ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 18 — Արարքը 1.
Ամփոփում
Հոդված 18. Արարքը 1. Սույն օրենսգրքով նախատեսված արարք է համարվում պատժի սպառնալիքով արգելված գործողությունը կամ անգործությունը։ 2. Անգործությամբ կատարված արարքը քրեական պատասխանատվություն է առաջացնում, եթե անձի վրա իրավական ակտով դրված է եղել գործողություն կատարելու պարտականություն, կամ այդ պարտականությունը բխել է նրա ստանձնած պարտավորությունից կամ բխել է օրենքով պաշտպանվող շահերը վտանգի ենթարկած կամ դրանց վնաս պատճառած իր նախորդ վարքագծից: 3. Ա
Ամբողջ Տեքստ
Հոդված 18. Արարքը 1. Սույն օրենսգրքով նախատեսված արարք է համարվում պատժի սպառնալիքով արգելված գործողությունը կամ անգործությունը։
2. Անգործությամբ կատարված արարքը քրեական պատասխանատվություն է առաջացնում, եթե անձի վրա իրավական ակտով դրված է եղել գործողություն կատարելու պարտականություն, կամ այդ պարտականությունը բխել է նրա ստանձնած պարտավորությունից կամ բխել է օրենքով պաշտպանվող շահերը վտանգի ենթարկած կամ դրանց վնաս պատճառած իր նախորդ վարքագծից:
3. Անգործությամբ կատարված արարքը քրեական պատասխանատվություն է առաջացնում, եթե անձը տվյալ իրադրությունում կարող էր կատարել իր պարտականությունը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
