Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 71 — Քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 71AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 71 — Քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 71. Քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը 1. Քրեակատարողական հիմնարկներում սահմանվում է ներքին կանոնակարգ, որը նախատեսում է դատապարտյալին քրեակատարողական հիմնարկ ընդունելու կարգը, դատապարտյալի վարքագծի կանոնները, դատապարտյալին արգելված առարկաների և իրերի ցանկը, արգելված առարկաներն առգրավելու, դատապարտյալի և քրեակատարողական հիմնարկում նրա խցի կամ կացարանի խուզարկություն, ինչպես նաև նրա իրերի զննություն կատարելու, տեսակցության, նամա

Ամբողջ Տեքստ

Հոդված 71. Քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը 1. Քրեակատարողական հիմնարկներում սահմանվում է ներքին կանոնակարգ, որը նախատեսում է դատապարտյալին քրեակատարողական հիմնարկ ընդունելու կարգը, դատապարտյալի վարքագծի կանոնները, դատապարտյալին արգելված առարկաների և իրերի ցանկը, արգելված առարկաներն առգրավելու, դատապարտյալի և քրեակատարողական հիմնարկում նրա խցի կամ կացարանի խուզարկություն, ինչպես նաև նրա իրերի զննություն կատարելու, տեսակցության, նամակագրության, հանձնուքներն ու ծանրոցները դատապարտյալին փոխանցելու, հեռախոսակապից, այդ թվում՝ տեսազանգից օգտվելու կարգը, օրվա կարգացուցակը և սույն օրենսգրքից, ինչպես նաև իրավական այլ ակտերից բխող այլ հարցեր։

2. Ինքնասպանության, ինքնավնասման կամ ռիսկային այլ խմբին դասվող դատապարտյալների համար ներքին կանոնակարգով կարող են նախատեսվել լրացուցիչ արգելված իրեր և առարկաներ:

3. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը պարտավոր է դատապարտյալին հասկանալի լեզվով տեղեկացնել քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի մասին քրեակատարողական հիմնարկի կարանտինային բաժանմունքում՝ նրանից ստորագրություն վերցնելով։

4. Դատապարտյալին հնարավորություն է տրվում իր ցանկությամբ լրացուցիչ տեղեկություն ստանալու քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի մասին։ Քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգն ամբողջությամբ կամ քաղվածքներով փակցվում է քրեակատարողական հիմնարկի՝ բոլորի համար տեսանելի վայրերում։

5. Քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել