ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին «ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 հունիսի 2000 թվականի, ՀՕ-61) 4-րդ հոդվածում` ա) 3-րդ մասի «ե» կետը «գործունեություն իրականացնողները» բառերից հետո լրացնել «, հանքագործական արդյունաբերության, էլեկտրաէներգիայի արտադրության և բաշխման, կապիտալ շինարարության իրականացման, կապիտալ շինարարության բնագավառում քաղաքաշինության փաստաթղթերի մշակման կամ ինժեներական հետազննման և փորձաքննության, » բառերով. բ) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը», «թ» և «ժ» կետերով` «ը) համատեղ գործունեության պայմանագրի կողմ հանդիսացող առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը. թ) այն առևտրային կազմակերպությունները, որոնց կանոնադրական կապիտալի 50% և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է պարզեցված հարկ վճարողին կամ որոնց կանոնադրական կապիտալի 50% և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է այն անձին, որին միաժամանակ պատկանում է պարզեցված հարկ վճարող առևտրային այլ կազմակերպության կանոնադրական կապիտալի 50% և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը). ժ) այն առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, որը փոխկապակցված է այլ պարզեցված հարկ վճարողի հետ:». գ) 4-րդ մասը «կազմակերպությունները» բառից հետո լրացնել «(բացառությամբ` վերակազմավորման դեպքերի)» բառերով: Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում` ա) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ», «է» և «ը» կետերով` «զ) հանդիսանում է համատեղ գործունեության պայմանագրի կողմ. է) տվյալ տարվա սկզբից ունեցել է 50,0 մլն դրամից ավելի իրացման շրջանառություն (բացառությամբ` նոտարների). ը) տվյալ տարվա որևէ պահին ունեցել է 15,0 մլն դրամը գերազանցող` իրեն պատկանող ապրանքային մնացորդ (հաշվարկված ձեռքբերման և վաճառքի գների առավելագույնով):». բ) 2-րդ մասի «և «ե»» թվարկումը փոխարինել «, «ե», «զ», «է» և «ը»» թվարկումով: Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում` ա) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «1. Պարզեցված հարկ վճարողները ընթացիկ տարվա համար որոշվող հարկվող օբյեկտի նկատմամբ պարզեցված հարկը հաշվարկում են իրացման շրջանառության նկատմամբ հետևյալ դրույքաչափերով` ա) խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեության մասով` 3.5 տոկոս. բ) վարձակալության մասով` 10 տոկոս. գ) նոտարական գործունեության մասով` 20 տոկոս. դ) այլ գործունեության մասով` 5 տոկոս:». բ) ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասը. գ) 4-րդ մասի «1-ին և 2-րդ կետերով սահմանված համապատասխան դրույքաչափերով` հաշվի առնելով սույն օրենքի 9 հոդվածով սահմանված դրույթները» բառերը փոխարինել «1-ին կետով սահմանված համապատասխան դրույքաչափերով» բառերով: Հոդված 4. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 9-րդ հոդվածը: Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասում «` փաստաթղթերով հիմնավորված այն ծախսերը, որոնց համար սույն օրենքի 9 հոդվածի համաձայն իրականացվել է հարկի գումարի նվազեցում» բառերը փոխարինել «ծախսերը» բառով: Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «կամ փաստաթղթերով հիմնավորված ծախսերն ավել ցույց տալու» բառերը: Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2004 թ. դեկտեմբերի 29 Երևան ՀՕ-182-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-182-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2005-01.01.2009) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2004.12.30/73(372) Հոդ.1513 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 14.12.2004 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 29.12.2004 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2005 Ուժը կորցրել է 01.01.2009 Հիմնական ակտ 14.12.2004, ՀՕ-182-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 05.06.2000, ՀՕ-61 05.06.2000, ՀՕ-61 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 դեկտեմբերի, 2004 թ.
- Գործի #:
- ՀՕ-182-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
