Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԳՅՈՒՂԱԿԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ «ԱՆԻՎ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՀԱՅԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԵՎ «ՈՍԿԵ ՏԱԿԱՌ-ԱԼԿՈ» ՍՊԸ-Ի ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԳՅՈՒՂԱԿԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ «ԱՆԻՎ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՀԱՅԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԵՎ «ՈՍԿԵ ՏԱԿԱՌ-ԱԼԿՈ» ՍՊԸ-Ի ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-12018 դեկտեմբերի, 2007 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-120)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 18 դեկտեմբերի 2007թ. ՍԴԱՈ - 120 | ԳՅՈՒՂԱԿԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ «ԱՆԻՎ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՀԱՅԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԵՎ «ՈՍԿԵ ՏԱԿԱՌ-ԱԼԿՈ» ՍՊԸ-Ի ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

ԳՅՈՒՂԱԿԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ «ԱՆԻՎ»

ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՀԱՅԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԵՎ «ՈՍԿԵ ՏԱԿԱՌ-ԱԼԿՈ» ՍՊԸ-Ի

ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Մերժել մինչև «Գյուղական վայրերում փոքր և միջին ձեռնարկատիրության խթանման «Անիվ» հիմնադրամի գործադիր տնօրեն Հ. Մինասյանի դիմումի հիման վրա «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի 2-րդ մասի «..., նույնիսկ եթե պարտապանն անվճարունակ չէ» բառակապակցության մասի և 3 հոդվածի 2-րդ մասի «բ» կետի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» և ««Ոսկե Տակառ-Ալկո» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի 2-րդ կետով ամրագրված «...նույնիսկ եթե պարտապանն անվճարունակ չէ...» դրույթի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով դատաքննության ավարտը «Սնանկության մասին» ՀՀ ՀՕ-51-Ն օրենքի գործողությունը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունները

ա) նկատի ունենալով, որ, նախ գործի քննությունը կոնկրետ և վերացական քննության ընթացակարգերով, միմյանցից տարբերվում են, և անհատական դիմումները քննության են առնվում կոնկրետ քննության ընթացակարգով, և դիմող սուբյեկտն իրավասու է սահմանադրական դատարան դիմել միայն կոնկրետ գործով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականության հարցով, և նա չի կարող միջնորդություն ներկայացնել ինչպես ամբողջ օրենքի սահմանադրականության հարցով, այնպես էլ դրա գործողությունը կասեցնելու հարցով. այդպիսի իրավասություն ունեն միայն վերացական վերահսկողության սուբյեկտները,

բ) եթե նույնիսկ խոսքը վերաբերեր օրենքի առանձին դրույթին, ապա այն արդեն իսկ կիրառվել է, առանց որի դիմողը չէր կարող դիմել սահմանադրական դատարան։

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքը, որի հիման վրա կազմակերպվում է սահմանադրական դատարանի գործունեությունը, չի նախատեսում որևէ դրույթ, որով արդեն իսկ կիրառված օրենքի նորմի կասեցումը դիմողի համար կարող է առաջացնել իրավական հետևանքներ։

2. Վերանայել «Գյուղական վայրերում փոքր և միջին ձեռնարկատիրության խթանման «Անիվ» հիմնադրամի գործադիր տնօրեն Հ. Մինասյանի դիմումի հիման վրա «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի 2-րդ մասի «..., նույնիսկ եթե պարտապանն անվճարունակ չէ» բառակապակցության մասի և 3 հոդվածի 2-րդ մասի «բ» կետի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» 06.11.2007թ. ՍԴԱՈ-112 և ««Ոսկե Տակառ-Ալկո» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի 2-րդ կետով ամրագրված «...նույնիսկ եթե պարտապանն անվճարունակ չէ...» դրույթի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» 11.12.2007թ. ՍԴԱՈ-117 աշխատակարգային որոշումների համապատասխանաբար 3-րդ և 4-րդ կետերը և գործի քննությունը կազմակերպել բանավոր ընթացակարգով։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Գ.

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

18 դեկտեմբերի 2007 թվականի

ՍԴԱՈ-120

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
18 դեկտեմբերի, 2007 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-120
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել