Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 905.1 — Ուսումնական ավանդի տնօրինման և ժառանգման առանձնահատկությունները 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 905.1AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 905.1 — Ուսումնական ավանդի տնօրինման և ժառանգման առանձնահատկությունները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 905.1. Ուսումնական ավանդի տնօրինման և ժառանգման առանձնահատկությունները 1. Ուսումնական ավանդները չեն կարող գրավադրվել արգելադրվել (դրվել արգելանքի), բռնագանձվել ավանդատուի կամ երրորդ անձի պարտավորությունների դիմաց կամ նրանց սնանկության դեպքում դառնալ պարտավորությունների կատարման համար լուծարային միջոց: 2. Ուսումնական ավանդը կարող է գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել միայն այն դեպքերում, երբ երրորդ անձի պարտավորությու

Ամբողջ Տեքստ

Հոդված 905.1. Ուսումնական ավանդի տնօրինման և ժառանգման առանձնահատկությունները 1. Ուսումնական ավանդները չեն կարող գրավադրվել արգելադրվել (դրվել արգելանքի), բռնագանձվել ավանդատուի կամ երրորդ անձի պարտավորությունների դիմաց կամ նրանց սնանկության դեպքում դառնալ պարտավորությունների կատարման համար լուծարային միջոց:

2. Ուսումնական ավանդը կարող է գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել միայն այն դեպքերում, երբ երրորդ անձի պարտավորությունները կապված են սույն օրենսգրքի 905 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ուղղություններից, դեպքերից, պայմաններից կամ գործառնություններից բխող պարտավորությունների հետ:

3. Սույն օրենսգրքի 905 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում ավանդատուն կամ երրորդ անձը դիմում է բանկ՝ ներկայացնելով համապատասխան ուսումնական հաստատության ուսման վարձի վճարմանն առնչվող՝ ուսումնական ավանդի պայմանագրով նախատեսված փաստաթղթերը: Բանկի՝ ուսումնական հաստատությանն անկանխիկ վճարում կատարելու կարգը սահմանվում է ուսումնական ավանդի պայմանագրով:

4. Ավանդատուի մահվան դեպքում ուսումնական ավանդը հաշվեգրված տոկոսներով ներառվում է ժառանգության զանգվածի մեջ, սակայն չի ժառանգվում սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր հիմունքներով:

5. Ուսումնական ավանդը ժառանգում է այն երրորդ անձը, հօգուտ որի ուսումնական ավանդը ներդրվել է: Ընդ որում, երրորդ անձը կարող է ուսումնական ավանդն օգտագործել միայն սույն օրենսգրքի 905 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ուսումնական նպատակներով:

6. Այն դեպքում, երբ երրորդ անձը, հօգուտ որի ուսումնական ավանդը ներդրվել է, հրաժարվում է ուսումնական ավանդն ուսումնական նպատակներով օգտագործելուց կամ չի ներկայացնում ուսումնական ավանդն ուսումնական նպատակներով օգտագործելու իր մտադրության մասին բավարար ապացույցներ, ապա ուսումնական ավանդը ժառանգվում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր հիմունքներով:

7. Այն դեպքերում, երբ ժառանգված ուսումնական ավանդը մասամբ օգտագործվել է ուսումնական նպատակներով, և առկա է ավանդի, ներառյալ հաշվեգրված տոկոսների մնացորդ, ապա այդ մնացորդը ժառանգվում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր հիմունքներով:

8. Եթե ուսումնական ավանդի ավանդատուն բացել է մանկական ավանդ և միևնույն բանկի հետ կնքում է ուսումնական ավանդի պայմանագիր՝ հօգուտ միևնույն երրորդ անձի, ապա ավանդատուի ցանկությամբ մանկական ավանդը կարող է փոփոխվել և վերակնքվել որպես ուսումնական ավանդի պայմանագիր՝ առանց պայմանագրի վաղաժամկետ լուծման համար նախատեսված բացասական հետևանքների: Սույն մասի իմաստով մանկական ավանդ է համարվում այն ավանդը, որի պայմանագիրն ավանդատուն կնքում է հօգուտ անչափահաս ֆիզիկական անձի, և որի պայմանները սահմանվում են համապատասխան պայմանագրով: (905.1-ին հոդվածը լրաց.

11.11.15 ՀՕ-139-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել