ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 139.1 — Խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի և դաստիարակության նկատմամբ վերահսկողությունը 1.
Ամփոփում
Հոդված 139.1. Խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի և դաստիարակության նկատմամբ վերահսկողությունը 1. Խնամատար ծնողի ստանձնած պարտականությունների և հոգեզավակի խնամքը և դաստիարակությունը կազմակերպելու մասին պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով մարզպետի աշխատակազմի, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվում է խնամատար ընտանիքում տեղավորված երեխայի կյանքի, առողջության, դաստիարակության և կենսապայման
Ամբողջ Տեքստ
Հոդված 139.1. Խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի և դաստիարակության նկատմամբ վերահսկողությունը 1. Խնամատար ծնողի ստանձնած պարտականությունների և հոգեզավակի խնամքը և դաստիարակությունը կազմակերպելու մասին պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով մարզպետի աշխատակազմի, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվում է խնամատար ընտանիքում տեղավորված երեխայի կյանքի, առողջության, դաստիարակության և կենսապայմանների վերահսկողություն։
2. Խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Խնամատարության պայմանագրի ողջ ժամանակահատվածում: 2.1. Խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի նկատմամբ վերահսկողությանն աջակցում է համայնքի սոցիալական աշխատողը, որն իր գործունեության իրականացման ընթացքում իրեն հայտնի դարձած՝ խնամատար ընտանիքի կամ հոգեզավակի, նրանց կենսապայմանների, փոխհարաբերությունների և երեխայի իրավունքների իրացման արդյունավետության վրա ազդող այլ պայմանների ու պատճառների մասին տեղեկատվությունն անհապաղ հայտնում է մարզպետի աշխատակազմին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին:
3. Վերահսկողության ժամանակահատվածում խնամատար ծնողը վերահսկողություն իրականացնող մարմնի ներկայացուցչին սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով տրամադրում է հոգեզավակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկությունը ձեռք բերելուն խոչընդոտելու դեպքում վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի ներկայացուցիչը պարտավոր է այդ տեղեկությունն ստանալ անձամբ երեխայից:
5. Վերահսկողությունն իրականացվում է՝ 1) երեխայի, խնամատար ծնողի հետ պարբերաբար հանդիպումների և հարցազրույցների միջոցով. 2) խնամատար ընտանիք պարբերաբար այցելությունների, մշտադիտարկման (մոնիտորինգ), տեղում ուսումնասիրություն իրականացնելու միջոցով:
6. Վերահսկողության ընթացքում կիրառվում են սույն օրենսգրքի 128.1-ին հոդվածի 6-10-րդ մասերով սահմանված դրույթները:
7. Խնամատար ընտանիքի բնակության վայրի հնարավոր փոփոխության դեպքում խնամատար ծնողը պարտավոր է տեղափոխումից առնվազն 10 աշխատանքային օր առաջ, իսկ դրա անհնարինության դեպքում` տեղափոխումից հետո՝ եռօրյա ժամկետում, տեղեկացնել Խնամատարության պայմանագրի կողմ հանդիսացող մարզպետի աշխատակազմին, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարանին, որոնք պարտավոր են եռօրյա ժամկետում այդ փոփոխության մասին տեղեկացնել խնամատար ընտանիքի նոր բնակության վայրի մարզպետի աշխատակազմին, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարանին:
8. Խնամատար ընտանիքներում վերահսկողության կարգը , խնամատար ընտանիքի հետ հանդիպումների և այցելությունների պարբերականությունը, ուսումնասիրության կարգը, վերահսկողության զեկույցների միասնական ձևաչափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: (139.1-ին հոդվածը փոփ., լրաց., խմբ. 22.10.25 ՀՕ-363-Ն ) (22.10.25 ՀՕ-363-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
