Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 167 — Վարութային ծախսերը և դրանց հատուցումը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 167AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 167 — Վարութային ծախսերը և դրանց հատուցումը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 167. Վարութային ծախսերը և դրանց հատուցումը 1. Վարութային ծախսեր են՝ 1) տուժողի, փորձագետի, հոգեբանի, վկայի ներկայանալու ճանապարհածախսի, գիշերակացի և օրապահիկի ծախսերի հատուցման գումարները. 2) փորձագետի և թարգմանչի վարձատրության գումարները. 3) պետական միջոցների հաշվին ներգրավված փաստաբանին վճարվելիք գումարները. 4) իրեղեն ապացույցների պահպանման, առաքման և հետազոտման համար ծախսված գումարները. 5) փախուստի մեջ գտնվող մեղադրյալի հայտնաբերման համ

Ամբողջ Տեքստ

Հոդված 167. Վարութային ծախսերը և դրանց հատուցումը 1. Վարութային ծախսեր են՝ 1) տուժողի, փորձագետի, հոգեբանի, վկայի ներկայանալու ճանապարհածախսի, գիշերակացի և օրապահիկի ծախսերի հատուցման գումարները. 2) փորձագետի և թարգմանչի վարձատրության գումարները. 3) պետական միջոցների հաշվին ներգրավված փաստաբանին վճարվելիք գումարները. 4) իրեղեն ապացույցների պահպանման, առաքման և հետազոտման համար ծախսված գումարները. 5) փախուստի մեջ գտնվող մեղադրյալի հայտնաբերման համար իրավասու մարմնի կողմից ծախսված գումարները. 6) փորձաքննություն և փորձարարություն կատարելիս փչացած կամ ոչնչացած իրերի արժեքի և վարույթի ընթացքում կատարված նման այլ ծախսերի հատուցման համար ծախսված գումարները. 7) վարույթի պատշաճ իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների համար ծախսված գումարները:

2. Հանրային մեղադրանքով վարութային ծախսերը վճարվում են պետական միջոցների հաշվին, եթե սույն օրենսգրքով այլ կարգ սահմանված չէ: Մասնավոր մեղադրանքով վարութային ծախսերի բաշխման կարգը որոշում է դատարանը:

3. Եթե դատապարտված մեղադրյալը վճարունակ է, ապա սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-7-րդ կետերում թվարկված վարութային ծախսերի հատուցման պարտականությունը դատարանը դնում է նրա վրա:

4. Նույն վարույթի շրջանակներում մի քանի անձանց դատապարտվելու դեպքում վարութային ծախսերը նրանց միջև բաշխվում են դատարանի որոշած չափաբաժիններով՝ հաշվի առնելով նրանցից յուրաքանչյուրի մեղավորության բնույթն ու աստիճանը և գույքային դրությունը:

5. Եթե մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը մեղադրյալը մահացել է, ապա նրա ժառանգները պատասխանատու չեն վարութային ծախսերի հետ կապված նրա պարտավորությունների համար:

6. Եթե դատապարտված մեղադրյալը կամ տուժողը ակնհայտ վճարունակ է, ապա դատարանն իրավասու է նրանից բռնագանձելու իրեն ցույց տրված իրավաբանական օգնության վճարման համար պետության կատարած ծախսերը, բացառությամբ այն դեպքի, երբ մեղադրյալին իրավաբանական օգնությունը ցույց է տրվել անկախ նրա կամքից: Գ Լ ՈՒ Խ 22 ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել