Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Հունիկյան — /2007
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Հունիկյան — /2007

Վճռաբեկ դատարան/200729 փետրվարի, 2008 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Սամվել Գրիգորի Հունիկյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի հոկտեմբերի 17-ի դատավճռի և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի նոյեմբերի 29-ի դատավճռի դեմ, ՊԱՐԶԵՑ 2 1.Գործի դատավարական նախապատմությունը 1. Սամվել Գրիգորի Հունիկյանի կողմից դանակով դիտավորությամբ Շ.Սոսեյանին թափանցող մարմնական վնասվածքներ պատճառելու փաստի առթիվ 2007 թվականի հուլիսի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

քրեական վերաքննիչ դատարանի դատավճիռ

քրեական գործ թիվ 953/07

Նախագահող դատավոր Մ.Պետրոսյան

դատավորներ

Ժ.Հովսեփյան

Կ.Ղազարյան

Քրեական գործ թիվ ՎԲ-11/08

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

մասնակցությամբ դատավորներ

քարտուղար

մասնակցությամբ դատախազ

2008 թվականի փետրվարի 29-ին

Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

Վ.ԱԲԵԼՅԱՆԻ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ

Ք.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Սամվել Գրիգորի Հունիկյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի հոկտեմբերի 17-ի դատավճռի և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի նոյեմբերի 29-ի դատավճռի դեմ,

ՊԱՐԶԵՑ

2

1.Գործի դատավարական նախապատմությունը

1.

Սամվել Գրիգորի Հունիկյանի կողմից դանակով դիտավորությամբ Շ.Սոսեյանին թափանցող մարմնական վնասվածքներ պատճառելու փաստի առթիվ 2007 թվականի հուլիսի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության մարմնի 2007 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ Ս.Հունիկյանը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ներգրավվել է որպես մեղադրյալ:

2007 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը և հայտարարվել հետախուզում: 2007 թվականի հուլիսի 20-ին Ս.Հունիկյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության բաժին: 2007 թվականի հուլիսի 30-ին Ս.Հունիկյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, և ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նրան նոր մեղադրանք է առաջադրվել Շ.Սոսեյանի կյանքին վտանգ սպառնացող առողջությանը ծանր վնաս պատճառելու համար:

2007 թվականի սեպտեմբերի 11-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան:

2. Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի հոկտեմբերի 17-ի դատավճռով Ս.Հունիկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ դատապարտվել ազատազրկման 1 /մեկ/ տարի ժամկետով:

Գործով մեղադրողի վերաքննիչ բողոքի հիման վրա քննելով գործը ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը 2007 թվականի նոյեմբերի 29-ի դատավճռով Ս.Հունիկյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի հոկտեմբերի 17-ի դատավճիռը թողել է անփոփոխ, իսկ վերաքննիչ բողոքը առանց բավարարման:

3. ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի նոյեմբերի 29-ի դատավճռի դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը: Վճռաբեկ դատարանը 2008 թվականի փետրվարի 18-ի որոշմամբ բողոքը վարույթ է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1ին մասի 1-ին կետի հիմքով: Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական

հանգամանքները

Սույն վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստական հանգամանքները.

4. Դատապարտյալ Սամվել Հունիկյանը 2007 թվականի հուլիսի 10-ին` ժամը 2300 –ի սահմաններում, Երևան քաղաքի Դավիթ Անհաղթ փողոցի 9-րդ շենքի դիմաց վիճաբանության ժամանակ դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել տուժող Շիրազ Սոսեյանին պատճառելով առողջությանը ծանր վնաս կյանքին վտանգ սպառնացող:

Վիճաբանության և կռվի նախաձեռնողը եղել է ալկոհոլ օգտագործած Ս. Հունիկյանը:

3

Հանցագործության գործիք է հանդիսացել 9 սմ երկարությամբ շեղբ ունեցող 19 սմ երկարությամբ դանակը, որով Ս.Հունիկյանը հարվածներ է հասցրել տուժողի կենսականորեն կարևոր օրգանին կրծքավանդակի ձախ կեսի շրջանին: Առողջությանը ծանր վնաս պատճառած ծակած-կտրած վերքերի ձևով վնասվածքները թափանցող են, վնասել են թոքն ու բրոնխը և վտանգավոր են կյանքի համար:

Տուժող Շիրազ Սոսեյանին ուղղված դանակի հարվածներից մեկը դիպել է Կարապետ Բաբլոյանին, որն այդ պահին, գրկելով տուժողին, փորձել է մի կողմ տանել: Հարվածի հետևանքով Կարապետ Բաբլոյանի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս: Պարզված չէ տուժող Շ.Սոսեյանին ուղղված դանակի հարվածները կանխելու նպատակով վիճաբանությանը միջամտած Կ.Բաբլոյանի ստացած մարմնական վնասվածքների քանակը և պատճառման մեխանիզմը: 2007 թվականի օգոստոսի 9-ի հ.1296 հետքաբանական և քրեագիտական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն Շ.Սոսեյանի վերնաշապիկի առջևի կենտրոնական ձախ հատվածում հայտնաբերվել են թեք դիրքերով թափանցող երեք վնասվածքներ:

Ծանր մարմնական վնասվածքներ ստացած Շ.Սոսեյանը դանակի հետագա հարվածներից փրկվելու համար փախել է դեպքի վայրից և այնտեղ գտնված ամուսիններ Մանվել Լևոնյանի ու Իզաբելլա Մանուկյանի ավտոմեքենայով շտապ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատվել է:

Դեպքից հետո Ս.Հունիկյանը դիմել է փախուստի:

5. Առաջին ատյանի դատարանը Ս.Հունիկյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է համարել տուժողին պատճառած նյութական վնասի հատուցումը, հանցագործության բացահայտմանն աջակցելը և տուժողի հետ հաշտվելը: Այդ հանգամանքները դատարանը դիտել է ՛որպես բացառիկ մեղմացուցիչ հանգամանքներ: Նշվել է նաև, որ ՛ծանրացնող հանգամանքներ չկան:

6. Վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի վերը շարադրված պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները համարել է հիմնավոր և գտել, որ պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքների բացակայության պայմաններում Ս.Հունիկյանի նկատմամբ նշանակվել է արդարացի պատիժ:

Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Ա) Նախաքննության մարմինը և դատարանները, Ս.Հունիկյանի արարքը որակելով ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, սխալ քրեաիրավական գնահատական են տվել նրա գործողություններին.

7. Համաձայն բողոքի հանցագործության կատարման հանգամանքները, հանցագործության գործիքը, տուժողին պատճառված մարմնական վնասվածքների քանակը, բնույթն ու տեղակայումը, Ս.Հունիկյանի վարքագիծը հանցագործությանը նախորդող և հաջորդող պահերին, վկայում են այն մասին, որ վերջինս գիտակցել է, որ իր գործողությունները տուժողին մահ պատճառելու իրական հնարավորություն են պարունակում և գործել է ոչ թե նրա առողջությանը ծանր վնաս պատճառելու, այլ նրան կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ և միայն հանգամանքների պատահական բերումով, Ս.Հունիկյանի կամքից անկախ հանգամանքներով նրան չի հաջողվել իրագործել իր հանցավոր մտադրությունն ու հանցագործությունը հասցնել տրամաբանական ավարտին: Սակայն վերոնշյալ էական հանգամանքներն անտեսվել

4

են ինչպես նախաքննության մարմնի, այնպես էլ դատարանների կողմից և նրա արարքին տրվել է սխալ քրեաիրավական գնահատական:

2007 թվականի օգոստոսի 9-ի հ.1296 հետքաբանական և քրեագիտական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն Շ.Սոսեյանի վերնաշապիկի առջևի կենտրոնական ձախ հատվածում հայտնաբերվել են թեք դիրքերով թափանցող

երեք

վնասվածքներ:

Հետևաբար,

Ս.Հունիկյանը

տուժողի

կրծքավանդակի շրջանում հնարավոր է, որ հասցրել է ոչ թե երկու, այլ իրականում երեք հարված, ինչը նույնպես վկայում է տուժողին կյանքից զրկելու նրա ուղղակի դիտավորության մասին: Նշված հանգամանքը պարզելու կամ հերքելու ուղղությամբ քրեական վարույթն իրականացնող մարմինը քննություն չի կատարել: Պատշաճ ու բավարար քննություն չի կատարվել նաև տուժող Շ.Սոսեյանին ուղղված դանակի հերթական հարվածները կանխելու նպատակով վիճաբանությանը միջամտած Կ.Բաբլոյանին Ս.Հունիկյանի կողմից դանակով հասցված մարմնական վնասվածքների քանակն ու պատճառման մեխանիզմը պարզելու ուղղությամբ: Կ.Բաբլոյանի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն նրա մոտ հայտնաբերվել են ձախ նախաբազկի ստորին երրորդականի ու դաստակի թիկնային մակերեսի շրջանների ծակած-կտրած վերքեր նախաբազկի մկանների, առաջին մատի երկար ու կարճ տարածիչ ջլերի, զատիչ ջլի և ճաճանչային նյարդի թիկնային ճյուղի վնասումներով: Սակայն նախաքննության մարմնի կողմից չի պարզվել, թե դանակի քանի հարվածի հետևանքով են պատճառվել այդ վնասվածքները:

Բ) Ս.Հունիկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ պատիժ նշանակելով դատարանը խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով սահմանված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները.

8. Բողոք բերող անձը գտնում է, որ Ս.Հունիկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ պատիժ նշանակելիս առաջին ատյանի դատարանը նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել տուժողին պատճառած նյութական վնասի հատուցումը, հանցագործության բացահայտմանն աջակցելը և տուժողի հետ հաշտվելը: Դատարանը որևէ ծանրացնող հանգամանք չի մատնանշել անտեսելով, որ նա հանցագործությունը կատարել է ալկոհոլի ազդեցության տակ, ինչը ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի համաձայն պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է: Բացի այդ, դատարանը չի հիմնավորել, թե ինչպես դեպքի վայրից փախուստի դիմած, հետախուզման մեջ գտնվող և դեպքից միայն 10 օր հետո ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերված և բերման ենթարկված Ս.Հունիկյանը կարող էր աջակցել հանցագործության բացահայտմանը: ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը կիրառելիս դատարանը դատավճռի պատճառաբանական մասում պետք է ուղղակիորեն մատնացույց աներ, թե ամբաստանյալի

պատասխանատվությունը

մեղմացնող

կոնկրետ

որ

հանգամանքներն է համարում բացառիկ և ինչ հիմնավորմամբ, որպիսիք բացակայում են թե առաջին ատյանի և թե վերաքննիչ դատարանների դատավճիռներում:

Նման

պայմաններում

նշանակված

պատիժը

չի

համապատասխանում

Ս.Հունիկյանի

կատարած

արարքի

բնույթին

ու

հասարակական վտանգավորության աստիճանին և չի կարող ծառայել քրեական օրենքով ամրագրված պատժի նպատակների իրագործմանը:

Փաստորեն, պատիժ նշանակելիս դատարանները խախտել են ինչպես ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով սահմանված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները, այնպես էլ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու սկզբունքը:

5

9. Ելնելով վերոգրյալից բողոք բերող անձը պահանջել է բեկանել Սամվել Հունիկյանի վերաբերյալ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի հոկտեմբերի 17-ի և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի նոյեմբերի 29-ի դատավճիռները, քրեական գործն ուղարկել Երևանի քրեական դատարան նոր քննության Ս.Հունիկյանին մեղսագրված արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածով վերաորակելու և նրա նկատմամբ հոդվածի սանկցիայի սահմաններում, առանց ՀՀ քրեական օրենսգքրի 64-րդ հոդվածի կիրառման, ազատազրկման ձևով պատիժ նշանակելու համար:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

10. Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը Վճռաբեկ դատարանը գտավ, որ Սամվել Հունիկյանի վերաբերյալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի հոկտեմբերի 17-ի և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի նոյեմբերի 29-ի դատավճիռները պետք է բեկանել և քրեական գործն ուղարկել Երևանի քրեական դատարան նոր քննության հետևյալ պատճառաբանությամբ.

Ա) ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի կիրառումը.

11. ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է քրեական պատասխանատվություն սպանության ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելու հանցափորձի համար: ՀՀ քրեական օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով:

Սպանության փորձը կարող է կատարվել միայն ուղղակի դիտավորությամբ, երբ հանցավորը գիտակցել է իր գործողության (անգործության) հանրության համար վտանգավոր բնույթը, նախատեսել է մեկ ուրիշի մահը վրա հասնելու հնարավորությունը կամ անխուսափելիությունը և ցանկացել է դրանց առաջանալը, սակայն մահացու հետևանքը վրա չի հասել նրա կամքից անկախ պատճառներով (զոհի ակտիվ դիմադրությունը, այլ անձանց միջամտությունը, տուժողին ժամանակին բժշկական օգնություն ցույց տալը և այլն):

12. Հանցավորի դիտավորության ուղղվածության մասին հարցը լուծելիս անհրաժեշտ է ելնել հանցագործության բոլոր հանգամանքների համակցությունից և հաշվի առնել,

մասնավորապես, հանցագործության եղանակը և գործիքը,

մարմնական վնասվածքների քանակը, բնույթը և տեղակայումը (օրինակ մարդու կենսականորեն կարևոր օրգանների վնասումը), ինչպես նաև հանցավորի և տուժողի վարքագիծը հանցագործությանը նախորդող և հաջորդող պահերին, նրանց փոխհարաբերությունները, հանցավորի կողմից հանցավոր գործողությունների դադարեցման պատճառները և այլն:

13. Ինչպես երևում է գործի նյութերից, վիճաբանության և կռվի նախաձեռնողը եղել է հարբած վիճակում գտնված Սամվել Հունիկյանը, որը 9 սմ երկարությամբ շեղբ ունեցող 19 սմ երկարությամբ դանակով երկու հարված է հասցրել տուժողի կենսականորեն կարևոր օրգանին կրծքավանդակի ձախ կեսի շրջանին: Առողջությանը ծանր վնաս պատճառած ծակած-կտրած վերքերի ձևով վնասվածքները թափանցող են, վնասել են թոքն ու բրոնխը և վտանգավոր են կյանքի համար: Տուժող Շիրազ Սոսեյանին ուղղված դանակի հարվածներից մեկը դիպել է

6

Կարապետ Բաբլոյանին, որն այդ պահին, գրկելով տուժողին, փորձել է մի կողմ տանել: Հարվածի հետևանքով Կարապետ Բաբլոյանի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս: Ծանր մարմնական վնասվածքներ ստացած Շ.Սոսեյանը դանակի հետագա հարվածներից փրկվելու համար փախել է դեպքի վայրից և այնտեղ գտնված ամուսիններ Մանվել Լևոնյանի ու Իզաբելլա Մանուկյանի ավտոմեքենայով շտապ տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքից հետո Սամվել Հունիկյանը դիմել է փախուստի և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նա հայտնաբերվել և ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների ջանքերով:

14. Հետքաբանական և քրեագիտական համալիր փորձաքննության 2007 թվականի օգոստոսի 9-ի հ. 1296 եզրակացության համաձայն Շ.Սոսեյանի վերնաշապիկի առջևի կենտրոնական ձախ հատվածում հայտնաբերվել են թեք դիրքերով կտորի թափանցող երեք վնասվածքներ:

Սակայն նախաքննության մարմինը և դատարանները, առանց հաշվի առնելու գործի փաստական հանգամանքները և հանցավորի դիտավորության ուղղվածության վերաբերյալ տվյալները, Ս.Հունիկյանի արարքը որակել են ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, որով էլ նա դատապարտվել է:

Այսպես, նախաքննության մարմնի և դատարանների կողմից հաստատված է համարվել, որ դատապարտյալ Ս.Հունիկյանը տուժող Շ.Սոսեյանի կրծքավանդակի ձախ կեսի շրջանին դանակով հարվածել է երկու անգամ: Սակայն այս հետևությունը չի բխում գործի օբյեկտիվ տվյալներից: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածով նախատեսված գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման սկզբունքի խախտման արդյունքում անտեսվել է այն փաստը, որ հետքաբանական և քրեագիտական համալիր փորձաքննությամբ տուժողի վերնաշապիկի առջևի կենտրոնական ձախ հատվածում հայտնաբերվել են թեք դիրքով կտորի թափանցող երեք վնասվածքներ (գ.թ.120-122): Ս.Հունիկյանի դիտավորության ուղղվածության հարցը լուծելիս ոչ միայն քննության առարկա չի դարձել և չի գնահատվել տուժողի վերնաշապիկի կտորի թափանցող երրորդ վնասվածքի առկայության հարցը, այլև Շ.Սոսեյանին ուղղված, սակայն Կ.Բաբլոյանին դիպած և միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառած դանակի հարվածը:

15. Բացի այդ, Կ.Բաբլոյանի դատաբժշկական փորձաքննության 2007 թվականի հուլիսի 12-ի թիվ 1053 եզրակացության համաձայն տուժողի մոտ հայտնաբերվել են ձախ նախաբազկի ստորին երրորդականի ու դաստակի թիկնային մակերեսի շրջանների ծակած-կտրած վերքեր նախաբազկի մկանների, առաջին մատի երկար ու կարճ տարածիչ ջլերի, զատիչ ջլերի և ճաճանչային նյարդի թիկնային ճյուղի վնասումներով: Այս ուղղությամբ նույնպես պատշաճ քննություն չի կատարվել և չի պարզվել, թե Կ.Բաբլոյանը դանակի քանի հարված է ստացել, ինչպիսին է մարմնական վնասվածքների պատճառման մեխանիզմը: Պատշաճ գնահատման չի արժանացել նաև այն

հանգամանքը, որ

դատապարտյալ Ս.Հունիկյանը հանցագործությունը մինչև վերջ չի հասցրել իր կամքից անկախ պատճառներով, այն է կռվին միջամտել և դատապարտյալին խանգարել է հարվածել Կ.Բաբլոյանը, ծանր վնասվածքներ ստացած տուժող Շ.Սոսեյանը դանակի հետագա հարվածներից խուսափելու համար դիմել է փախուստի,

դեպքին

ականատես

Մ.Լևոնյանն

ու

Խ.Մանուկյանը

դանակահարվածին ավտոմեքենայով շտապ հասցրել են հիվանդանոց, որտեղ տուժողը վիրահատվել է:

16. Նախաքննության մարմինը և դատարանները, խախտելով ապացույցների գնահատումն ամրագրած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի պահանջները, պատշաճ գնահատման չեն ենթարկել Ս.Հունիկյանի արարքի ճիշտ որակման համար էական նշանակություն ունեցող վերը նշված հանգամանքները: Ուստի դատարանի հետևություններն այն մասին, որ

7

դատապարտյալը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն, չի կարելի ճանաչել հիմնավորված:

17. Փաստորեն սույն գործի քննության ընթացքում թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ, 127-րդ հոդվածների պահանջների խախտում, ինչը քրեադատավարական օրենքի էական խախտում է

(ՀՀ քրեական

դատավարության օրենսգրքի 406-րդ և 398-րդ հոդվածներ), ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և դատավճիռները բեկանելու հիմք է: Նոր դատական քննությամբ անհրաժեշտ է վերը շարադրված հարցերի շուրջ կատարել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի պահանջներից ելնելով պատշաճ գնահատման ենթարկել գործում եղած ապացույցները և հանգել համապատասխան հետևության:

Բ) ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառումը.

18. ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի բովանդակությունից երևում է, որ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու համար անհրաժեշտ է հետևյալ երկու պայմաններից առնվազն մեկը

1. Գործի բացառիկ հանգամանքները.

2. Խմբակային հանցագործության մասնակցի կողմից խմբի կատարած հանցանքը բացահայտելուն ակտիվորեն աջակցելը:

Նշված հոդվածի համաձայն բացառիկ հանգամանքները կապված են

հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի հետ: Այդպիսիք կարող են լինել նաև այլ հանգամանքներ, որոնք էականորեն նվազեցնում են հանցանքի հանրության համար վտանգավորության աստիճանը: Ընդ որում կարևորը ոչ թե պատիժը մեղմացնող տվյալների քանակն է, այլ այն, թե ինչքանով են դրանք էականորեն ազդել պատժի հանրության համար վտանգավորության աստիճանի նվազեցման վրա: Պատիժը մեղմացնելու բացառիկ հիմքին հավասարազոր է խմբակային հանցագործության

մասնակցի

կողմից

խմբի

կատարած

հանցանքը

բացահայտելուն ակտիվորեն աջակցելը, որը պատիժը մեղմացնելու հարցում ունի նույն դերը, ինչ գործի բացառիկ հանգամանքն է: Նշված հարցերի հետ կապված Վճռաբեկ դատարանն իր իրավական դիրքորոշումն արտահայտել է նաև Պ.Բայրամյանի /2007 թվականի հունիս/ և Հ.Հաբեշյանի /2007 թվականի օգոստոս/ վերաբերյալ գործերով:

19. Գործի նյութերից երևում է, որ Ս.Հունիկյանին մեղսագրված արարքը դասվում է ծանր հանցագործությունների շարքը: Գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, նա է եղել վիճաբանության և կռվի նախաձեռնողը, դանակի մի քանի հարված է հասցրել տուժողի կենսականորեն կարևոր օրգանին պատճառելով առողջությանը ծանր վնաս կյանքին վտանգ սպառնացող:

Այս պայմաններում առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները

Ս.Հունիկյանի նկատմամբ պատիժ նշանակելիս խախտել են պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներն ամրագրած ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2րդ մասի պահանջը, որի համաձայն պատժի տեսակն ու չափը որոշվում են հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով,

հանցավորի

անձը

բնութագրող

տվյալներով,

այդ

թվում

պատասխանատվությունը

և

պատիժը

մեղմացնող

կամ

ծանրացնող

հանգամանքներով:

20. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածում թվարկված են յուրաքանչյուր քրեական գործով ապացուցման ենթակա փաստական հանգամանքները: Այդ հոդվածի 5-րդ կետի համաձայն քրեական օրենքով

8

նախատեսված

պատասխանատվությունը

մեղմացնող

կամ

խստացնող

հանգամանքները հաստատվում են միայն ապացույցների հիման վրա: ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի համաձայն պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը: Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ դատարանը, ելնելով հանցագործության բնույթից, կարող է ծանրացնող չհամարել այս հոդվածի 14-րդ կետում մատնանշված հանգամանքը:

21. Գործի նյութերից երևում է, որ դատապարտյալ Ս.Հունիկյանը Շ.Սոսեյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս է պատճառել գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ: Այս հանգամանքը հիմնավորվում է վկաներ Լևոն Մանվելյանի (գ/թ 76-78, 165-167), Իզաբելլա Մանուկյանի (գ/թ 73-75,167-169), տուժող Շիրազ Սոսեյանի (գ/թ 40-42,172-174), ինչպես նաև դատապարտյալ Սամվել Հունիկյանի (գ/թ 90-93) ցուցմունքներով:

Չնայած այս փաստական հանգամանքների առկայությանը ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ դատարանները դատավճիռներում նշել են, որ ամբաստանյալի

պատիժն

ու

պատասխանատվությունը

ծանրացնող

հանգամանքներ չկան (գ/թ 182,204): Եվ դա այն դեպքում, երբ անձի կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունների բացարձակ մեծամասնությունը կատարվում է ալկոհոլի ազդեցության տակ, ընդ որում, որպես կանոն, այդ վիճակը նպաստում է նման հանցանքների կատարմանը:

Ս.Հունիկյանի կողմից ալկոհոլի ազդեցության տակ Շ.Սոսեյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելը ծանրացնող չհամարելու որևէ հիմնավորում դատարանները չեն բերել:

22. Հակառակ դրան առաջին ատյանի դատարանը, առանց որևէ ապացույցի, որպես Ս.Հունիկյանի պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք նշել է ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված հանցագործությունը

բացահայտելուն

աջակցելը:

Հանցագործությունը

բացահայտելուն աջակցելը կարող է արտահայտվել նախաքննության մարմնին և դատարանին այնպիսի տեղեկություններ հաղորդելով, որոնք նրանց համար հետաքրքրություն են ներկայացնում և վերջիններիս մինչ այդ անհայտ են եղել (հանցավորը մատնանշում է հանցագործության գործիքի գտնվելու տեղը, ներկայացնում է իրեղեն ապացույցներ, օգնում է քննչական փորձարարությունների կազմակերպմանն ու անցկացմանը և այլն): Սույն գործով դատարանը չի հիմնավորել, թե դեպքի վայրից փախուստի դիմած, հետախուզման մեջ գտնվող և դեպքից միայն 10 օր անց ոստիկանության աշխատակիցների ջանքերով հայտնաբերված մեղադրյալ Ս.Հունիկյանն ինչպես է աջակցել հանցագործության բացահայտմանը, մանավանդ որ, ինչպես երևում է նախաքննության ընթացքում նրա տված ցուցմունքներից, վերջինս հարբած լինելու պատճառով չի կարողացել անգամ մտաբերել իր և տուժողի միջև ծագած վիճաբանության պատճառը, դեպքի մյուս մանրամասները:

Չբերելով հանցագործությունը բացահայտելուն աջակցելը հիմնավորող ոչ մի ապացույց առաջին ատյանի դատարանն այն համարել է Ս.Հունիկյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք, որը տուժողին պատճառած նյութական վնասի հատուցման և տուժողի հետ հաշտվելու հետ միասին դիտել է ՛որպես բացառիկ մեղմացուցիչ հանգամանքներ, որոնց առկայության պայմաններում Ս.Հունիկյանի նկատմամբ կիրառելի է համարել ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանցագործությունը բացահայտելուն աջակցելը, որը դիտվել է ՛որպես բացառիկ մեղմացուցիչ հանգամանք, արհեստածին է, քանի որ գործի նյութերում այդ հանգամանքը հիմնավորող ոչ մի փաստական տվյալ չկա:

9

Իր հերթին վերաքննիչ դատարանը, անտեսելով այդ ակնհայտ փաստը, դատավճռում նշել է, որ առաջին ատյանի դատարանը բավարար չափով հաշվի է առել

Ս.Հունիկյանի

պատիժն

ու

պատասխանատվությունը

մեղմացնող

հանգամանքները (գ/թ 204):

Միաժամանակ դատարանների կողմից անտեսվել է պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող, գործի տվյաներով լիովին հաստատված ալկոհոլի ազդեցության տակ հանցանք կատարելու հանգամանքը:

23. Փաստորեն ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ

դատարանները

հանցագործությունը

բացահայտելուն

աջակցելու

և

պատասխանատվությունն

ու

պատիժը

ծանրացնող

հանգամանքների

բացակայության մասին իրենց հետևությունները չեն հիմնավորել և չեն պատճառաբանել, որով թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջների խախտում:

Բացի այդ, անհիմն կերպով Ս.Հունիկյանին վերագրելով ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանված պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքը հանցագործությունը բացահայտելուն աջակցելը և ծանրացնող չհամարելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով սահմանված պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքը հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը, դատարանները թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում. կիրառել են քրեական օրենքի այն հոդվածը, որը ենթակա չէր կիրառման և չեն կիրառել այն հոդվածը, որը ենթակա էր կիրառման:

24. Ինչ վերաբերում է դատարանների կողմից բացառիկ ճանաչված հանգամանքներին տուժողին պատճառած նյութական վնասը հատուցելուն և տուժողի հետ հաշտվելուն, ապա դրանք չեն վկայում այն հասարակական վտանգավորության բացակայության մասին, որը բնորոշ է Ս.Հունիկյանի կատարած հանցագործությանը: Դրանք

էականորեն չեն նվազեցնում դատապարտյալի

կատարած արարքների հանրության համար վտանգավորության աստիճանը և Ս.Հունիկյանի նկատմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու օբյեկտիվ հիմք չեն:

Փաստորեն, հաշվի չառնելով գործի վերը նշված հանգամանքները, Ս.Հունիկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ նշանակվել է պատիժ, որն անարդարացի է ակնհայտ մեղմ լինելու պատճառով, չի համապատասխանում նրա կատարած հանցագործության ծանրությանը և դատապարտյալի անձին:

25.

Արհեստածին մեղմացնող հանգամանքը հանցագործությունը

բացահայտելուն աջակցելը, բացառիկ հանգամանք համարելով, իսկ ալկոհոլի ազդեցության տակ հանցանք կատարելը ծանրացնող չհամարելով և դրանց արդյունքում Ս.Հունիկյանի նկատմամբ ակնհայտ մեղմ պատիժ նշանակելով դատարաններն արդարադատություն իրականացնելիս թույլ են տվել նյութական իրավունքի ակնհայտ և կոպիտ խախտում:

26. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանները սխալ հետևության են հանգել Ս.Հունիկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու միջոցով ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը հասնելու հնարավորության մասին:

Դատարանը Ս.Հունիկյանի նկատմամբ պատիժ է նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի Ընդհանուր մասի նորմերի

5-րդ, 10-րդ և 61-րդ հոդվածներով

սահմանված

օրինականության,

արդարության,

պատասխանատվության

10

անհատականացման

և

պատիժ

նշանակելու

ընդհանուր

սկզբունքների

խախտմամբ, որը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է և հանգեցրել է նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող անօրինական և չհիմնավորված դատավճռի կայացմանը:

27. Վերը նշված նյութական և դատավարական իրավունքի խախտումները, որոնք ազդել են պատժի մասով գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա, առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու հիմք են: Ուստի անհրաժեշտ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ կետի հիման վրա պատիժը մեղմ լինելու պատճառաբանությամբ բեկանել Ս.Հունիկյանի վերաբերյալ դատական ակտերը և գործն ուղարկել Երևանի քրեական դատարան նոր քննության:

28. Օրինական ուժի մեջ մտած դատավճիռը բեկանելը պայմանավորված է այն բանով, որ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք համապատասխանում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ կետում և ՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի թիվ 7-րդ Արձանագրության 4-րդ հոդվածի 2րդ մասում նշված չափանիշներին: Սույն գործով քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառումը, երբ ակնհայտ մեղմ պատիժ է նշանակվել դատապարտյալի նկատմամբ և չարդարացված բարելավվել է նրա վիճակը, հանգեցրել է դատական սխալի, որի արդյունքում կայացված որոշումը չի համապատասխանում արդարության պահանջներին:

Նշված դատական սխալը, որն ազդել է գործի արդյունքի վրա, խաթարում է արդարադատության բուն էությունը, դատավճռի որպես արդարադատության ակտի իմաստը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել:

Սամվել Գրիգորի Հունիկյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով Երևանի

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների

առաջին ատյանի դատարանի 2007 թվականի հոկտեմբերի 17-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի նոյեմբերի 29-ի դատավճիռը բեկանել և գործն ուղարկել Երևանի քրեական դատարան նոր քննության:

Սամվել Հունիկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնել անփոփոխ:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

նախագահող

դատավորներ

Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ

11

Ս.ՕՀԱՆՅԱՆ

Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

Վ.ԱԲԵԼՅԱՆ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
29 փետրվարի, 2008 թ.
Գործի #:
/2007
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել