ԴԱՎԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-2)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 26 հունվարի 2010թ. ՍԴԴԿՈ/1 - 2 | ԴԱՎԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երեւան
26 հունվարի 2010թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը`
Նախագահությամբ` Կ. Բալայանի
Անդամակցությամբ` Վ.Հովհաննիսյանի
Վ. Պողոսյանի
Քննության առնելով քաղաքացի Դավիթ Գալստյանի դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ․
1. Քաղաքացի Դավիթ Գալստյանը 12.01.2010թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ վիճարկելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.22-րդ հոդվածով սահմանված դրույթների սահմանադրականությունը։
2. Դիմողը խնդրում է`
• ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.22-րդ հոդվածը ճանաչել ՀՀ Սահմանադրության 18, 19-րդ հոդվածներին հակասող:
• «Մինչև գործի դատաքննության ավարտը կասեցնել վարչական դատարանի ՎԴ/6338/05/08 վարչական գործով կայացրած վճռի օրինական ուժ ստանալը, հաշվի առնելով, որ սույն վճիռը օրինական ուժ ստանալու դեպքում հարկային մարմինը այն կարող է իմ դեմ օգտագործել դատարանում այն ներկայացնելով որպես ակնհայտ փաստ և դրանով ապացուցված համարել իմ մեղքը և գումարի բռնագանձման պահանջ ներկայացնել, բացի այդ սույն վճիռը դառնում է նախադեպ և կարող է նոր օրինախախտումների պատճառ դառնալ»: Վիճարկվող դրույթի հակասահմանադրականության վերաբերյալ դիմողը ներկայացրել է հետևյալ հիմնավորումները. «Եվ հաշվի առնելով, որ դեռ կան դատավորներ, որոնք չեն ձերբազատվել սովետական մտածելակերպից և իրենց համարում են գործադիր իշխանության մի մասը, գտնում եմ, որ դեռ վաղ է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ունենալ 6- րդ հոդվածի նման հոդված, համենայն դեպս այս տեսքով և բովանդակությամբ, որը հնարավորություն է տալիս կայացնել վճիռներ ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներին հակասող»:
Դիմողի կարծիքով` ՀՀ վճռաբեկ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.22-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի հիմքով, 18 նոյեմբերի 2009թ. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին կայացրած իր որոշմամբ՝ խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներով նախատեսված իր իրավունքները` իրեն զրկելով օրենքի շրջանակներում պաշտպանվելու հնարավորությունից:
3. Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողը, ձևականորեն վիճարկելով վերոնշյալ հոդվածների դրույթների սահմանադրականությունը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթների կիրառման իրավաչափության հարց։ ՀՀ սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով` որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: Դիմողը չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների միջև պատճառահետևանքային կապի առկայությունը։ Սահմանադրական դատարանը 24.11.2009թ. ՍԴՈ-839 որոշման մեջ դիրքորոշում է հայտնել նաև, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դեպքում դիմումն ակնհայտ անհիմն է:
Ղեկավարվելով Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 69-րդ հոդվածի 7-րդ կետերի և ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածի 2-րդ կետի բ) ենթակետի պահանջներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Քաղաքացի Դավիթ Գալստյանի դիմումի քննությունը մերժել:
Նախագահող`
Անդամներ`
ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇ
ՐՈՒԹՅՈՒ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ
26 հունվարի 2010 թվականի
ՍԴԴԿՈ/1-2
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 հունվարի, 2010 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-2
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
