի կարգով քննվող աշխատանքային վեճերը և դրանց լուծման ժամկետը 1. Դատարանը սույն գլխով սահմանված կարգով քննում և լուծում է աշխատանքային պայմանագրի կամ անհատական իրավական ակտի փոփոխման, լուծման, հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը և աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված անհատական աշխատանքային վեճերը (այսուհետ՝ աշխատանքային վեճ): 1.1. Հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված վեճերով հայցադիմումը դատարան կարող է ներկայացվել համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից կամ համապատասխան գործողության (անգործության) կատարման պահից սկսած՝ մեկամսյա ժամկետում:
2. Աշխատանքային վեճերն առաջին ատյանի դատարանում քննվում և լուծվում են հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում: (210-րդ հոդվածը լրաց.
02.05.24 ՀՕ-222-Ն ) ⚖
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
