Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 234.13 — Նոտարի գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով հայցադիմում ներկայացնելը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 234.13AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 234.13 — Նոտարի գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով հայցադիմում ներկայացնելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 234.13. Նոտարի գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով հայցադիմում ներկայացնելը 1. Նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու իրավաչափությունը վիճարկելու, ինչպես նաև նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու արդյունքում պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ հայցադիմումը ներկայացվում է հայցվորի հաշվառման (գտնվելու) վայրի դատարան: 2. Նոտարական գործողության իրավաչա

Ամբողջ Տեքստ

Հոդված 234.13. Նոտարի գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով հայցադիմում ներկայացնելը 1. Նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու իրավաչափությունը վիճարկելու, ինչպես նաև նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու արդյունքում պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ հայցադիմումը ներկայացվում է հայցվորի հաշվառման (գտնվելու) վայրի դատարան:

2. Նոտարական գործողության իրավաչափությունը վիճարկելու մասին հայցադիմումը կարող է ներկայացվել դատարան երեք ամսվա ընթացքում՝ սկսած այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ կարող էր իմանալ վիճարկվող նոտարական գործողության կատարման մասին:

3. Նոտարական գործողության կատարման մերժումը վիճարկելու մասին հայցադիմումը կարող է ներկայացվել դատարան երեք ամսվա ընթացքում՝ սկսած այն օրվանից, երբ նոտարը կայացրել է նոտարական գործողության մերժման մասին որոշում, իսկ նման որոշում չկայացնելու դեպքում` այդ որոշման կայացման համար օրենքով նախատեսված ժամկետն ավարտվելու օրվանից հետո:

4. Անձը նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու արդյունքում պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ պահանջ կարող է ներկայացնել նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարման մերժման իրավաչափությունը վիճարկելու պահանջի հետ միաժամանակ կամ երեք տարվա ընթացքում՝ սկսած այն օրվանից, երբ սույն օրենսգրքի 234.17-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասի համաձայն կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ:

5. Սույն գլխով քննության ենթակա չեն նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը չեղյալ ճանաչելու հետ կապված դիմումները:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել